ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մեծ քաղաքականության մեջ մեծ իրադարձությունների հետեւում եվրոպական հասարակայնության տեսադաշտից դուրս մնաց մի փոքրամարմին, բայց բավականին հավակնոտ մարդ նապոլեոնյան ծրագրերով: Դա Մուխտար Աբլիազովն էՙ օլիգարխ, մեքենայությունների վարպետ, ուրիշների կանանց գայթակղիչ եւ ուրիշի կապիտալները յուրացնող, որն այժմ գտնվում է Լյուին քաղաքի բանտումՙ Էքս-ան-Պրովանսից ոչ հեռու:
Ուրեմն ինչո՞վ է հետաքրքրական այս կերպարը, երբ շուրջը սկսեց աշխարհի հերթական վերաբաժանումը: Իրականում Աբլիազովի նկատմամբ համարյա հանգած հետաքրքրությունը բռնկվեց նոր ուժով շնորհիվ հենց ձեւավորված աշխարհաքաղաքական իրողությունների, որոնք բռնկվեցին Ուկրաինայում, քաղաքական ճգնաժամի հետեւանքով: Այս պատմությունը յուրատեսակ «լակմուսի թուղթ» է, որն ամեն ինչ դնում է իր տեղը եւ թույլ է տալիս պարզորեն տեսնելու եվրոպական ժողովրդավարության «իրական դեմքը»:
Կարճ հիշեցնենք, թե ինչ կար տարվա սկզբում: Ֆրանսիական Ֆեմիդան, որը դիտարկում էր Մ. Աբլիազովի արտահանձնման հարցը Ռուսաստանին, հանգեց մի տեսակետի, ըստ որի նրա մեղքն ապացուցված է ամբողջովին, որ գործում չկա ոչ մի քաղաքական ենթատեքստ: Ապացուցված է, որ պարոն Աբլիազովի գործողությունները սովորական քրեական արարքներ էին: Այդ նույն հանցագործությունների համար, որոնք նա կատարել է Ռուսաստանում եւ ուրիշ երկրներում, յուրացնելով ավելի քան վեց միլիարդ դոլար, Ֆրանսիայում նրան երկարաժամկետ ազատազրկում էր հասնում: Այլ խոսքովՙ եթե գողացել ես, ապա բարի գալուստ բանտ:
Սակայն, ուշադրություն դարձրեք, հենց որ պատահեց Ուկրաինական ճգնաժամը, որի մեջ ներքաշված հայտնվեց Ռուսաստանը, եւ երբ որ Մոսկվան իրեն պահեց բոլորովին ոչ այնպես, ինչպես սպասում էին նրանից Կիեւում իշխանափոխության կազմակերպիչները, ֆրանսիական արդարադատությունը նույնպես կատարեց սեփական փոքրիկ «հեղաշրջում»: Աբլիազովը թվաց ավելի մոտ եւ հասկանալի, իսկ նրա հանցագործություններըՙ արդեն ոչ այդքան սարսափելի: Ավելի վաղ ֆրանսիական արդարադատության պաշտոնական ներկայացուցիչները աջ ու ձախ շռայլում էին գեղեցիկ խոսքեր այն մասին, որ օլիգարխ Աբլիազովը նրանց չի գնի այնպես, ինչպես նա գնեց հասարակայնության առանձին ներկայացուցիչների:
Բայց տեղի ունեցավ, կրկնվեմ, քաղաքական ճգնաժամ, փոխվեց Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը եւ բառացիորեն անմիջապես Էքս-ան-Պրովանսի դատարանն ընդունեց սխալների առկայությունը Մուխտար Աբլիազովի արտահանձնման գործի քննության մեջ: Ահա այսպես:
Պետք չէ շատ իմաստուն լինել, որպեսզի հասկանալ, որ գործին խառնվեց քաղաքական կոնյունկտուրան: Դատարանի հռչակված անկաշառությունն ասես որպես ֆիկցիա հօդս ցնդեց, որովհետեւ իրականում անկախ արդարադատությունը կգործեր միայն հենվելով փաստերի վրա: Իսկ եթե ուժի մեջ է մտնում այն սկզբունքը, ըստ որի իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է եւ արվում է ամեն ինչ, որպեսզի վերածի Աբլիազովին, թող որ շատ փոքր, բայց, այնուամենայնիվ, մանրադրամիՙ քաղաքական խաղերի մեջ, միայն թե վնասի Մոսկվային, դա արդեն, կներեք, ժողովրդավարություն չէ: Դա սատանան գիտե, թե ինչ է…
Այժմ Աբլիազովի գործը քննում է Փարիզի վերաքննիչ դատարանը եւ գործում առայժմ վերջակետ չի դրված: Ենթադրում եմ, որ առողջ բանականությունն այնուամենայնիվ կգերակայի եւ մեղավորը կստանա ըստ արժանիքի: Կարծում եմՙ այս հարցը պետք է գտնվի հասարակության վերահսկողության տակ:
Չարժե նմանվել Ուկրաինայի նոր իշխանություններին, որոնք, որքան հայտնի է, մտադիր են վերանայել Աբլիազովի քրեական գործը: Չնայած դեռ կես տարի առաջ մրցակցում էին նույն Ռուսաստանի հետ, թե ով, այնուամենայնիվ, կարժանանա Աբլիազովին արտահանձնելու պատվին, որտե՞ղ նա կանցկացնի իր ազատազրկման ժամկետը: Արդյոք այս ամենը նույնպե՞ս Ռուսաստանին վնասելու համար է:
Այստեղ առաջանում է պարզ հարց. գիտե՞ արդյոք շարքային ընտրողն այդ մտադրությունների մասին: Չէ՞ որ խոսքը, փաստորեն, հինգ հարյուր միլիոն դոլարի մասին է, որը միայն Ուկրաինայում պարոն Աբլիազովը յուրացրել էՙ իրականացնելով օֆշորային սխեմաների իր մեքենայությունները: Ինչ է, սնանկ Ուկրաինայի համար հինգ հարյուր միլիոնն արդեն փող չէ՞: Թե գաղտնիքն իրականում այն է, որ ուկրաինական ԶԼՄ-ները, որոնց այդքան սիրում է հովանավորել օլիգարխը, ստանալով փախցրած բլիթից իրենց բաժինը, մտան պարոն Աբլիազովի ակտիվ իրավապաշտպանների բանակ: Նոր ուկրաինական քաղաքական գործիչները, որոնք իշխանության եկան «լիբերալ» լրատվամիջոցների աջակցությամբ, զգուշանո՞ւմ են կապվել գրչի շնաձկների հետ: Արդյո՞ք այդպես է ստացվում: Իսկ գուցե նրանք կաշառվե՞լ են Աբլիազովի կողմից…
Այս գործի նշանակալիությունը կայանում է այն բանում, որ նման քաղաքական ժանյակներ սկզբունքային իրավաբանական հարցերի շուրջ բառացիորեն պայթեցնում են եվրոպական արդարադատության անկողմնակալության նկատմամբ վստահությունը: Արժե՞ արդյոք այս ամենից հետո զարմանալ, որ եվրասիական քրեական աշխարհը հիմնավորապես գրանցվել է Եվրոպական Միությունում: Ինչպես միջին դարերում, գնում է ինդուլգենցիաների առուծախ: Դե ի՞նչ կարող ես անել, չէ՞ որ ճգնաժամ է:
Բայց չէ՞ որ համբավը այնպիսի բան է, որ բիծը, որ ստացվել է մի անգամ, չի մաքրվում երկար տարիներ: Եվրոպական Միությունը եւ ընդհանրապես Արեւմուտքն առանց այդ էլ ավելի ու ավելի հաճախ են մեղադրվում երկակի չափանիշների գործադրման մեջ: Արդեն ժամանակն է մտահոգվելու եւ դադարելու դառնալ թիրախ…
Ընդ որում Վիեննայից դեպի Արեւելք ընկած քրեական բիզնեսը, որը սովորություն ունի քողարկվելու քաղաքական կարգախոսներով, թաքնվելու ԵՄ-ի ժողովրդավարական հարմարավետ փորատակում, վաղ թե ուշ ցույց կտա իր ժանիքները: Քանի որ ինչքան էլ գայլին կերակրես, նա, միեւնույն է, նայելու է անտառի կողմը:
Աբլիազովի պարագայում յուրաքանչյուրը պետք է մի բան հասկանա: Առաջինը, եթե նա հանցագործ է, ապա մի կեղտոտեք ձեր համազգեստը նրանով: Երկրորդը, եթե, այնուամենայնիվ, այդքան կարեւոր է ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա, ընտրեք այլ մեթոդներ: Ի՞նչ է խոշոր հաշվով Մոսկվայի համար Աբլիազովը: Փոքրիկ դրվագ, փոշի ոտքերի տակ: Առեւտուր անել նրա քրեական գործովՙ մանրուք է, տգեղ է, խղճուկ է եւ օգուտ չի բերի ոչ մեկին, բացի նրանցից, ում կերակրում է անձամբ Աբլիազովը:
Ուրեմն ի՞նչ է ստացվում, շարունակեք, պարոնայք, այսուհետեւ էլ նույն ոգով, խրախուսել միջազգային հանցավորությունը: Փայփայեք նախկին բանկիրին, որը խաբել է ներդրողներին եւ գործընկերներին: Ի միջի այլոց, գիտե՞ արդյոք Ֆրանսիան, որ պարոն Աբլիազովի կողմից թալանվածների շարքում կան եւ ֆրանսիական ֆինանսական հաստատություններ: Կան անգլիական, ռուսաստանյան, ղազախստանյան բանկեր: Այդ հանցագործի ճակատագրով հետաքրքրվում են տասնյակից ավելի տարբեր պետությունների իրավապահ մարմիններ:
Պետք է հասկանալ, որ ԱՅԴՔԱՆ փող յուրացրածը կարող է կազմակերպել, եթե անհրաժեշտ է, թեկուզ հարյուր հատ իրավապաշտպան հիմնադրամներ իր օգտին: Զանազանեք ճանճերին կոտլետներից, պարոնայք դեմոկրատներ: