Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Լոլիկ՝ 700 դրամ, վարունգ՝ 500, խաղող՝ 1200․ հրապարակվել են Արցախում միրգ-բանջարեղենի վաճառքի թույլատրելի ամենաբարձր գները

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերանայել է միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ըստ այդմ՝ լոլիկի համար ամենաբարձր թույլատրելի գին է սահմանվել 700 դրամը, չերրի տեսակի համար՝ 1000 դրամը, վարունգի համար՝ 500 դրամը, նազրվանի համար՝ 650 դրամը, պղպեղի համար 700 դրամը, իսկ խաղողի համար՝ 1200 դրամը։