Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳՐԱՆՏԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ»

19/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Որ Երեւանը Հայաստանի ամենաուրախ բնակավայրն է, վաղուց գիտեինք: Օրինակՙ Տավուշի մարզի Հովք գյուղում երեկոյան ժամերին, այն էլ` ձմռան այս պայմաններում, ոչ միայն ուրախ մարդ չես տեսնի, այլեւ` մարդ առհասարակ: Գուցե հովքեցիները, Հայաստանի այլ գյուղացիներ իրենց տներում են ուրախ, չնայած երբ մի երկրում առանց այն էլ քիչ մնացած բնակչության 34 տոկոսը` պաշտոնական թվերով, աղքատ է ապրում, հազիվ թե մարդիկ իրենց տներում ուրախ լինեն:

Առհասարակ, կա փիլիսոփայական մոտեցում, որ եթե մարդը մտածում է վաղվա մասին, ոչ թե այսօրվա, ուրեմն ուրախ չէ, չի էլ կարող լինել: Մենք, գաղտնիք չէ, վաղվա մասին ենք մտածում` այսօրվա հաշվին: Այսինքն, ոչինչ, որ այսօր պետք է երեկոյան լավ ընթրիքից հետո ելակով շամպայն չխմենք, կարեւորն այն է, որ «վաղը» գումար կունենանք տուն գնելու համար, հիփոթեքով, իհարկե: Այս մոտեցումից ելնելով` հայերս, անգամ Երեւանում, որտեղ Հյուսիսային պողոտա կա, ուրախ չենք, ընդհանուր առմամբ ուրախ չենք: Վաղվա մասին մտածելու այս` ազգային առանձնահատկությունը տարածվել է նաեւ պետական քաղաքականության վրա, ինչի լավագույն արտացուլումը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին անցումն է: Սա նշանակում էՙ ոչինչ, որ այսօր քիչ ենք վաստակում, վաղը Ալպերում դահուկ կքշենք:

Սակայն Հայաստանում աստիճանաբար ձեւավորվում է մի խավ, հիմնականում` երիտասարդներ, որը մտածում է այսօրվա մասին, որն ուզում է այսօր լավ ապրել, որի համար հույսը փուչ կատերգորիա է, եթե հիմնավորված չէ ապացույցներով, նախադեպերով: Այս խումբն է, որ պարբերաբար լցնում է մայրաքաղաքի հրապարակները բողոքի ակցիաներով, եւ այս խմբին է, որ մեզանում անվանում են «գրանտակեր», «պատվիրատուներ», «պետության կայունության թշնամիներ»… Գուցե եւ այս` հիմնականում երիտասարդների պահանջները հաճախ ամբողջովին համընկնում են արեւմտյան այս կամ այն կազմակերպությունների, Արեւմուտքի առհասարակ, պահանջներին, բայց դա չի նշանակում, թե նրանք թշնամի են եւ պետք է չլինեն: Ավելին, նրանք քիչ են. Հայաստանում այսօրվա մասին մտածողները սաստիկ քիչ են: Մայրաքաղաքում կարելի է երկար քայլել ու մարդկանց տեսնել, քաղաքացիների, որոնք ուղղակի զբոսնում են, տուն կամ տնից են գնում, աշխատում են, բողոքում են, բայց ո՞ւր է ժողովուրդը, ինչո՞ւ են հրապարակները դատարկ մի երկրում, որի բնակչության 34 տոկոսը աղքատ է ապրում, եւ ինչո՞ւ է հրապարակում բողոքի ակցիա անցկացնելը համարվում թշնամություն, հեղափոխության փորձ: Ո՞վ ասաց, որ, օրինակ, գերմանացի հանքափորները, ովքեր պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում` պահանջելով ավելի բարձր աշխատավարձ, Գերմանիայի թշնամիներն են կամ հեղափոխություն են ուզում, կամ Մեծ Բրիտանիայի կառավարությունից «գրանտ» են ստացել: Նրանք պարզապես ուզում են լավ ապրել այսօր:

Անգամ Հայաստանի ամենաուրախ բնակավայրում` Երեւանում, որտեղ Հյուսիսային պողոտա կա` իր երեկոյան տոնական լույսերով, մարդկանց մեծամասնությունը քայլում է ոչ թե «ի՞նչ անել այսօր» մտքերով, այլ` «ի՞նչ կլինի վաղը» ապրումներով:

Մինչդեռ վաղն այսօրն է, իսկ այսօր մեր հրապարակները դատարկ են, եթե լցվում էլ են, ապա` «դավաճաններով», «պատերազմական դրության մեջ գտնվող երկրի» կայունությունը չցանկացողներով: Լավ, եթե մենք իրոք այսօր պատերազմական դրության մեջ ենք, ապա ի՞նչ ենք անում այստեղ, ինչո՞ւ սահմանին չենք:

Այսօր լավ ապրել ցանկացող երիտասարդներին անտեսել չի կարելի, ավելին` անիմաստ է, քանի որ «սկզբում նրանք չեն նկատում քեզ, հետո ծիծաղում են քեզ վրա, հետո դու հաղթում ես»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾՆՆԴԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻՆ ՅԻՇԵՆՔ ԵՐՋԱՆԿԱՅԻՇԱՏԱԿ ՇՆՈՐՀՔ ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ

Հաջորդ գրառումը

«+ ԿԻՆՈՅԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

«+ ԿԻՆՈՅԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական