Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷԼՉԻԲԵՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ` ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ

24/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ինչպես հաղորդում է virtualaz.org-ը, օրերս Բաքվի արվարձանային Ռասուլզադե (նախկինում Վորոսվսկու անվան) ավանի Ալիխանով փողոցի թ. 48 առանձնատուն են մտել գազի գրասենյակի աշխատակիցները եւ անջատել գազը: Պատճառն այն է, որ տան բնակիչներն օգտագործած գազի դիմաց ունեն 700 մանաթի պարտք:

Տեղեկատվությունը ոչնչով աչքի չէր ընկնի, հարեւան երկրում նման տասնյակհազարավոր ընտանիքներ կան, եթե խոսքը չվերաբերեր Ադրբեջանի էքս-նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի այրուն, դստերը եւ թոռանը, որոնց նշված հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է սեփականության իրավունքով:

Փաստացի, Ռասուլզադե ավանի գազի գրասենյակի աշխատակիցները Ամանորի նախօրյակին Ադրբեջանի էքս-նախագահի ընտանիքին զրկել են տունը ջեռուցելու եւ կենցաղային այլ կարիքներ հոգալու հնարավորությունից:

Խնդիրն այստեղ ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ: Բանն այն է, որ Ադրբեջանում ընդունվել եւ գործում է «Նախկին նախագահի մասին» սահմանադրական օրենք: Ըստ այդմ, նախկին նախագահի համար սահմանված է ամսական թոշակ` գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով:

ԱՊՀ երկրներում Ադրբեջանի նախագահն ստանում է ամենաբարձր աշխատավարձերից մեկը` ամսական 12 000 մանաթ կամ շուրջ 14 000 դոլար: Էքս-նախագահ Այազ Մութալիբովն ստանում է դրա 70 տոկոսը, ինչպես նաեւ նրան տրվել են մերձքաղաքային առանձնատուն, ծառայողական մեքենա, թիկնապահ: Օրենքով սահմանված է, որ էքս-նախագահի մահվան դեպքում նրա այրին կարող է միայն ստանալ թոշակ` էքս-նախագահի թոշակի 60 տոկոսի չափով:

Այսպիսով, ըստ օրենքի Էլչիբեյի այրին պետք է ստանա ամսական մոտ 5 000 դոլար թոշակ: Նման եկամուտ ունենալու դեպքում Էլչիբեյի ընտանիքը հազիվ թե գազի դիմաց ունենար 700 մանաթի պարտք: Այո, բայց բանն այն է, որ Էլչիբեյի այրին հրապարակավ հրաժարվել է օգտվել էքս-նախագահի այրու համար օրենքով սահմանված արտոնություններից, «քանի դեռ իշխանությունները պատշաճ ձեւով չեն հարգի Աբուլֆազ Էլչիբեյի հիշատակը»:

Ի տարբերություն Այազ Մութալիբովի, որ հանուն նախագահական թոշակի, առանձնատան եւ այլ արտոնությունների գլուխ է խոնարհել Իլհամ Ալիեւի առաջ եւ ամեն տարի Հեյդար Ալիեւի ծննդյան եւ մահվանը օրը դպրոցականի պարտաճանաչությամբ ծաղկեպսակ է դնում «համազգային առաջնորդի» գերեզմանին, Էլչիբեյի այրին երբեւէ հրապարակային հայտարարություն չի արել Ադրբեջանում իշխող վարչախմբի լեգիտիմության, առավել եւս` Հեյդար Ալիեւի «փրկչական առաքելության» մասին:

Եվ ամեն անգամ իշխող վարչախումբը էքս-նախագահի այրուն պատժում է` մերթ էլեկտրականությունը, մերթ էլ գազը անջատելով: Նպատակը մեկն է` կենցաղային անհարմարություններ, անտանելի կենսապայմաններ ստեղծել, որպեսզի Էլչիբեյի այրին եւս «կոտրվի» եւ «ծնկի գա»: Իսկ նա համառորեն դիմադրում եւ տեղի չի տալիս: Անցյալ տարի ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տվել Էլչիբեյի որդին եւ ասել, որ կոմունալ-կենցաղային ծախսերի դիմաց «պարտքերը փակել է մի գործարարի օժանդակությամբ»:

Այս անգամ էլ, երեւի, Բաքվում սրտացավ մարդ կգտնվի եւ օգնության ձեռք կպարզի Էլչիբեյի ընտանիքին: Բայց իշխող վարչախումբը փոխարենը հաստատ նոր խնդիրներ կհարուցի, այնքան ժամանակ, մինչեւ էքս-նախագահի այրին կամ կհեռանա Ադրբեջանից, կա՛մ ստիպված տեղի կտա: Կա՛մ էլ, չի բացառված, կիշխանազրկվի Իլհամ Ալիեւը…

Իսկ առայժմ դրսում սառնամանիք է, եւ Ադրբեջանի էքս-նախագահի թոռնիկը մրսում է մի երկրում, որը հավակնում է դառնալ Եվրոպայի «էներգետիկ անվտանգության երաշխավորը»: Ադրբեջանն ինչպե՞ս կարող է այլ երկրի քաղաքացիների բարեկեցության երաշխավոր լինել, եթե Իլհամ Ալիեւի վարչախումբն այնքան քինախնդիր է, որ էքս-նախագահի ընտանիքը մատնում է ցրտահարության…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴԱՄ ՇԻՖԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՄԵԿ ՕՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԿ ՕՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական