Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՉԵՄ ԶԳՈՒՄ, ՈՐ ՀՅՈՒՐ ԵՄ ԳՆԱԼՈՒ ԱՌՅՈՒԾԻՆ»

28/02/2014
- 28 Փետրվարի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 1-ին Մագդեբուրգում կայանալիք մենամարտում Արթուր Աբրահամը կփորձի 2-րդ անգամ Ռոբերտ Շտիգլիցից խլել WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին: Հիշեցնենք, որ մրցակիցների միջեւ 2012-ի օգոստոսի 25-ին Բեռլինում կայացած առաջին մենամարտում միավորներով հաղթել էր Արթուր Աբրահամը` նվաճելով WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անցյալ տարվա մարտի 23-ին Շտիգլիցը Մագդեբուրգում ռեւանշի հասավ ու իրեն վերադարձրեց չեմպիոնական գոտին: Արթուրի վնասվածքի պատճառով մենամարտը 4-րդ ռաունդից հետո դադարեցվեց ու հայ բռնցքամարտիկին տեխնիկական նոկաուտով պարտություն գրանցվեց:

Երկու բռնցքամարտիկներն էլ վստահ են իրենց ուժերին ու հավատում են հաղթանակին: Այդ մասին նրանք հայտարարել են մենամարտից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

Ռոբերտ Շտիգլից . – Ես տանն եմ հանդես գալու, իսկ տանը սեփական պատերն օգնում են: Արթուրը կմտնի «Առյուծի քարանձավը», ինչպես այստեղ անվանում են մարզասրահը, որտեղ մրցելու ենք: Շաբաթ օրն այնտեղ որոտ ու կայծակ է լինելու: Կպաշտպանեմ տիտղոսս: Եվ դա կիրականացնեմ իմ հատկանիշների շնորհիվ, որոնք ընդհանրություն ունեն առյուծի հետ:

Արթուր Աբրահամ . – Ինձ համար դա ոչ թե առյուծի քարանձավ է, այլ կատվի տնակ: Չեմ զգում, որ հյուր եմ գնալու առյուծին: Չեմ ցանկանում վերհիշել մեր նախորդ 2 մենամարտերը, որոնք արդեն անցյալում են: Մեկում հաղթել եմ ես, մյուսում` ինքը: Եվ այժմ պետք է որոշենք ուժեղագույնին: Դիտարժան մենամարտ է սպասվում: Մենք արդեն կողմնորոշվել ենք մարտավարության հարցում` լավ ուսումնասիրելով մրցակցին, որը գործնականում իր մարտաոճը չի փոխել:

Արթուրի համար այս մենամարտը կլինի 43-րդը: Նա շահել է 38 մենամարտ, 4-ում պարտվել է: Շտիգլիցն իր հոբելյանական` 50-րդ մենամարտը կանցկացնի: 46 մենամարտերում նա հաղթել է, կրել է 3 պարտություն:

Աբրահամ-Շտիգլից մենամարտը ցուցադրվելու է 75 երկրներում, այդ թվում Հայաստանում, ինչպես նաեւ Գերմանիայի կինոթատրոններում, ինչն առաջին անգամ է կազմակերպվելու:

Բուքմեյքերներն առավելությունը տալիս են Ռոբերտ Շտիգլիցին, որի հաղթանակի գործակիցը 1,4 է: Աբրահամի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 2,87 գործակցով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՐՑԱԿԻՑՆԵՐՆ ԷԼ ՈՐՈՇՎԵՑԻՆ, ՍԱԿԱՅՆ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՄԱՐԶԻՉ ՉՈՒՆԻ

Հաջորդ գրառումը

«ՕՍԿԱՐ» 86-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ՕՍԿԱՐ» 86-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական