Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՍՏ «ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏԻ»ՙ ՊՈՒՏԻՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ

18/04/2014
- 18 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

«Վաշինգտոն փոստ» թերթի պնդման համաձայն, Ուկրաինայի ապագան կախված է ոչ թե ԱՄՆ-ից ու Եվրոպայից, այլ Ռուսաստանի գործողություններից: Ըստ որում, ամերիկյան թերթը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս քննարկում է իրադարձությունների զարգացման երեք հնարավոր տարբերակ:

Առաջինը Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքումն է եւ Ուկրաինայի դաշնային կառուցվածքի ստեղծումը: Այս դեպքում երկրի ռուսալեզու արեւելքը կդառնա Կիեւի իշխանություններից բավական անկախ, բայց, հավանաբար, Ռուսաստանից ավելի մեծ չափով կախված: Նման իրավիճակում Պուտինը կստանա Ուկրաինայի քաղաքականությունը կառավարելու լծակներ: Երկրորդ տարբերակը Ղրիմի օրինակով Ուկրաինայի արեւելյան մարզերի միացումն է Ռուսաստանին, որտեղ ռուսամետ ցուցարարները արդեն իսկ պահանջել են միացման հանրաքվեի անցկացում: Երրորդ տարբերակը Մոսկվայի ռազմական միջամտությունն է Ուկրաինայի արեւելքում քաղաքացիական պատերազմի առկայության պատրվակով:

Թերթը նշում է, որ բոլոր երեք սցենարներն էլ անցանկալի են Արեւմուտքի երկրների համար:

Ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ Պուտինը դժվար թե ներխուժելու որոշում ընդունի, քանզի «նախընտրում է պահպանել օրինականության երեւութականությունը», եւ նախկին հետախույզի բնազդները նրան դրդում են դիմել ավելի շուտ գաղտնի գործողության: Միաժամանակ թերթը տագնապահարույց նշան է համարում ռուսական զորքերի ներկայությունը Ուկրաինայի սահմանի մոտ:

Ներկայումս Ուկրաինայի արեւելքում անցկացվող բողոքի ելույթների ընթացքում ռուսամետ ակտիվիստները գրավում են վարչական շենքեր: Բողոքավորների պահանջները, սակայն, այնքան էլ հստակ չեն. նրանք մերթ պահանջում են Ուկրաինայի դաշնայնացում, մերթ հայտարարում են ուկրաինական տարածքի մի մասի անկախացման մասին, մերթ էլ Ռուսաստանին միանալու ցանկություն են հայտնում:

Ուկրաինայի իշխանությունները կարծում են, թե հանրահավաքներն ու անկարգությունները կազմակերպում են Ռուսաստանի քաղաքացիները: Kyiv Post-ը Facebook-ում հրապարակել է մի «փաստաթուղթ», որն իբր մշակված է ՌԴ ազգային անվտանգության խորհրդում եւ որի համաձայն Ռուսաստանը մտադիր է զավթել Ուկրաինայի «բոլոր ռուսական մարզերը», ներառյալ Կիեւը: Այդ «փաստաթուղթը» արդեն ճանաչվել է իբրեւ սադրանք:

Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարում են, որ Ուկրաինայի արեւելյան եւ հարավարեւելյան մարզերի բռնակցումը «ներհակ է Ռուսաստանի դաշնության արմատական շահերին»: Մինչդեռ հայտնի լիբերալ-դեմոկրատ քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքը իրականում Ռուսաստանի մասն է: Նա մանրամասնել է, որ հարկավոր է ՌԴ կազմի մեջ մտցնել «ժամանակավորապես ուկրաինական դրոշի տակ գտնվող ինը հարավարեւելյան շրջաններ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱ՜ՅԼԸ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱ ԵՎ ԻՍՐԱՅԵԼ: ՄԵՐՁԵՑՈՒՄ ԼԱՐՎԱԾ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԶՈՐԱԽԱՂԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆ Է ԴԱՐՁԵԼ ՃՆՇՄԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական