«Մենք գոհ ենք Հայաստանի տնտեսական հաջողություններից, դրանք Ռուսաստանի ղեկավարության առաջարկած ինտեգրացիոն կուրսի ճշմարտացիության վառ օրինակն ու ապացույցն են։ Չեմ էլ ուզում մտածել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների խզման հնարավոր հետևանքների մասին․ դրանք չափազանց ակնհայտ են».արդյո՞ք Հայաստանն այսօր դեպի Արևմուտք է կողմնորոշվել հարցին ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նիկոլ Վովայի Փաշինյանը թե՛ Կրեմլում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, թե՛ Սոչիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում շատ հիմնավոր, ողջամիտ և միանշանակ ասաց, որ ՌԴ-ն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, և դա Հայաստանի բուռն տնտեսական աճի հիմնական պատճառն է։ Անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը ենթադրում է մաքսատուրքերի բացակայություն, առանց խոչընդոտների միջավայր, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ, մուտք դեպի ԵԱՏՄ մեծ շուկա, Հայաստանին հսկայական առավելություն է տալիս և պատճառ հանդիսանում երկրի տնտեսական թռիչքի համար»,- նշել է ռուս պաշտոնյան։