Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի հնարավոր մասնակցությունը պատերազմին, չէինք հաշվարկել. Դավիթ Տոնոյան

01/08/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք կործանիչ, հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել, զրո է եղել. ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Պարզ հարց է առաջանում՝ այդ դեպքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ինչի՞ հիման վրա էր հայտարարում, թե Արցախի օդը պաշտպանված է

«Հայաստանի ԶՈւ վիճակը, մինչ պատերազմը,  գնահատվում էր բավարար, ՀՀ-ի և Արցախի Հանրապետոթյան ժողովրդի անվտանգության ապահովման առումով ԶՈՒ-երը պաշտպանական մարտ վարելու առումով  պատրաստ էին իրենց 2-3 անգամ գերազանցող ուժերին դիմակայելու։

2018 թվականի մայիսին, երբ ես ստանձնել եմ Պաշտպանության նախարարի պաշտոնը, իմ գնահատականն էր, որ մենք կարող էինք դիմակայել ադրբեջանական ագրեսիային, ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը։ Կարող էինք անել դա»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը։

Զորահավաքային ռեսուրսների ներգրավման մոտեցումը որդեգրված էր դեռ Սովետական Միության ժամանակներից։ Պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ այդպիսի զորահավաքային մոտեցում ՀՀ-ն ի վիճակի չէ անել,  այդ պատ-առով էլ պատերազմի ժամանակ պահեստազորի ակտիվ ռեզերվի գաղափարն է առաջ մղվել։

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 3-րդ օրը՝ ԱԽ նիստի ժամանակ, զեկուցել է, որ Հայկական ԶՈՒ-ը ունակ չեն դիմակայել թշնամուն, և պետք է քաղաքական  ճանապարհով պատերազմը կանգնեցնել։

«Կարող եմ շատ զգույշ պատասխանել այդ հարցին, քանի որ դատական պորցեսներով եմ անցնում։

Այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես։ Դուր է եկել այդ զեկույցն ինձ, թե ոչ, ես պարտավոր էի այն ներկայացնել վարչապետին, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար 3-րդ կողմի ներգրավվածությունը, որը մեզ համար տեսանելի էր։ 3-րդ կողմը Թուրքիան է։ Այդ դերը նա իրականացնում էր ոչ թե ՀՀ սահմանի կամ Նախիջևանի ուղղությամբ, այլ «ձիու քայլով»՝ Արցախում։ Այն, որ Թուրքիայի ԶՈՒ-երն անմիջապես կարող են հայտնվել Արցախյան թատերաբեմից ընդամենը 25 կմ-ի վրա՝ իրականացնելով թռիչքներ,   մենք չէինք հաշվարկել»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Թե ինչու հնարավոր պատերազմին Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցը ՊՆ-ը հաշվի չի առել, Դավիթ Տոնոյանն ասաց, որ հաշվի են առել մեր ռազմավարական դաշնակցի առկայությունը և այն դաշինքի գոյությունը, որում ընդգրկված է եղել Հայաստանը։

Նախորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը զգուշավոր է, բայց ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքը հանրայնացնելը մեծ հաշվով շոու եմ համարում. ռազմական փորձագետ

Հաջորդ գրառումը

Պատերազմից առաջ նոր պատերազմը գնահատվել է խիստ հավանական

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026
Հաջորդ գրառումը

Պատերազմից առաջ նոր պատերազմը գնահատվել է խիստ հավանական

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական