Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Սիրիայում տիրող իրավիճակը եւ սիրիահայության ծանր կացությունը: Հայ առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը Մայր աթոռի միջոցով պարբերաբար աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը` հաղթահարելու դժվարին պայմանները:
Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը 100.000 ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Դամասկոսի հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների կարիքների համար: