Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ին այսօր դիմել է առաջին կուսակցությունը․ Վահագն Հովակիմյան

Երևանի Ավագանու ընտրություններին մասնակցելու համար այսօր՝ օգոստոսի 10-ին, ԿԸՀ-ին դիմել է առաջին կուսակցությունը՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը», լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿՀԸ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Սովորաբար ընտրությունների վերաբերյալ փաստաթղթերի հանձնումը տեղի է ունենում հիմնականում վերջին օրը։ Պատճառն այն է, որ կուսակցությունները մինչեւ վերջին օրն աշխատում են բոլոր փաստաթղթերի եւ տեղեկանքների վրա, համամասնական ցուցակներում մինչեւ վերջ կարող է համարների տեղաշարժ լինել»,- ասաց նա։