Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՎԱՐԴԵՆԻՍ-ՄԱՐՏԱԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կնքել է աշխատանքների իրականացման պայմանագրեր, համաձայն որոնց, ճանապարհի կառուցման առաջին փուլի` հողային աշխատանքների մեկնարկը հայտարարվում է 2014թ. հունվարին: Շուրջ 116 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի ողջ երկայնքով աշխատանքները կիրականացվեն նույն ժամանակահատվածում:

Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել: Այդ նպատակով կարող եք.

– այցելել հիմնադրամի գործադիր վարչություն (կառավարական 3-րդ շենք),

– փոխանցումներ կատարել հիմնադրամի` բանկերում գործող հաշվեհամարներին,

– կատարել առցանց նվիրատվություն` այցելելելով donate.himnadram.org: