Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ

19/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի բնակիչները տարեցտարի ավելի հաճախ են օգտվում բանկային ծառայություններից, այդ թվումՙ ավելացնելով բանկերում ներդրվող ավանդները: Այս եզրակացությանը կարելի է գալ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներից:

Համաձայն պաշտոնական վիճակագրության, Հայաստանում նախորդ երեք տարիներին` 2010-2012 թվականերին, ավելացել է բանկերի եւ նրանց մասնաճյուղերի քանակը: 2010-ին Հայաստանի բոլոր բանկերն ունեցել են 430 մասնաճյուղեր, 2011-ին` 442 մասնաճյուղ, 2012-ին` 476: Համապատասխանաբար աճել է նաեւ այդ բանկերի մասնաճյուղերում սպասարկվող քաղաքացիների թիվը:

Եթե 2010 թվականի ընթացքում բանկային ծառայություններից օգտվել է 1 մլն 68 հազար քաղաքացի, 2011-ին` 1 մլն 288 հազար քաղաքացի, ապա 2012-ին բանկերում սպասարկված անձանց թիվը գերազանցել է 1,5 մլն-ը` կազմելով 1 մլն 541 հազար քաղաքացի:

2010-ին Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց ներդրված ավանդների ընդհանուր գումարը կազմել է 356 մլն դրամ, 2011-ին 483 մլն դրամ, իսկ 2012-ին` 638 մլն դրամ: Ավելացել են նաեւ ներդրող ավանդի միջին չափը եւ ավանդի միջին չափը մեկ շնչի հաշվով:

2010-ին ավանդի միջին չափը կազմել է 333 հազար դրամ, 2011-ին` 375 հազար դրամ, 2012-ին` 414 հազար դրամ: Բնակչության մեկ շնչի հաշվով այդ ցուցանիշները հետեւյալն են եղել` 2010-ին 109 հազար դրամ, 2011-ին` 114 հազար դրամ, 2012-ին` 136 հազար դրամ:

Այս ցուցանիշները վկայում են երկու միտումի մասին: Առաջին` ավելացել է մրցակցությունը բանկերի միջեւ, ինչի արդյունքում նրանք ձգտում են գրավել նոր հաճախորդներ եւ արդյունքում ավելանում են թե բանկերում սպասարկվող անձանց թիվը, թե բնակչության կողմից բանկերում ներդրվող ավանդները:

Երկրորդ միտումն այն է, որ ավելացել է բանկերի նկատմամբ վստահությունը: Այստեղ կարեւոր նշանակություն ունի ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի առկայությունը: Սոցիոլոգիական հարցման միջոցով է հնարավոր ավելի հստակ պատկեր ունենալ, թե որքանով են մարդիկ վստահում բանկերին, բայց ֆինանսական գործիքներից օգտվելու ցուցանիշի եւ բանկային ավանդների ավելացումը անուղղակիորեն վկայում են, որ վստահության աճ կա:

Բերված ցուցանիշները խոսում են մեկ այլ գործոնի մասին եւս, որը կարող է մեր հայրենակիցների հավերժ դժգոհող հատվածին դուր չգալ, բայց փաստերից փախչել չես կարող: Եթե ավելանում են բանկերում ներդրվող ավանդները, ապա դա բնակչության եկամուտների ավելացման ցուցանիշ է: Եվ այնպես էլ չէ, թե դա ոչ մեծ թիվ կազմող մեծահարուստների շնորհիվ է տեղի ունենում, քանի որ նրանք հազիվ թե իրենց գումարները պահեն հայաստանյան բանկերում: Բացի դրանից, ավելացել են ոչ միայն ավանդների ընդհանուր, այլեւ դրանք ներդնող մարդկանց եւ բանկերի մասնաճյուղերի թվերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԾՆՆԴԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻՆ ՅԻՇԵՆՔ ԵՐՋԱՆԿԱՅԻՇԱՏԱԿ ՇՆՈՐՀՔ ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԾՆՆԴԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻՆ ՅԻՇԵՆՔ ԵՐՋԱՆԿԱՅԻՇԱՏԱԿ ՇՆՈՐՀՔ ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական