Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՆԻ ԴԵՌ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

14/03/2014
- 14 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այսօր Լոնդոնում սպասվում է Ռուսաստանի եւ Մ. Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերրիի այնքան սպասված հանդիպումը: Ղրիմում առաջիկա կիրակի օրը նախատեսվածՙ Ռուսաստանին միանալու հանրաքվեի անցկացմանը հազիվ 2 օր մնացած կայանալիք այդ հանդիպումից շատ բան է կախված. կլինի՞ դեսկալացիա ստեղծված տագնապում, որը ոմանց կարծիքով ամենավտանգավորն է աշխարհում Կուբայի հրթիռների տագնապից ի վեր: Դժվար է ասել: Կրեմլը շրջադարձ կատարելու առայժմ ոչ մեկ նշան ցույց չի տալիս: Ընդհակառակնՙ շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Ղրիմի թերակղզում եւ շուրջը: Իսկ Ռուսաստանի պետդուման պատրաստվում է մարտի 21-ի նիստում ճանաչել ղրիմյան հանրաքվեի արդյունքները, ինչը Արեւմուտքը որակում եւ որակելու է բռնակցում, անեքսիա, որը ճանապարհ կհարթի դեպի ուկրաինական այլ շրջանները, ընդհուպՙ Ուկրաինան մասնատելու կամ կիսելու նորանոր քայլերի առջեւ:

Իր հերթին, Արեւմուտքը շարունակում է սպառնալ Ռուսաստանին պատժամիջոցներով, որոնցից ընդամենը առաջինը կլինի Մեծ 8-յակից Ռուսաստանի հեռացումը, որին կհետեւեն ուրիշ պատիժներ: Թեեւ, ըստ միջազգային որոշ մասնագետների, այդ սպառնալիքների իրականացումը աղետաբեր կլինի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ նույնինքն Արեւմուտքի, հատկապես Մեծ Բրիտանիայի համար, որտեղ շատ մեծ են ռուսական ներդրումները: Այլ խոսքովՙ դա կլինի լրջագույն սպառնալիք միջազգային տնտեսական տագնապից նոր դուրս եկող ողջ աշխարհի համար:

Այնուամենանիվ, ի՞նչ կարելի է սպասել Լոնդոնի այսօրվա հանդիպումից: Անշուշտՙ ոչ բեկում: Այլ, առաջին հերթին, միմյանց դիրքերի եւ դիրքորոշումների վերջնական հստակեցում վճռական քայլերից առաջ: Մ. Նահանգներին բնականաբար հետաքրքրում է, թե նախագահ Պուտինը մինչեւ ո՞ւր է պատրաստ սրել իրավիճակը Ուկրաինայում: Իսկ Ռուսաստանի ներկայացուցչինՙ թե Մ. Նահանգների գլխավորությամբ ՆԱՏՕ-ն ի՞նչ հաշվարկներ ունի ուկրաինական ճակատում: Չէ՞ որ, դեռեւս Բեռլինի պատի քանդման օրերին նախագահ Բուշ ավագը խոստացել էր, որ ՆԱՏՕ-ն չի ծավալվելու դեպի Արեւելք, մինչդեռ 23 տարի անց արդեն 11 նոր անդամ երկրներ են ընդգրկվել այդ դաշինքի կազմում…

Բոլոր պարագաներում, մխիթարական է, որ կողմերը խոսում են միմյանց հետ: Ռուսաստան-Ուկրաինա կոնտկատային խմբի հանդիպումները շարունակվում են կանոնավոր կերպով, թեեւ առայժմ, ինչպես կանցլեր Անգելա Մերկելն էր նախորդ օրը Վարշավայում գանգատվումՙ ապարդյուն: Շարունակվում են նաեւ Օբամա-Պուտին հեռախոսազրույցները, երբեմն հայտարարված, երբեմնՙ ոչ: Իսկ հիմաՙ լոնդոնյան հանդիպումը:

Հին, իմաստուն խոսք կաՙ քանի դեռ դիվանագետները խոսում ենՙ թնդանոթները լռած կմնան: Մաղթենք, որ ընդմիշտ լռած մնան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԲՈՂՈՔԱՐԿԻ ՄԻԵԴ ՍՏՈՐԻՆ ՊԱԼԱՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

«ԱԼԵԿՈԾ ԾՈՎՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ ՈՒԺԸ ՄԵԶԱՆԻՑ Է ԲԽՈՒՄ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ԱԼԵԿՈԾ ԾՈՎՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ ՈՒԺԸ ՄԵԶԱՆԻՑ Է ԲԽՈՒՄ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

Նարեկ Կարապետյանը գրում է․ Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ...

ԿարդալDetails

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

26/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական