Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅԴ ԱՆՈՒՆԸ ՋՆՋԵԼ ՉԻ ԼԻՆԻ

16/05/2014
- 16 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ժամանակին, սովետական դասագրքերում, ավելի կոնկրետ` երրորդ դասարանցիների համար նախատեսված` դեղին գույնի կազմով «Մայրենի»-ում մի պատմություն կար` «Այդ անունը ջնջել չի լինի» վերնագրով: Հերոսը (եթե ճիշտ եմ հիշում` հայ հեղափոխական Կամոն), բանտախցի պատին փորագրում է` «Լենին» անունը: Բանտի հսկիչը, տեսնելով գրությունը, կարգադրում է անմիջապես ջնջել, հերոսը փորձում է դա անել, բայց հասկանալի է, որ փորագրությունները չեն ջնջվում: Այստեղից էլ պատմության հեղինակի եզրակացությունը` «Այդ անունը (տվյալ պարագայում` Լենինի) ջնջել չի լինի»:

Ինչպես հետագայում ցույց տվեց խորհրդային երկրի պատմությունը, «այդ անունը» հնարավոր եղավ ջնջել եւ ոչ միայն բանտախցերի պատերից, այլեւ անգամ նախկին խորհրդային քաղաքների հրապարակներից, դրանց անվանումներից: Օրինակ, Երեւանի` այսօր Հանրապետության հրապարակը դադարեց կոչվել Լենինի հրապարակ, պրոլետարների առաջնորդի արձանները հանվեցին ոչ միայն Երեւանի հրապարակից…

Անցան տարիներ: Հիմա մենք ուրիշ երկրում ենք ապրում: Այստեղ հրապարակներն այլեւս` Հանրապետության են, Ազատության, Շառլ Ազնավուրի, Ֆրանսիայի, այստեղ անգամ Կոմայգին է իր բնույթը մի տեսակ փոխել… Հետեւաբար Լենին անունը ջնջել կարելի էր, առհասարակ, պատմական որեւէ ժամանակահատվածում անուն կարելի է ջնջել, պարզապես առաջ այդ անունը` Նժդեհն էր, հիմա` Լենինը:

Եւ ցանկացած փորձ` նորից գրելու հին անունները նվազագույնն արժանանալու է լայն ընդդիմության: Անաստաս Միկոյանն այդ անուններից է, ու, եթե նրա արձանի տեղադրումը այսքան քննադատություն չառաջացներ, եւ այսքան ընդվզում, ուրեմն ինչ-որ բան նորմալ չէր լինի, ու ինչն ամենակարեւորն էՙ մեր անկախությունը նոր հերոսներ եւ փառքի արժանացնելու նոր կերպարներ կերտած, փնտրած ու գտած չէր լինի:

Միսաք Մանուշյանը` բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական Դիմադրության վառ ներկայացուցիչ, եւս մեր անկախության հերոսներից չէ, ինչպես եւ Միկոյանը: Բայց Մանուշյանն ի տարբերություն Միկոյանի մի առավելություն ունի (խոսքը նրանց մարդկային, քաղաքական-հասարակական կերպարների խիստ տարբերության մասին չէ), այս ժամանակի համապատկերում: Նա անկախության, ազատության խորհրդանիշ է, դիմադրության, ընդվզման կերպար, Միկոյանը` հակառակը: Պատմության ընթացքը ջնջել է Միկոյանի անունը, Մանուշյանինը` ոչ: Այս` մեզ հատկացված ժամանակահատվածի հերոսը առավելաբար Մանուշյանն է` ի տարբերություն Միկոյանի:

Մաշտոցը անքննելի հերոս է: Ի տարբերություն` Միկոյանի եւ Մանուշյանի, նա մեր հերոսն է, հենց մերը: Բայց Երեւանի Մաշտոցի պողոտային հարակից պուրակը, որքան էլ մենք ցանկանանք, ամենեւին էլ Մաշտոցի անվան չէ: Պուրակն ի՞նչ է, որ նրա անվան լինի… Եթե ես, օրինակ, մեր շենքի դիմաց թույլ չտամ խանութներ տեղադրել, հաղթանակ տանեմ այս հարցում, ապա մի ցուցանակի վրա գրեմ, թե մեր շենքը` «Պավլիկ Մորոզովի» անվան է եւ այդ ցուցանակը տեղադրեմ մեր շենքի դիմաց, դա ամենեւին չի նշանակի, որ մեր շենքն այսուհետ կանվանվի «Պավլիկ Մորոզովի անվան», թեկուզ, եթե մեր շենքի ողջ բնակիչները մեր շենքին հենց այդ անունով էլ ճանաչեն: Երեւանցիների մեծամասնությունն էլ Մաշտոցի պողոտան ճանաչում է որպես «Պրոսպեկտ», բայց դա չի նշանակում, որ պողոտայի անունը «Պրոսպեկտ» է: Հետեւաբար, Երեւանի Մաշտոցի պողոտային հարակից պուրակը մինչեւ վերջերս որեւէ անուն չուներ, հիմա այն` Միսաք Մանուշյանի անվան է: Դա չի կարող նշանակել, որ «այս իշխանությունները» փաստորեն չեզոքացրեցին քաղաքացիական ակտիվի պայքարն ու հաղթանակը` պուրակում, որովհետեւ Միսաքյանն ինքը պայքարի, դիմադրության, ճիշտ է` ֆրանսիական Դիամադրության, ընդվզման հերոս է: Դա չի նշանակում նաեւ, որ հայաստանյան քաղաքացիական ակտիվը այլեւս չի կարող պուրակն անվանել` Մաշտոցի պուրակ, որովհետեւ հաճախ մարդկանց պաշտոնական անունները այլ են լինում, իսկ նրանց բոլորովին այլ անուններով են ճանաչում:

Իշխանությունները, անգամ «այս», ոչ մի կերպ չեն կարող քաղաքացիներին արգելել շարունակել պուրակը կոչել` Մաշտոցի, ուրեմն ինչո՞ւ պետք է քաղաքացիներն արգելեն «այս իշխանություններին» պուրակը կոչել Միսաք Մանուշյանի անվան: Մանավանդ, որ Մեսրոպ Մաշտոցի անունը մեզ համար եզակի անջնջելի անուններից է, անգամ «այս իշխանությունների» համար, ահա այս անունն իրապես ջնջել չի կարելի:

Հ. Գ. – Երեւանի ավագանու անդամ, «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի տեղեկացմամբ, քաղաքացիական նախաձեռնությամբ մայրաքաղաքի ավագանին շուտով կքննարկի` Լենինգրադյան-Իսակով նորակառուց պողոտան Մոնթե Մելքոնյանի անունով անվանակոչելու հարցը:

«Դեմ»-եր, գոնե առայժմ, չկան, իսկ սա նշանակում է, որ մենք անջնջելի անուններ ունեինք, ունենք եւ կունենանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՆԻԼՈՎԻ ԳԱՂԱՓԱՐՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է ՈՐԱԿԵԼ

Հաջորդ գրառումը

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅԻ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ՍԱՌՈՒՅՑԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԻ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅԻ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ՍԱՌՈՒՅՑԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Ինչո՞ւ է Նիկոլի գյադայապետությունն անցել գրոհի. այս հարցին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդ...

ԿարդալDetails

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական