Կենտրոնական բանկից հայտնում են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ից մինչև օգոստոսի 11-ի ժամը 18:00-ն տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:
Ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը: