Կալկաթայում ընթացող շախմատի մրցաշարի 8-րդ տուրում հաղթելով Մուրալի Կարտիկեյանին, Սամվել Տեր-Սահակյանը վաստակած 6 միավորով կրկին տեղ զբաղեցրեց առաջատարների շարքում: Նա ընդամենը կես միավոր է զիջում վրացի գրոսմայստեր Լեւան Պանցուլայային, որից նախորդ տուրում առաջին պարտությունն էր կրել: Պանցուլայան հաղթեց Յացեկ Ստոպային:
5,5 միավոր ունի Տիգրան Ս. Պետրոսյանը, որը հաղթեց Հովիկ Հայրապետյանին: Վերջինս վաստակել է 4,5 միավոր: 5 միավորով Լեւոն Բաբուջյանը 21-րդ տեղում է: Նա հաղթեց Պոնուսվամի Կոնգուվելին: Վահե Բաղդասարյանն ունի 4,5 միավոր: Նա պարտվեց Դեպ Սենգուպտային: Հերթական պարտություն կրեց 2,5 միավոր ունեցող Մարիա Գեւորգյանը, որի մրցակիցը Դաս Արպան էր: