Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հայաստանի ԱԽ քարտուղարը պետք է ընտրի՝ կա՛մ Ռուսաստանի հետ, կա՛մ Ռուսաստանի դեմ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարության մեջ հարձակումներ են եղել Մոսկվայի վրա։

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Հայաստանը հրաժարվում է  ապագայում Ադրբեջանի հետ  տրանսպորտային հաղորդակցությունները վերահսկելու՝ ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունից։

«Նախ՝ կուզենայի, որ  Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը  որոշեր՝ որն է ընտրում՝ կա՛մ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, այլ նաև պետք է լին,ի և  որի փորձը ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նման հայտարարություններ։

Մենք ընտրում ենք առաջին տարբերակը»,- ասել է Զախարովան։