Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պուտինը կայցելի Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում. գրում է թուրքական Hurriyet թերթը։


Պուտինի ու Էրդողանի հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, հացահատիկի գործարքի վերականգնումը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Էրդողանը լրագրողներին հայտնել էր, որ հնարավոր է՝  Պուտինը Թուրքիա այցելի։