Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԵՐԵՆ, ԹՈՒՐՔԵՐԵՆ ԵՎ … ՀԱՅՐԵՆԻՔ

02/05/2014
- 10 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս ստորագրեց երկրի խորհրդարանի ընդունած նոր միգրացիոն օրենքը: Ըստ այդմ, այսուհետ Ռուսաստանի տարածքում երեք ամիս բնակվող նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիները կարող են դիմել եւ ստանալ ՌԴ քաղաքացիություն` դրա համար հանձնելով միայն ռուսերենի իրենց իմացության քննություն: Հասկանալի է, որ ըստ օրենքի, ՌԴ քաղաքացի դառնալու համար ռուսաց լեզվի քննությանը ամենեւին անհրաժեշտ չէ` ճշգրիտ նշել ռուսերենի բոլոր քերականական հոլովումները, բայի եղանակաձեւերը, նախադասությունների տեսակներն ու կազմման եղանակները, կամ մեջբերումներ անել ռուս դասականներից անգամ: Սա անհրաժեշտ չէ, որովհետեւ Ռուսաստանին այսօր պետք են շատ քաղաքացիներ, ընդ որում` հենց նախկին միութենական տարածքից:

Չի բացառվում, որ Ռուսաստանում այս օրենքի ընդունումից հետո Հայաստանի քաղաքացիների թիվը էականորեն նվազի: Իհարկե, հասկանալի է, որ մեղադրել սրանում Ռուսաստանին պետք չէ, որովհետեւ Մոսկվան առաջնորդվում է իր` գեոպոլիտիկ շահով: Հասկանալի է նաեւ, որ մեղադրել սրանում ՀՀ քաղաքացիությունը ռուսաստանյանով փոխարինածներինՙ եւս պետք չէ, քանի որ այդ քաղաքացիներն առաջնորդվում են իրենց անձնական, ընտանեկան շահով:

Հետաքրքրական զուգադիպությամբ այս ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ բավականին ուշագրավ մի հայտարարությամբ. «Թուրքիան պատրաստ է այդ հողերը (նկատի ունի Արեւմտյան Հայաստանը) հարկադրաբար լքած հայերին եւ նրանց ժառանգներին շնորհել Թուրքիայի քաղաքացիություն»: Վարչապետ Էրդողանի այս հայտարարությունն անմիջապես արժանացավ Թուրքիայի ԱԳՆ-ի դրական գնահատականին: Էրդողանն ու Թուրքիայի ԱԳՆ-ը դեռ չեն կոնկրետացրել, բայց այժմ էլ հասկանալի է, որ Անկարան «այդ հողերը հարկադրաբար լքած հայերին ու նրանց ժառանգներին» առաջարկում է ոչ թե վերադառնալ Արեւմտյան Հայաստան, այլ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիա: Սա նշանակում է երկու բան, նախՙ Էրդողանն ընդունում է, որ արդի Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, ինչը նշանակում է, որ միջազգային որեւէ դատարանում կարելի է հեշտությամբ ապացուցել, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվություն է կրում ժամանակակից Թուրքիան:

Բացի դրանից, Էրդողանի հայտարարությունը նշանակում է, որ «այդ հողերը հարկադրաբար լքած հայերն ու նրանց ժառանգները» Թուրքիա վերադառնալիս, պետք է ի թիվս բազմաթիվ փաստաթղթերի ներկայացման, ներկայացնեն նաեւ թուրքերենի իմացության վկայական-փաստաթուղթ` «Թյուրքում, դողրույում, չալըշքանըմ», («Թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ») տրամաբանությամբ եւ սկզբունքով:

Հայաստանում, այս ամենից հետո, իհարկե, մարդ կմնա, ընդ որում ոչ թե նրանք, ովքեր ոչ ռուսերեն գիտեն, ոչ` թուրքերեն, այլ նրանք, ովքեր հայերեն գիտեն, մի տեսակ` զգալու աստիճանի: Մի տեղից չեն կարող բոլորը գնալ, հատկապես, երբ այդ տեղը կոչվում է հայրենիք: Բայց մի տեղում չեն կարող բոլորը մնալ, անգամ, երբ այդ տեղը կոչվում է հայրենիք:

Հայերենի իմացության քննություն ՀՀ քաղաքացիություն շնորհելիս չի պահանջվում, գուցե որովհետեւ Հայաստանը եւս կարիք ունի շատ քաղաքացիների, այնպես ինչպես Ռուսաստանը` նախկին ԽՍՀՄ քաղաքացիների մասով, այնպես, ինչպես Թուրքիան` «այդ հողերը հարկադրաբար լքածների ու նրանց ժառանգների մասով»: Գուցե ՀՀ-ն քաղաքացիների կարիք ավելի շա՞տ ունի: Հաստատ` ավելի շատ ունի: Ի վերջո, եթե քաղաքացին իրավունք ունի արտագաղթել իր երկրից, այդ թվում` ընդմիշտ, ուրեմն քաղաքացին իրավունք ունի նաեւ մնալ իր երկրում, այդ թվում` ընդմիշտ:

Հ.Գ.- «Ինչ էլ սպասելիս լինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնա որպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, եւ արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն է պահանջում… Ճոխ է հայոց լեզուն, եւ առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում:

«Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»,- Ջորջ Բայրոն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՄԱՔՍԱՅՆԱՑՈՒՄԸ» ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐԿԱՏՈՒՆ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՆ» Է

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐԿԱՏՈՒՆ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՆ» Է

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական