Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԼԲԵՐՏ ՍՈԼՈՅԱՆ. «ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՔԱՆԱԿԻՆ»

18/04/2014
- 18 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

200-ից ավելի երեխաներ մարզվում են 100 հեծանիվներով: Սա մարզադպրոցի խնդիրներից միայն մեկն է: «Ազգ»ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հեծանվային սպորտի ազգային տեխնիկական կենտրոնի եւ հեծանվային սպորտի մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանը անդրադարձավ հեծանվային սպորտի եւ իր ղեկավարած կառույցի խնդիրներին:


– Պարոն Սոլոյան, ինչպե՞ս է Հայաստանում զարգանում հեծանվասպորտը:

– Շատ հարգանքով եմ ընդունում այն մարդկանց, որոնք կարողացան գոնե պահել այս մարզաձեւը: Իմ վերադառնալուց հետո կարողացանք կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնեցնել հեծանվային սպորտը: Միջազգային մրցասպարզում կարողացանք մեր դեմքը ցույց տալ, ունեցանք լավ արդյունքներ աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական մրցաշարերից: Մասնակցել ենք 23-24 միջազգային մրցաշարերի, որոնցից 17-18-ում մրցանակային տեղեր ենք գրավել: 5 տարվա ընթացքում մարզադպրոցի սաները միջազգային մրցասպարեզում 42 մեդալ են նվաճել, որից 7-ը ոսկի: Դա եղել է Ուկրաինայում, Ռուսաստանում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Պարսկաստանում, Մոլդովայում: Այսուհանդերձ մեր մարզադպրոցում պայմանները ընդհանրապես չեն համապատասխանում որեւիցէ ստանդարտի: Ձմեռը փայտ վառել, այդ պայմաններում` ծխի մեջ մարզումներ անցկացնել: Սպասում ենք երբ է ամառը գալու, եղանակը տաքանալու, որ երեխաները շունչ քաշեն: Մի պահ եղավ, որ 14 երեխա հիվանդացան: Թեպետ բժիշկ ու բուժքույրեր ունենք մարզադպրոցում, բայց դեղորայք չունենք: Նախարարությունը մեկ տարվա համար դեղերի համար տրամադրում է 50 հազար դրամ: Այս տարի, երեւի առաջին անգամ, Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, որի պատկանելիության ներքո ենք գտնվում մենք, 20 հեծանիվ նվիրեց: Ճիշտ է, սպորտային չեն, բայց մարզադպրոցի սաները միանգամից պրոֆեսիոնալներ չեն դառնում: Այդ հեծանիվներն էլ մեզ համար շատ անհրաժեշտ էին:

Նախարարության նոր ղեկավարության կողմից ծրագիր է մշակվել, որ ամեն տարի մարզադպրոցի համար պետք է որոշ քանակությամբ հեծանիվ, պահեստամասեր, հագուստներ ձեռք բերվեն:

Մենք այս պահին ունենք մասնաճյուղ Վանաձորում, Մասիսում եւ Աբովյանում: Ընդհանուր մարզվողների քանակը մոտ 230-240 է: Խնդիրը կայանում է նրանում, որ հեծանիվների թիվը չի համապատասխանում երեխաների քանակին: Այսինքն ունենք 100 հատ հեծանիվ, բայց կրկնակի երեխա: Պետք է մեկը սպասի, որ մյուսը վերջացնի եւ նոր ինքը մարզվի: Մոտ ժամանակներս այդ հարցերը կլուծվեն: Տեխնիկական մասի խնդիրը լուծելու համար մարզադպրոցին շատ են օգնել իմ նախկին սաները, որոնք բնակվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում: Միջոցներ են ձեռնարկել եւ ԱՄՆ-ից ուղարկել են մոտ 100 մարզահագուստ, 24 հեծանիվ: Գումարային տեսակետից մոտ 79 հազար դոլարի ապրանք: Հրաչ Գեւրիկյանն ու Ստեփան Աբրահամյանը, որոնք իմ լավագույն աշակերտներն են, ապահովում են մարզադպրոցի տեխնիկական մասը: Մենք չունեինք սաղավարտ, մարզակոշիկներ, բայց նրանց միջոցով այսօր գոնե այդ խնդիրը չկա:

¬ Ֆեդերացիան օգնո՞ւմ է մարզադպրոցին:

– Ֆեդերացիայի վիճակն էլ այդքան լավ չէ: Մինչեւ Մհեր Մկրտչյանի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր դառնալը` ոչ մեկը չէր հավատում, որ այս պայմաններում հնարավոր է մասնակցել նմանատիպ մրցաշարի եւ այն էլ մեդալներ նվաճել: Ֆեդերացիային մեկ տարվա համար հատկացվում է 13 միլիոն դրամ: Ընդ որում, այդ գումարով մենք պարտավոր ենք անցկացնել Հայաստանի առաջնությունը եւ մեկ-երկու հոգի կարող են մասնակցել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Դրանով գումարը վերջանում է: Միջազգային մրցաշարերի մասնակցելու համար նախապատրաստական փուլ է անհրաժեշտ: Այսինքն հավաքներ, ռեժիմով սնունդ, որը մեզ մոտ բացակայում է: Վերջերս Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան համագործակցելով միջազգային ֆեդերացիայի հետ կարողացավ 75 հեծանիվ բերել: Մեր մարզադպրոցին հատկացվեց 10 հեծանիվ, իհարկե, դա որոշ չափով օգնություն է: Ֆեդերացիան բյուջե չունի, որ հավաքականի մարզչին վճարի: Մինչեւ հիմա ամբողջ ծանրաբեռնվածությունը դրված էր մեր մարզադպրոցի վրա: Իհարկե, Հայաստանում կան նաեւ այլ մարզադպրոցներ, բայց հիմնականում մեդալներ նվաճում են մեր սաները:

Սա ամենաշատ ժողովրդականություն վայելող մարզաձեւերից մեկն է համարվում աշխարհում, եւ հանրապետությունում գործող երկու մարզադպրոցը երեխաներին ներգրավելու համար շատ քիչ է: Վատթարագույն վիճակում են մարզադպրոցի մասնաճյուղերը: Վանաձորում մարզվում է 35-40 երեխա. որքան հնարավոր է մենք այստեղից օգնում ենք: Այս պահին հավաքականի մարզիկներից 5-6 հոգին Վանաձորից են: Բայց մարզիչը ստանում է միայն աշխատավարձ` 48 հազար դրամ: Ուղեկցելու համար մոտոցիկլետ է հատկացվել, բայց վառելանյութը իր գրպանից է տալիս: Մասիսի եւ Աբովյանի մասին ընդհանրապես խոսել պետք չէ: Քաղաքներում ցանկացողներ շատ կան, բայց հեծանիվներ եւ պայմաններ չկան: Շատ կցանկանայի, որ Գյումրիում էլ մարզադպրոցի մասնաճյուղ ունենայինք: Նախկինում լավ հեծանվորդներ ենք ունեցել Գյումրիից:

– Դուք աշխատել եք Մալազիայում, Պարսկաստանում, Հոնկոնգում: Դժվա՞ր էր վերադառնալ Հայաստանի այս պայմաններին:

– Զարմանալի է: Այդ երեք պետություններում աշխարհի մակարդակով մեդալներ ենք նվաճել: Տարբերությունը կայանում է միայն նրանում, որ այնտեղ ֆինանսական տեսակետից որեւէ խնդիր չունեինք: Բոլոր պահանջները կատարվում էին, արդյունքն էլ կար:

Երկու տարի առաջ մեր Մհերը աշխարհի առաջնությանը մասնակցեց երեխաների համար նախատեսված, ոչ բարձր մակարդակի հեծանվով: Մենք պայքարեցինք եւ մեդալ նվաճեցինք: Բոլորը զարմացած էին: Դա ֆենոմենալ երեւույթ էր:

– Ի՞նչ խնդիրներ ունի հավաքականը:

– Այո, խնդիրներ կան: Մեծահասակների թիմ մենք երբեք չենք ունեցել, քանի որ 18 տարեկանից մեկնում են զինծառայության: Բանակից վերադառնում են արդեն 20-21 տարեկանում եւ որեւէ մեկը հեծանվասպորտ չի վերադառում: Սա գործընթաց է, որ պետք է մարզիկին փուլ առ փուլ հասցնել այդ մակարդակին: Մեդալներն ու վարկանիշները հիմնականում խաղարկվում են մեծահասակների խմբում:

– Հեծանվահրապարակում մարզվո՞ւմ եք:

– Միայն ամռանն ենք կարողանում մարզվել: Այնպես է կառուցվել, որ ձմեռվա պայմաններում հնարավոր չէ մարզվել:

– Վերջերս Երեւանում հաճախ կարելի է տեսնել հեծանիվ վարող մարդկանց: Դա օգնո՞ւմ է հեծանվասպորտի զարգացմանը:

– Իհարկե, հոգեբանությունն է փոխվում: Նախկինում, երբ հեծանիվներով խճուղի էինք դուրս գալիս, երեխաները քարեր էին նետում մեր վրա, իսկ հիմա ծափահարում են: Սա անհրաժեշտություն է բոլորի` աղջիկների, տղաների, մեծահասակների համար:

– Մարզադպրոցում միայն տղաներ են մարզվում, թե՞ աղջիկներ էլ կան:

– Միայն տղաներ: Մենք աղջինկների խնդիր ունենք: Սա օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց է եւ տարիքը պետք է լինի 11-18: Թեպետ մեզ մոտ 20 տարեկան մարզիկներ էլ կան: Ծնողների հոգեբանության մեջ չի մտել, որ դա անհրաժեշտ է ոչ միայն աղջիկների, այլ նաեւ իրենց համար:

– Ո՞րն է մարզադպրոց ընդունվելու պայմանը:

– Պետք է փաստաթուղթ ներկայացնեն առողջության վերաբերյալ: Դրան գումարած երկու լուսանկար, ծնողի համաձայնությունը, որից հետո ներգրավվում են պարապմունքներին:

Նախորդ գրառումը

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ. «ԳԼԽԱՎՈՐԸ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՆ Է»

Հաջորդ գրառումը

ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԳՈՏԻՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԳՈՏԻՆ

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական