Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐՔԱ՞Ն Է ԻՐԱԿԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

13/06/2014
- 13 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Աղքատության սահմանագիծ, ցուցանիշ, ինքնագնահատական եւ համադրություններ

Աղքատությունը շարունակում է մնալ Հայաստանի ամենահրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկը: Բնակչության համատարած աղքատացումն սկսվեց եւ լայն տարածում ստացավ 90-ականների սկզբներին: Թեեւ այդ տարիներին պաշտոնական վիճակագրություն չէր վարվում, բայց ակնհայտ էր, որ աղքատությունն համատարած էր եւ ընդգրկում էր Հայաստանի բնակիչների գերակշիռ մեծամասնությանը: Միայն 1999-ից աղքատության ցուցանիշ սկսվեց հրապարակվել: Ըստ այդմ, Հայաստանում աղքատ էր համարվում այն մարդը, որի ամսական սպառումը (նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը) 12 հազար դրամից ցածր էր: Այդ ողբերգականորեն ծիծաղելի սահմանագծի համաձայն, այդ ժամանակ աղքատ համարվեց երկրի բնակչության 51 տոկոսը:

2000-ականների երկնիշ տնտեսական աճի տարիներն արտացոլվեցին նաեւ աղքատության ցուցանիշի վրա` փոխվեցին աղքատության շեմը, հաշվարկման մեթոդաբանությունը եւ ցուցանիշը: 2008-ին արդեն Հայաստանում աղքատ էր համարվում բնակչության մոտ 24 տոկոսը: 2009-ից փոխվեց աղքատության հաշվարկման մեթոդաբանությունը, որի համաձայն, նվազագույն սպառողական զամբյուղի փոխարեն սահմանվեց մեկ շնչին ընկնող եկամուտ` աղքատության գիծ: Ահա այդ մեթոդաբանությամբ, 2008-ին աղքատության ցուցանիշը 27,6 տոկոս էր: Ճգնաժամային 2009-ին աղքատությունը Հայաստանում խորացավ, կազմելով բնակչության 34,1 տոկոս, 2010-ին` 35,8 տոկոս, 2011-ին` 35 տոկոս: 2012-ին այն որոշակիորեն նվազեց, կազմելով 32,4 տոկոս:

2013-ին աղքատության պատկերի վերաբերյալ տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներ դեռեւս չկան, բայց փորձագիտական տարբեր գնահատականների համաձայն, հավանական է, որ անցյալ տարի աղքատության մակարդակը նվազած լինի եւս 1-2 տոկոսով: Ամեն դեպքում, առկա ցուցանիշների համաձայն, Հայաստանում բնակչության մոտ մեկ երրորդը գտնվում է աղքատության գծից ցածր: Ինչպե՞ս է աղքատության գիծը փոխվել վերջին երեք տարիներին:

2010-ին այն կազմել է ամսական 33517 դրամ, 2011-ին` 36158 դրամ, 2012-ին` 37044 դրամ: Դոլարային արտահայտությամբ, համապատասխանաբար, 2010-ին` 89,7 դոլար, 2011-ին` 97,13 դոլար, 2012-ին` 92,24 դոլար:

Ակնհայտ է, որ ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակը համեմատելի չէ 1999-ի հետ, այդ թվում աղքատության առումով: 12 հազար դրամ սպառողական զամբյուղը, որն այն ժամանակ դոլարային արտահայտությամբ մոտ 20 դոլար էր, դրամային արտահայտությամբ ավելի քան եռապատկվել է, հասնելով 37 հազար դրամի, իսկ դոլարային արտահայտությամբՙ բարձրացել 4,5 անգամ, հասնելով 92 դոլարի: Միջին տարեկան գնաճն այս ընթացքում կազմել է մոտ 5 տոկոս, ինչը նշանակում է, որ վերոնշյալ 12 տարիներին ընթացքում գներն աճել են մոտ 60 տոկոսով: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ ներկայիս աղքատության համար ավելի բարձր գիծ է սահմանվել եւ համեմատաբար ավելի մեծ եկամուտ ունեցողն է համարվում աղքատ: Այսպես, 1999-ին, աղքատ էր համարվում օրական կտրվածքով 0,7 դոլարի ծախս կատարողը, 2012-ին` օրական 3 դոլարի եկամուտ ունեցողը: Ինչպես են այս ցուցանիշները համադրվում միջազգայնորեն ընդունված ցուցանիշների հետ:

Նախՙ զարգացած երկրների մասին: Եվրոմիությունում աղքատության գիծը սահմանվում է այսպես ասած «Լաեքեն»-ի ցուցանիշով: Այդ ցուցանիշի համաձայն, Եվրոպայում յուրաքանչյուր ընտանիքի 27 հազար եվրո տարեկան միջին եկամտից 60 տոկոս ցածր եկամուտ ունեցող մարդիկ աղքատ են համարվում: Այս դեպքում, օրական մոտ 7 եվրոյից ցածր եկամուտ ունեցող անձն է համարվում աղքատ: Եվրոհանձնաժողովի հրապարակած զեկույցի համաձայն, Եվրոմիության 27 երկրների 501 միլիոն բնակչությունից 100 միլիոնի եկամուտները չեն գերազանցում այդ գումարը, եւ նրանք համարվում են աղքատության գծից ցած գտնվողներ: Աղքատության գրեթե նույն գիծն է ընդունված նաեւ ԱՄՆ-ում, որտեղ դրանից ցած է գտնվում 45 միլիոն մարդ:

Ակնհայտ է, որ Հայաստանում շատերը կցանկանային ունենալ եվրոպական աղքատության ցուցանիշին համարժեք եկամուտ, երբ 4 հոգուց բաղկացած ընտանքի ամսական եկամուտը մոտ 420 հազար դրամ կկազմեր: Եթե մեզ մոտ աղքատության սահմանագիծ ընդունվեր այս ցուցանիշը, ապա աղքատ կհամարվեր ոչ թե բնակչության մեկ երրորդը, այլ հավանաբար առնվազն երկու երրորդը:

Սակայն, ի տարբերություն զարգացած երկրների աղքատության գծի, միջազգայնորեն` ՄԱԿ-ի եւ Համաշխարհային բանկի կողմից ընդունված աղքատության սահմանագիծը մեկ շնչին ընկնող օրական 2 դոլարից ցածր եկամուտն է, իսկ օրական 1,5 դոլարից ցածր եկամուտ ունեցողները համարվում են ծայրահեղ աղքատները: Այս ցուցանիշները հիմք ընդունելով, աղքատ է համարվում աշխարհի բնակչության մոտ 34 տոկոսը կամ 2,4 մլրդ մարդ, որոնց եկամուտը օրական չի գերազանցում 2 դոլարը: Նրանցից 1,2 մլրդն էլ գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ` ունենալով օրական 1,5 դոլարից ցածր եկամուտ:

Վերադառնալով Հայաստանին, կցանկանայինք ուշադրություն դարձնել մի հետաքրքրական ցուցանիշի` տնային տնտեսությունների ուսումնասիրության ժամանակ չափահաս անձանց կողմից իրենց բարեկեցության վերաբերյալ գնահատականի վրա: 2008-ին, երբ աղքատության մակարդակը 27,6 տոկոս էր, իրենց աղքատ էին համարել հարցվածների 17 տոկոսը, իսկ այժմ, երբ աղքատությունը գնահատվել է 32,4 տոկոս, իրեն աղքատ է համարել 17,6 տոկոսը: Այսինքն, իրականում աղքատներն ավելի քիչ են, քան աղքատության ցուցանի՞շն է:

Այստեղ պետք է հաշվի առնել մեր ազգային մտածելակերպն ու հոգեբանությունը: Մեզ բնորոշ է մշտապես բողոքելը վատ կենսապայմաններից եւ սոցիալական վիճակից, անկախ բողոքողի բարեկեցության իրական մակարդակից: Հետեւաբար, գրեթե անհավանական է, որ իրականում աղքատ մարդը իրեն աղքատ չհամարի: Այս դեպքում հավանական է, որ հարցվողների մի մասն իր իրական եկամուտներից ավելի քիչ եկամուտներ է ներկայացրել, այդպիսով հայտնվելով աղքատության գծից ցած, բայց երբ հարցրել են, թե համարո՞ւմ է իրեն աղքատ, պատվախնդրությունն արդեն թույլ չի տվել դրական պատասխանել:

Այդուհանդերձ, անգամ եթե աղքատության գծից իրականում ցած գտնվողներն ավելի քիչ լինեն եւ գտնվեն վերոնշյալ 17-18 տոկոսի սահմաններում, դա եւս վատ ցուցանիշ է, քանի որ խոսքը հարյուր հազարավոր մարդկանց մասին է: Սրան էլ ավելացնենք, որ զարգացած երկրների աղքատության, իսկ մեզ մոտ միջին կենսամակարդակի ցուցանիշ համարվող, մեկ շնչին օրական 4-8 դոլար եկամուտ ունենալը բավարար չէ առաջնային կենսական նշանակության մի շարք պահանջների բավարարման եւ միջին խավ համարվելու համար: Իսկ նման եկամուտ ունեցող եւ դժվարությամբ առօրյա հոգսերը հոգացողները դեռեւս երկրի բնակչության գերակշիռ մասն են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԻՏԻ ՑՈՒՅՑ ՏԱ ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ, ՈՐ ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ՆԵՐԴՐՈՂԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԵ»

Հաջորդ գրառումը

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ «ՀԱՅ ԱՍՊԵՏ»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ «ՀԱՅ ԱՍՊԵՏ»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական