Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՎԵՐԱՀՍԿԻՉՆԵՐ ՈՒՂԱՐԿԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ…

16/05/2014
- 16 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փող չկա` սա երեւում է ամեն ինչից: Փող չկա ոչ միայն պետության համար` սոցիալական ծախսերը լիարժեք հոգալու, այլեւ բիզնեսի ընդլայնված շրջանակների համար, քանի որ ժողովուրդը փող չունի: Մի տասն տոկոս հարուստներն իրենք իրենցով հո բիզնես չե՞ն անելու` իրենք ներկրեն, իրենք սպառեն: Լայն սպառողի գումարները, որոնցով գոյանում է լայն սպառման վրա նստած մեծ բիզնեսը, օրավուր նվազում են: Մարդիկ սկսել են ամեն օր իրենց երկու վարունգ, երեք պոմիդոր ու մեկ հացը գնել` նվազագույնի հասցնելով նաեւ սննդի ծախսերը:«Գործ չկա, առեւտուր չի լինում», հաճախ կարելի է լսել էժան սպառման հագուստ-կոշիկի մանր բիզնեսից: Մոռանանք էլիտար խանութներն ու նրանց «մազալու» հաճախորդներին, որոնք ժանտախտի ժամանակ շամպայնով լողացողներն են հիշեցնում, երբ հազար դոլարանոց կոշիկ կամ պայուսակ են գնում` երկրում սոված մարդկանց զգալի առկայությամբ:

Գործատուները որքան հնարավոր է` քերում են աշխատողին, ախատատեղերը նվազեցնում` սուղ ժամանակներ են, գոյատեւեն էլ, էլի լավ է: Երիտասարդ մարդիկ հաճախ հետաձգում են ընտանիք կազմելու բարդ գործը` ավելի լավ ժամանակների, ամուսնացածներն ընկնում են կրակի մեջ` օրհասական ճիգերով փորձելով քանդել ամեն օր անհետաձգելի ծախսերի տեսքով ներկայացող գորդյան հանգույցը:

Իշխանությունն ու ընդդիմությունը կարծես նույն դրամի երկու երեսը լինեն` արդեն տասնյակ տարիներ միայն վերարտադրման խնդիր են լուծում (երկուսն է՛լ) ճեղքերից ուրիշ մարդ ներս չթողնելով: Միայն խորհրդարանի աշխատանքը դիտելիս անգամ սովորական մարդն ընկնում է շփոթության մեջ` ընդդիմադիրները (ավելի շուտ` իրենց այդպիսին համարողները) ինչ կրքով որ քննադատում են օրինագծերը, նույն կրքով «ձեռնպահ» են քվեարկում կամ «ազատ» են թողնում իրենց պատգամավորներին` քվեարկելու ինչպես ուզում են. ազատ` ազատ, էլ խորհրդարանական մանդատով ինչո՞ւ եք կապվել որ…

Օրենքները, որ բերվում են խորհրդարան հիմա` կամ փող պոկելուն, կամ նախորդ կառավարության խաղի կանոնները փոխելուն են ուղղված, կամ դեռ փորձում են պահել բարեփոխումների ցուցափեղկը` տակից էլի փող պոկելու հնարավորությունը սղղացնելով: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ երբ խորանում ես` այդ փող պոկելը ոչ այնքան եւ ոչ միայն պետության բյուջեին է ուղղված, որքան որոշակի շրջանակների ձեռքով փողը բյուջե հասցնելուն, ինչը նշանակում է, որ բյուջե ուղղվելիք գումարի չափը ուղիղ համեմատական է այդ շրջանակների ախորժակի ահագնությանը: Բայց ի՜նչ կիրք կա այն բոլորի մեջ, երբ Վարդան Այվազյանը պաշտպանում է աուդիտի վերաբերյալ խաղի կանոննեը փոխող օրինագիծը, իսկ ընդդիմադիրները դրա դեմ են խոսում: Միայն թե այլեւս ոչ ոք ոչ իշխանական, եւ ոչ էլ ընդդիմադիր կիրքը լուրջ չի ընդունում, իսկ թե մի քանի հարյուր աուդիտորները օրենքի փոփոխությամբ կզրկվեն աշխատանքից-կարտագաղթեն, թե՞, հակառակը, առավել թափանցիկ դաշտում ուրախ-զվարթ կշարունակեն ավելի լավ աշխատել, սա սուտ խոսակցություն է. նրանց մասին ո՞վ է հիշելու օրենքի ընդունումից հետո, կարեւորը բյուջե լցնելու անվան տակ որոշակի շրջանակները փող աշխատելու նոր հնարավորություն կստանան, մեծ բիզնեսը կազատվի ֆինանսական հաշվետվություններում պարտադիր աուդիտի վրա հավելյալ ծախսեր անելուց. համ գայլերը կուշտ կլինեն, համ գառները, վայ, կներեք` բյուջեն: Հասարակությունը թքած ունի` մեծ բիզնեսը հավելյալ ֆինանսական բեռ ունի՞, թե ոչ, մեկ է, նրա իրական եկամուտների ծավալի մասին անհնար է իմանալ, այդ մասին չի տեղեկանում նաեւ մեր պետության բյուջեն կամ առնվազն տեղյակ է լինում դրանց մեկ երրորդից: Բայց իսկապես էլ, հասարակ քաղաքացին վաղուց ձեռքը թափ տված ունի, քանի որ ընդդիմության կիրքն ու իշխանության կիրքը նրա համար միեւնույն ցանկության, այն է` ապրելու, մի բան պոկելու սեփական լուֆթն ապահովելուն ուղղված ջանքի տարբեր երեսներն են այլեւս:

Իսկ Հայաստանին, այո, անկախ նրանից` ո՞վ է վարչապետը, ո՞վ` նախագահը, հիմա թթվածնի նման փող է պետք: Նախ այլեւս բյուջե լցնելն է շատ դժվար, ուր քիթդ շուռ ես տալիս` սեփական օլիգարխներ են, որոնք ամեն հնար օգտագործում են քիչ «մուծվելու» համար, հետո օրենսդրությունն այնքան է բյուրեղացվել մեծ բիզնեսի շահերին ծառայելու առումով (եւ բյուրեղացվում է դեռ` վկան ներմուծվող որոշ սննդատեսակների վրա դրոշմանիշ պարտադրող, այդպիսով այդ ապրանքները թանկացնելով` փոքր ներկրողին դուրս մղելն օենսդրությամբ ամրագրելն է` «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի համապատասխան փոփոխությամբ): Այնպես որ` հենց օրենքներն արդեն երբեմն խանգարում են պետությանը` մեր օլիգարխներին ինչպես հարկն է հարկելու համար: Նրանցից մեկը, երբ վարչապետ չէր, գուցե եւ հավասար կարող էր օգտվել այդ բյուրեղացումից, իսկ հիմա ի պաշտոնե ստիպված է փող գտնել բյուջեի համար, ահա եւ հրավիրում է իր մոտ 100 գործարարի եւ փող ուզում, խոսում անցյալը մոռանալու եւ հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժետության, ամեն ինչ զրոյից սկսելու մասին:

Հիշու՞մ եք` նույն բանը ժամանակին կրկնեց Վազգեն Սարգսյանը: Ձեռքը սեղանին խփեց, անուններ տվեց, ուզեց միլիոնները… չտվեցին, հետո եղավ այն, ինչ եղավ: Այսինքն` արդեն տասնհինգ տարի այդ օրից մեր պետությունը խեղդվում է փողի պակասից, չնայած աղքատ երկրում նույն աղքատ երկրի օլիգարխները ոսկեզօծ բազրիքներով ու զուգարաններով պալատներ են կառուցում, վերին թողտվությամբ շրջանցում են հարկերը եւ ամոթից գետինը չեն մտնում: Ու ասենք ոսկեզօծ պալատի տիրոջ լրատվամիջոցն էլ կարող է կեցվածք ընդունել ու պատմել սոված ու անկտուր մնացած ընտանիքի մասին, եւ առանց ամոթի` խղճմտանքի կոչ անել…

Բայց այս նույն տարիներին, երբ գոյացան մեր օլիգարխները, գոյացավ նաեւ մեր երկրի չորս միլիարդ դոլարից ավելի (ոչ պաշտոնական հաշվարկներով` շատ ավելի) պարտքը, ու հենց այն տարիներին, երբ Հայաստանը վարկերով էր բյուջե լցնում: Եթե մի հնարով Աստված իր անաչառ վերահսկիչներին ուղարկի Հայաստան, նրանք ոչ թե ընտրովի, այլ հավասարաչափ ուսումնասիրելով կգտնեն, որ ամեն վարկի վրա ձեռք են տաքացրել մեր կառավարիչներին ու մեծահարուստներին մոտ կանգնած շրջանակները` չլուծելով վարկի նպատակադիր խնդիրները, բայց կլորացնելով պետության պարտքը: Այդ վերասկիչները կգտնեն, որ օլիգարխների միջոցները գոյանում են պետության օդանցքները մյուս մարդկանց համար փակելով, քվոտայով մենաշնորհված բիզնես ոլորտով, լայն հասարակությանն անընդհատ խաբելու բոլոր հնարավոր ձեւերն օգտագործելով, համենանդեպս` մեր երկու տասնյակի չափ ամենամեծ օլիգարխների անցյալը մի թեթեւ քննելուց հենց այդ եզրակացությանը կարելի է հանգել: Հիմա ասում են` մոռանանք անցյալը: Հա, հանուն պետության, որ սուզվում է, կարելի է անգամ մոռանալ, թեեւ օրենքներով որեւէ անցյալ խորհուրդ չի տրվում մոռանալ, ամեն ինչի համար օրենսդրորեն հատուցում գոնե թղթի վրա գրված է: Բայց այս պահին այդ էլ մոռանանք, ու մտածենք` ինչպես դուրս բերել Հայաստանը նեղ վիճակից:

Կա քարերը նետելու եւ հավաքելու ժամանակը: Արտաքին պարտքն ու բյուջե լցնելու դամոկլյան սուրն անընդհատ տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ են պահում Հայաստանը, ու կա հնարավորություն` այդ պարտքը փակելով մաքուր թղթից սկսել: Մանավանդ` ասում եք Եվրասիական տարածք ենք գնում, ուր որ գնում ենք` պարտքերով ու կախվածությամբ չսկսելը պետք է լինի նեղ վիճակից Հայաստանի դուրս գալու հիմքը: Ու միգուցե արժե վարչապետի հավաքած 100 գործարարին էլ առայժմ հանգիստ թողնել` սկսել հենց այն երկու տասնյակ օլիգարխից, որոնք իրենց միլիարդը (դոլարո՛վ, համենայնդեպս` այդ մասին մի քանի անգամ գրել է ռուսական մամուլը) վաստակել են այն պատճառով, որ Հայաստանում օրենքները լիարժեք չեն գործել, օգտվել եւ օգտվում են իշխանական բիզնես քվոտաներից:

Նավը խորտակվելուց նաեւ թանկարժեք բեռի մեծ մասն են թափում, թե չէ իրենց բեռով նավի հետ թանկարժեք բեռի տերերն էլ են սուզվելու: Հիմա ամենախոշորներով, այդ թվում` ներկա եւ նախկին իշխանության առաջին դեմքերով (մի քսան մարդ` անուններ չտանք, նրանց բոլորն են ճանաչում) սեղանին դրեք այնպիսի գումար, որով կգոյացնեք արտաքին պարտքի չորս միլիարդն ու այս տարվա բյուջեի եկամտային մասը, դա արդարացի կլինի, քանի որ դա կկազմի մեր հաշվարկներով ձեր ունեցածի միայն կեսը: Իսկ ձեր ունեցվածքը հենց Հայաստանի ունեցվածքն է, փոքր երկրում ընտրություն չկա, սուղ ռեսուրսը կա՛մ պետության ձեռքին է, կա՛մ իրենց պետության հետ նույնացրած մի քանի օլիգարխի: Եթե այդպես վարվեք` միգուցե ձեզ հետեւեն նաեւ Քրքորյանի պես արտերկրյա հարուստներ, ու Հայաստանը վերջապես կշնչի, միգուցե դուք էլ մնաք պատմության մեջ: Մնացյալը շոու է, որը սակայն ինչ-որ պահի կարող է արժանանալ ընդամենը հանդիսատեսի սուլոցին: Իսկ ընդհանրապես, տեսականորեն, Հովիկ Աբրահամյանի առաջարկած «Աշխատենք հավասար մրցակցային դաշտում»-ը հենց մեր պետության անկյունաքարն է օրենսդրությամբ, որը չի աշխատում: Սակայն պարտքերը փակելուց հետո միգուցե կարելի կլինի պայմանավորվել հարկերը նորմալ հավաքելու մասին, եթե, իհարկե, մերոնք կամք կգտնեն հրաժարվելու մոր կաթի հետ արդեն իսկ ստացած պետության հաշվին հարստանալու սովորությունից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ԺԱՄԱՆԱԿ Է ՏՎԵԼ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ՄՆԱՑԵԼ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ՄՆԱՑԵԼ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը, հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը: «Տիգրանն այսօր երեկոյան գնաց Արարչի մոտ: Շնորհակալություն...

ԿարդալDetails

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական