Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարեւոր թեմաներից անդին եւ ասդին

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

Հինգ տարի արդեն մեր ԶԼՄ-ներին օրակարգ թելադրողը նույն անունն է՝ Նիկոլ Փաշինյան: Սահմանադրական դատարանի հպատակեցում, դատական համակարգի ենթարկեցում, զորահրամանատարների վարկաբեկում, Մայր աթոռի պաշտոնական մեկուսացում, երկրորդ նախագահի բանտարկում, երրորդի դատափետում, հասարակության երկբեւեռացում, քովիդի հաղթահարում պինցետով ու տնական արաղով, Արցախյան բանակցություններ «զրո կետից» սկսելու խոստում, «Արցախը Հայաստան է եւ վերջ»յան հրահրում, պատերազմի չսանձահարում, «հաղթում ենք» եւ ապա՝ «Նե՞ օլդու, Փաշինյան, նե՞ օլդու», «պարտվեցինք՝ քանի որ զինվորը ելակ չէր ուտում եւ տրուսիկ չուներ», «գլխավոր մեղավորը ե՞ս եմ», «11 հազար դասալիք ու դավաճան», եռաբլուրյան այցեր ու ծնկադրումներ, ոստիկաններով շրջապատում, ցուցարարների ջարդ, ձերբակալություն, պարգեւավճարներ, կոռուպցիոներների՝ դեմ պայքար եւ պայքարի դեմ կոռուպցիա, եւլն, եւլն:

Սրանք շատ չնչին մասն են այն թեմաների, որոնց հինգ տարվա ընթացքում ավելանալու են եկել «պողպատյա չաքուջը», «քեբաբ առ քեբաբը», բազմաթիվ լուտանքները, սպառնալիքները, «կուկուռուզ» ուտելը, կուսակիցների ճոխ հարսանիքները եւ այլ բաներ:

Բնավ չենք կարող ասել, թե մեր մամուլը խորշում է նման թեմաներից ու նյութերից: Ընդհակառակը, քիչ չեն այն լրատվամիջոցները, որտեղ կան հատուկ աղջիկներ ու տղաներ, որոնք վարպետ որսորդներ են դարձել նման նյութերի. որսում-տարածում են դրանք եւ կարճլիկ հարցազրույցի ձեւով վերարծարծում, սոցցանցերում դիտորդ հավաքում, եւ, ինչպես կողքի սյունակներում մեր աշխատակցուհին է ավելի հանգամանալից ներկայացնում, բթացնում է հասարակության զգոնությունը կարեւոր թեմաների նկատմամբ:

Վստահորեն կարելի է ասել, որ միշտ լուսարձակների կիզակետում գտնվող վարչապետը նույնպես չի խորշում այդ ամենից, նույնիսկ երբեմն իր ընտանիքի անդամներին է «փեշքեշ» դնում մամուլի բերանը:
Օրերս համացանցում հանդիպեցի շատ հատկանշական մի երկխոսության՝ ընդմեջ մի լրագրողուհու եւ մի երիտասարդի: Լրագրողուհին ինչ-որ բան էր հարցնում վարչապետ Փաշինյանի մասին, որին ի պատասխան երիտասարդը անկեղծություն ձեւացնելով ասաց, որ ինքը չի ճանաչում նման մարդու… Կարծում եմ, որ նման պահվածքը շատ լրագրողների կողմից որդեգրվելու պարագայում Փաշինյանի նման մարդու համար աղետալի վիճակ կստեղծվի:

Բացի հանրության ուշադրությունը բթացնելուց, սկանդալային համարվող այդ լրատվությունները շեղում են հասարակության ուշադրությունը նաեւ այլ՝ իսկապես կենսական հարցերից, ինչպիսիք են տարապարհակ հարկերը, տուրքերը, տուգանքները, հասարակական տրանսպորտի խայտառակ վիճակը, վարորդներից՝ տուգանքի ու դրամական պատիժների ձեւով ի նպաստ պետբյուջեի (պարգեւատրումների) կատարվող մեծագումար շորթումները, ինչպես նաեւ՝ կենսաթոշակների ու նպաստների հետ կապված բազմաթիվ խնդիրները, որոնք անմիջականորեն վերաբերում-հարվածում են առնվազն կես միլիոն քաղաքացիների: Հարցեր ու խնդիրներ, որոնց համար կայացած երկրներում կառավարություններին ուղղակի խաչն են հանում, ինչպես Ֆրանսիայում:

Հինգ տարի առաջ, երբ Փաշինյանը նոր էր նստել վարչապետի աթոռին, երկրի՝ նույնպես նորընտիր նախագահն իր մոտ էր հրավիրել խմբագիրների մի մեծ խմբի: Տարբեր հարցերի շարքում, հիմա արդեն նախկին նախագահը մեզ հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունենք նորընտիր վարչապետի մասին: Պատասխանեցի նաեւ ես եւ դիտել տվեցի, որ կառավարման ոչ մի փորձ չունի: Պատասխանս բնավ դուր չեկավ գործընկերուհիներիցս մեկին (այժմ ընդդիմադիր համարվող), որ ջղային՝ վրա տվեց. «Բայց նա այսքան տարի թերթ է ղեկավարել»: Պատասխանս եղավ քմծիծաղը:

Այսօր, հինգ տարի հետո, պատասխանս կլիներ՝ «Նա երկիրը ղեկավարում է այնպես՝ ինչպես իր թերթն էր ղեկավարում»: Չարությամբ, ատելությամբ, կռվազանությամբ, մանրոգությամբ ու շանտաժով:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Քննիչ հանձնաժողովը ոչ դատական մարմին է, ոչ որոշում կայացնող ատյան

Հաջորդ գրառումը

Թշնամին կրակ է բացել մարտակերտցու տան ուղղությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Թշնամին կրակ է բացել մարտակերտցու տան ուղղությամբ

Լրահոս

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական