Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Սոցցանցերը՝ վատ քնի պատճառ

Դյուկայի եւ Յելի համալսարանի գիտնականները պարզել են՝ երեկոյան սոցցանցերում ժամերով «նստելն» ուղղակիորեն ազդում է քնի վրա ու խաթարում դրա ռեժիմը։ Այս մասին «Sleep Medicine» հարթակն է գրում։

Գիտնականների ուսումնասիրությամբ՝ մինչեւ քնելը սոցցանցերում «թափառելը» քունը կարող է հետաձգել երեք ժամով։

«15 տարվա ընթացքում սոցիալական տարբեր ցանցերի ավելի քան 44 հազար օգատատիրոջ մոտ 120 մլն հաղորդագրություն է ուղարկվել։ Պարզվել է, որ դոֆամինը, որ առաջանում է պատասխան հաղորդագրության սպասելիս, կարող է դանդաղեցնել թե՛ քունը, թե՛ օրգանիզմի լիցքաթափվելը»,-գրում է «Sleep Medicine» –ը։

Ս․Վ․