Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՌՈՒՍԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՉ ԹԵ ՄԱՅՐԵՆԻԻ ՀԱՇՎԻՆ Է, ԱՅԼՙ ՀԱՆՈՒՆ ՄԱՅՐԵՆԻԻ»

04/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը նախորդ օրը «Թեքեյան մշակութային կենտրոն»-ում հանդիպեց ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստում անցած ուսուցիչներին:

Կառավարության ղեկավարը կարեւորեց ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրասման գործընթացըՙ համարելով դպրոցներում առարկայի իմացությունը բարձրացնելու լավ հնարավորություն:

«Օտար լեզուների իմացությունն էականորեն բարձրացնում է պետական ապարատի աշխատակիցների արտադրողականությունը. դրան հակառակՙ մեկ լեզվի տիրապետող մարդն իր գործունեության ընթացքում ունենում է լուրջ խնդիրներ», – ասաց Տիգրան Սարգսյանը եւ հավելեցՙ օտար լեզվի դասավանդումը պետք է լինի առաջնահերթություն:

Անդրադառնալով դասավանդման նորագույն մեթոդներին եւ ռուսաց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանըՙ վարչապետը կարեւորեց Մանկավարժական համալսարանի դերըՙ նկատելով, որ բուհն իր ուսումնական ծրագրերում սկսել է մեծ ուշադրություն դարձնել օտար լեզուների ուսուցմանը:

«Մենք գիտակցում ենք ռուսերենի ուսուցիչներ պատրաստելու գործում Մանկավարժական համալսարանի առաքելությունը, սակայն տարբեր ոլորտներում օտար լեզուների իմացության կարեւորումը նպաստեց, որ երկու տարի առաջ բուհի բոլոր ֆակուլտետներում 4 անգամ ավելացվեցին օտար լեզուների դասաժամերը»,-ասաց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ՙ նկատելով, որ 70 տարի նույնՙ Խորհրդային Միության կազմում լինելը ամրապնդել է Հայաստանի եւ Ռուսաստանի պատմական, քաղաքական եւ մշակութային կապերը:

Անդրադառնալով հայ մտավորականության այն անհանգստությանը, թե գնալով մայրենին իր տեղը զիջում է օտար լեզուներին, Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեցՙ ռուսերենի ուսուցումը ոչ թե մայրենիի հաշվին է, այլՙ հանուն մայրենիի:

Մոսկվայի Պուշկինի անվան լեզվաբանության ինստիտուտի մասնագետները Ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստել են հանրապետության մարզերի 137 ուսուցիչների. նրանցից մի քանիսի վկայականները հանձնեց անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍԱԴԸ ԿՄԵՂԱԴՐՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

Հաջորդ գրառումը

«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ»-Ը ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ»-Ը ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական