Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

ԻՐԱՔԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Վ. Պ.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է ժամանել Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին:

Իրաքի արտգործնախարարին կընդունի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Հոշիար Զիբարին հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ փոխվարչապետ, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ:

Այսօր` դեկտեմբերի 3-ին տեղի կունենան Հայաստանի եւ Իրաքի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետեւի համատեղ մամլո ասուլիս:

Նուն օրը Իրաքի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: