Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կշարունակի մնալ ձերբակալված։
Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոքը մերժվել է։
Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է երեկ երեկոյան։ Նրա հետ միասին ձերբակալվել էին նաև որդին և քեռորդին։ Որդին, սակայն, ազատ է արձակվել։
Փաստաբանն ահազանգել էր, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։