Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ԱՄՆ-ում հայտնաբերել են դելֆինի նախատիպին

Ամերիկացի գիտնականները Վաշինգտոն նահանգում հայտնաբերել են ատամնավոր կետի հնագույն տեսակ, որ ապրել է Խաղաղ օվկիանոսում՝ մոտ 28 մլն տարի առաջ։ Այս մասին «PeerJ Life and Environment» ամսագրում հետազոտություն է տպագրվել։

Ըստ ուսումնասիրության՝ կետն այժմյան դելֆինին բնորոշ հատկանիշներ է ունեցել՝ ընդհուպ ձայնատեղորոշում անելու բնազդ։

«Մեր կողմից հայտանբերված ատամնավոր կետն անատոմիական ունիկալ հատկանիշիներ է ունեցել, այդ թվում՝ յուրահատուկ ատամնաշար, սիմետրիկ գանգ ու առջեւի ռունգեր։ Այս հատկանիշերն են հենց, որ մեզ ենթադրելու տեղիք են տաալիս՝ կետերի այս տեսակն է եղել այժմյան դելֆինի նախատիպը»,- ասել է Լոս Անջելեսի Պատմության թանգարանի աշխատակից Անժելեսա Խորխե Վելես-Հուրաբեն։

Ս․Վ․