Բրյուսելի դավաճանական հերթական հանդիպումից հետո շողացող Շառլ Միշելը հայտարարում է, որ «անկեղծ և պատասխանատու Ալիևը» և ՀՀ-ն ներկայացնող ոչ պատասխանատուն համաձայնել են, որ կողմերը պետք է վերադարձնեն միմյանց տարածքում «պատահաբար հայտնված զինծառայողներին». գրել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը։
Նրա նոր հրապարակումը՝ պատմական անդրադարձերով ու համամատականներով, ստորև.
Ուշադրություն դարձրեք, որ ՀՀ կողմից գնացածը մեկ բառ իսկ չի արտաբերում արդեն իսկ երեք տարի ազերիների բանտում հայտնված հայ զինծառայողների մասին։
Ոչ մի բառ։
Տպավորություն է ստեղծվում, որ նրանց լրիվ մոռացել են։ Եվ դա անում է մեկը, ով մուրճը թափահարելով՝ գոչում էր, որ մեր գերի ընկած զինծառայողները թող մի երկու ամիս էլ մնան Բաքվի բանտում, շուտով ազատ կարձակվեն։
Ինչպես տեսնում ենք, պարզապես խաբեց բոլորին իր նախընտրական խոստումներով։ Որպեսզի ավելի խորությամբ հասկանանք այդ ֆարսը, փորձենք զուգահեռ անցկացնել Իսրայելի և ՀՀ-ի միջև։
Այսպես, 2006 թվականին Իսրայելի բանակի կապրալ Գիլաթը գերեվարվում է Պաղեստինի «Համաս» խմբավորման կողմից։ Գերի ընկած զինվորականի համար Իսրայելը դիմում է և՛ ռազմական, և՛ դիվանագիտական քայլերի, որոնք, սակայն, արդյունք չեն տալիս։
Հինգ տարի արաբական գերության մեջ պահվող զինվորին 2011 թվականին փոխանակում են հազար պաղեստինցու հետ, որոնք մոտ 600 հրեաների սպանության և ահաբեկչական այլ հոդվածներով դատապարտվել էին և կրում էին իրենց պատիժը հրեական բանտում։
Փոխանակման արդյունքում տուն վերադարձած Գիլաթը խոստովանեց, որ իրեն չեն տանջել, չեն ծանակել, տրամադրել են բժշկական խնամք։ Այս համեմատական նկարագրությունը ընդամենը վկայում է, որ ազերիների բանտում ներկա պահին գտնվող մեր հայրենակիցները մոռացված են, և նրանց մի երկու ամսից ազատելու խոստումները եղել են ընդամենը նախընտրական խաբեբայություն։