Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԿԱՆԽԵԼ

24/04/2014
- 24 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անշուշտ կանխելու նպատակով Վաշինգտոնից ու Երեւանից ստացված ազդանշաններըՙ նախագահ Օբամայի այսօր հրապարակվելիք Ապրիլի 24-յան ուղերձի «ավելի ուժգին» լինելու եւ նախագահ Սարգսյանի այսօր հնչելիք հայտարարության կարեւորությունը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հանդես եկավ Թուրքիայի համար իսկապես աննախադեպ հայտարարությամբ: Աննախադեպՙ քանզի առաջին անգամն է, որ այդ երկրի որեւէ ղեկավար Ապրիլի 24-ի առիթով կատարում է որեւէ հայտարարություն, որտեղ «20-րդ դարի սկզբին տիրող իրավիճակի հետեւանքով կյանքից հեռացած հայերի հոգիներին հանգստություն» է ցանկանում ու «ցավակցություն» հայտնում «նրանց թոռներին», այդ ամենը բացատրելով իբր մարդասիրական մոտեցմամբ, որ «հայերի վերապրած ցավերը, հիշողությունները հասկանալը եւ կիսելը եւս մարդկային պարտականություն է»:

Այդ հայտարարությամբ ի՞նչ է փորձում կանխել կամ ի՞նչ բանի ազդեցությունը թուլացնել Էրդողանը, այս պահին չենք կարող կռահել, բայց այսօր իսկ կիմանանք, երբ կհրապարակվեն ԱՄՆ¬ի եւ Հայաստանի նախագահների ու թերեւս նաեւ այլ երկրների ղեկավարների հայտարարությունները: Սակայն այս պահին իսկ հաստատ է, որ նա, Էրդողանը, փորձում է կանխել իր երկրի համար աննպաստ որեւէ զարգացում: Այլապես նա իր հայտարարությամբ հանդես կգար այսօ՛ր եւ իր «ցավակցությունները» կհայտներ հե՛նց այսօր:

Համենայնդեպս, ըստ բովանդակության, Էրդողանի հայտարարությունը չի պարունակում որեւէ նորություն: Միշտ թուրքական միեւնույն հանգերգերը – դժվար ժամանակաշրջան էր, կայսրության բոլոր էթնիկ խմբերն էլ տուժեցին, ճիշտ չէ պատմությունից քեն պահել, անընդունելի է նոր վեճերի ու կռիվների առիթ տալ, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու կոչ ենք արել, մեր արխիվները բաց են ուսումնասիրողների համար, եւ այլն, եւ այլն…

Նույնիսկ այն միակ բանը, որը ոմանց կարող է թվալ նորություն, թե «տեղահանության նման ոչ մարդկային հետեւանքներ ծնած իրադարձությունները պետք չէ արգելք հանդիսանան թուրքերի եւ հայերի միջեւ համակրանքի ստեղծմանը», նորություն չէ: Տարբեր բառերով, բայց նույն միտքը արտասանել էր նաեւ արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն դեռ անցյալ տարի, դեկտ.ի 13-ին, թուրք լրագրողների առաջ, Երեւանից վերադարձին: Բայց ոչ Դավութօղլուն եւ ոչ էլ Էրդողանը չէին ու չեն նշում, թե ի տարբերություն մյուս էթնիկ խմբերի, իրականում ինչու եւ ինչպես կազմակերպվեցին հայ ազգաբնակչության բռնագաղթեցումը դեպի անջրդի անապատներ, թե ինչպես էին իրենց նախապապերը սպառնում, ճնշում, ձերբակալում եւ ոչնչացնում, Հալեպում եւ այլուր, ամերիկացի, դանիացի եւ մյուս միսիոներներին ու նրանց աշխատակազմի անդամներին, ովքեր փորձում էին սովից ու հիվանդությունից փրկել անապատներից նոր հասած ուժասպառ վերջին խլյակներին:

Ներկա պայմաններում Էրդողանը կարող էր միայն մեկ բան անելՙ ճանաչել Ցեղասպանությունը, ներողություն խնդրել, եւ որպես անկեղծության գործնական հավաստիքՙ առաջին հերթին բացել Հայաստանի հետ սահմանը: Դրանից նվազՙ անընդունելի է մեզ համար: Դրանից նվազՙ նշանակում է դարձյալ խորամանկել, դարձյալ փորձել կանխել Ճշմարտության ժամը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ՕԳՆԵՑ «ԲՈՐՈՒՍԻԱՅԻՆ» ՆՎԱՃԵԼ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՈՒՂԵԳԻՐ

Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՀՈՒՇԵՐԻ ՁԵՌԱԳԻՐ-ԲՆՕՐԻՆԱԿ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ ՅԵՆԱՅՈՒՄ ՀԻՇԵՑՆԵԼՈՒ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական