Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Լիպեցկի մուտքերն արգելափակվել են 2 ուղղությամբ

Լիպեցկի մուտքերն արգելափակված են երկու ուղղությամբ՝ Չապլիգինից և Լեբեդյանից, ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Լիպեցկի շրջանի նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտարարել էր , որ «Վագների» տեխնիկան տեղաշարժվում է շրջանի տարածքով։

Նրա խոսքով, միջոցներ են ձեռնարկվում բնակչության անվտանգությունն ապահովելու համար, իրավիճակը վերահսկելի է։ Նա կոչ է արել բնակիչներին չլքել տները և հրաժարվել որևէ տրանսպորտային միջոցով ճանապարհորդելուց։