Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆԸՙ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԿԱՆԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՆԾԱԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

20/06/2014
- 20 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Ռուսաստանի Հայերի Միության նախագահ

Վերջին օրերին Երեւանում բուռն կերպով քննարկվում է խորհրդային ականավոր պետական գործիչ եւ հայ ժողովրդի պանծալի ներկայացուցիչ Անաստաս Իվանի Միկոյանի հուշարձանի կանգնեցման գաղափարը: Ինչպես հայտնի է, Երեւանի քաղաքապետարանի Ավագների խորհուրդը ապրիլի 30-ին Հայաստանի մայրաքաղաքում Ա.Ի. Միկոյանի հուշարձանը կանգնեցնելու որոշում ընդունելովՙ մայիսի 8-ին համապատասխան առաջարկությամբ դիմեց ՀՀ կառավարությանը:

Ցավոք, նման հուշարձանի կանգնեցման հակառակորդներից մեկը դարձավ կառավարող ՀՀԿ-ի ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը, ինչպես նաեւ «Բարեւ, Երեւան» խմբակցությունը: Տվյալ որոշման ընդդիմախոսները ինչո՞վ են հիմնավորում իրենց դիրքորոշումը: Նրանց «փաստարկների» փաթեթը հիմնվում է Անաստաս Միկոյանի անձի հակասականությամբ. լինելով Խ. Միության նշանավոր ղեկավարներից մեկը, նա իբր քիչ բանով է օգնել հայ ժողովրդին եւ Հայաստանին, ինչպես նաեւ մասնկացել է ստալինյան բռնություններին:

Ինձ թվում էՙ ընդդիմախոսների տվյալ պնդումները քիչ համոզիչ են: Բանն այն է, որ Անաստաս Միկոյանը ոչ միայն ԽՍՀՄ նշանավոր պետական գործիչներից ու ղեկավարներից մեկն էր, այլեւ տվյալ պետության հիմնադիրներից էր, զգալի ավանդ է ներդրել 20-րդ դարի մեծ տերության կազմավորման ու զարգացման մեջ, տաղանդավոր քաղաքական գործիչ էր, հմուտ կազմակերպիչ եւ ճարտար դիվանագետ:

Պատմությունից հայտնի է, որ Ա.Ի. Միկոյանը իր կուսակցական ու քաղաքական կյանքը սկսել է Անդրկովկասում 1915 թ., եղել է առասպելական Բաքվի կոմունայի ամենաերիտասարդ կոմիսարներից մեկը, որին հարգանքով եւ խնամակալությամբ էր վերաբերվում ինքըՙ Ստեփան Շահումյանը: Միկոյանը զգալի ավանդ ներդրեց խորհրդային իշխանության հաստատման եւ Հյուսիսկովկասյան տարածաշրջանի քաղաքական կայունացման գործում, տարիներ շարունակ ղեկավարեց Հյուսիսային Կովկասի եւ Ռոստովի մարզի կուսակցական կազմակերպությունը: Նրա հետագա քաղաքական կենսագրությունը անխզելիորեն կապված է երկրի բարձրագույն քաղաքական մարմնիՙ ԿԿ քաղբյուրոյի հետ:

Երեք տասնամյակից ավելի Ա.Ի. Միկոյանը քաղբյուրոյի անդամ էր: Նրա փայլուն տաղանդը եւ կազմակերպչի լայն մտահորիզոնը հատկապես դրսեւորվեցին ԽՍՀՄ արտաքին ու ներքին առեւտրի ժողկոմի եւ մատակարարման ժողկոմի պաշտոններում: Զգալի չափով Միկոյանի շնորհիվ հաջողությամբ զարգանում էր ինդուստրացումը տնտեսության այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը (ի դեպ, ԽՍՀՄ-ում առաջին անգամ Ա.Ի. Միկոյանն է կազմակերպել շատ մթերատեսակների արտադրությունը. պաղպաղակ, նրբերշիկ, երշիկեղեն, պահածոներ, սիգարետներ եւ այլն):

Առանձին թեմա են 1930-ականների հալածանքները եւ Միկոյանի դերը այդ ողբերգության մեջ: Իզուր չեն ասում, որ ետին խելքով մենք բոլորս ուժեղ ենք: Այդուհանդերձ հարկավոր է նկատի ունենալ, որ ԽՍՀՄ-ում զանգվածային հալածանքների քաղաքականության հեղինակը Իոսիֆ Ստալինն էր: Իսկ Միկոյանը լինելով քաղբյուրոյի եւ խորհրդային կառավարության անդամ, չէր կարող հակառակվել առաջնորդի կամքին եւ կուսակցության գծին: Իհարկե, այդ ծանր ժամանակներում եւս կարելի էր բացահայտորեն չհամաձայնել Ստալինի եւ նրա շրջապատի դիրքորոշմանը, բայց այդ առանձին բողոքը եւ մարդկայնության սկզբունքների պաշտպանությունը անխուսափելիորեն կհանգեցնեին սեփական անձի եւ միաժամանակ ընտանիքի, ազգականների, մերձավորների ու բարեկամների կորստյանը: Եվ ի՞նչ կշահեին Միկոյանը եւ նույն հայերը, եթե նա դառնար բռնությունների հերթական զոհը: Ակնհայտ է, որ հանձին նրա մենք կկորցնեինք հմուտ կազմակերպչի եւ արդյունավետ պետական գործչի, իսկ աշխարհը կկորցներ այն քաղաքական գործչին, որը 1960-ականներին իրեն փաստորեն փրկեց հերթական աղետից:

Այո, Միկոյանը, որպես քաղբյուրոյի անդամ, ստիպված էր նշանահայել որոշ ցուցակներ, լռել, երբ պաշտոնանկ էին անում պատասխանատու ղեկավարների: Վերջ ի վերջո, հենց Միկոյանի ընտանիքն էլ տուժեց բռնություններից, քանզի, ինչպես հայտնի է, նրա կրտսեր եղբայր Սերգոն իմացածը չհայտնելու համար պատերազմից առաջ բռնադատվեց եւ աքսորվեց Միջին Ասիա: Այդպիսին էր դաժան ժամանակների դառնությունը: Դրա հետ մեկտեղ Ա. Միկոյանը 1930-ականներին քանիցս հրաժարվել է ծԽԹԺ-ն, այսինքնՙ բռնության քաղաքականության գործիք դարձած պետանվտանգության մարմինը գլխավորելու Ի. Ստալինի առաջարկություններից: Տվյալ որոշումը հավանաբար պատճառաբանված էր նրանով, որ նա չէր ուզում գլխավորել պատժիչ մարմին եւ պատասխանատվություն կրել հալածանքների անմեղ զոհերի ճակատագրերի համար, ինչպես նաեւ այն բանի ըմբռնումով, որ ծԽԹԺ-ի շեֆը նման ժամանակներում դատապարտված է քաղաքական շնորհազրկման եւ ֆիզիկական պատժի:

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Ա.Ի. Միկոյանը վիթխարի պատասխանատու աշխատանք կատարեց պետական ռեզերվներ կուտակելու եւ ռազմաճակատի մատակարարումը կազմակերպելու նպատակով: Պատերազմի տարիներին նա նշանակվեց Կարմիր բանակի պարենա-իրային մատակարարման կոմիտեի նախագահ, Պաշտպանության պետական կոմիտեի անդամ էր, վերահսկում էր զորքերի մատակարարման բոլոր ձեւերի կազմակերպումը: Գործունեության այդ եղանակը ուներ քաղաքական, տնտեսական եւ ռազմական կարեւոր նշանակություն, քանի որ անհրաժեշտ ապրանքներով բանակի ապահովումից մեծապես կախված էր հաղթանակի ճակատագիրը:

Անաստաս Միկոյանը բանակցությունների վարման դիվանագիտական արվեստը կարողացավ դրսեւորել թե արտաքին առեւտրի ժողկոմի պաշտոնում եւ թե պատերազմից հետո, երբ Ի. Ստալինը նրան հանձնարարեց Անգլիայի հետ բանակցել ԽՍՀՄ-ի պարտքերի շուրջը: Հենց Ա. Միկոյանի դիվանագիտական վարպետության շնորհիվ հաջողվեց Լոնդոնին համոզել պարտքերի վճարման գումարի կրճատման նպատակահարմարությանըՙ նկատի ունենալով, որ ԽՍՀՄ-ը կրել էր պատերազմի հիմնական բեռը եւ նյութական մեծ ավերածությունների էր ենթարկվել:

Կուսակցության 19-րդ համագումարում Միկոյանը Ստալինի ցուցակում հերթական բռնադատվելիքների թվում էր, եւ միայն առաջնորդի մահը փրկեց նրան: Առհասարակ Միկոյանի կյանքը զարմանալիորեն հարուստ էր վտանգավոր արկածներով: Նրան կարող էին սպանել 1915 թ. թուրքական ռազմաճակատում, 1918 թ. աշնանը Բաքվի պաշտպանության ժամանակ, Բաքվի կոմիսարներին ազատելու փորձի պահին, Կրասնովոդսկում ձերբակալության ժամանակ, ստալինյան բազմաթիվ բռնությունների ընթացքում, Մոսկվայի գերմանական ռմբակոծությունների ժամանակ, քանի որ նա օդային տագնապի դեպքում երբեք չէր լքում արտաքին առեւտրի ժողկոմատի աշխատասենյակը եւ չէր գնում ռմբապաստարան:

Ի.Վ.Ստալինի մահվանից եւ Լ.Պ.Բերիայի ձերբակալությունից հետո Ա.Ի. Միկոյանը դարձավ Խ. Միության առաջնորդներից մեկըՙ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի առաջին փոխնախագահը, միաժամանակ արտաքին առեւտրի նախարարը եւ առեւտրի նախարարը, եւ նոր եռանդով մասնակից դարձավ խորհրդային հասարակության ու պետության զարգացման ընթացքին: Միկոյանի ճկունությունն ու խոհեմությունը հստակորեն դրսեւորվեցին Հունգարիայի 1956 թ. դեպքերի ժամանակ, երբ նա ԿԿ նախագահության նիստերի ընթացքում երկու անգամ հանդես եկավ խնդրի ուժային լուծման դեմ: Հենց Միկոյանը 1956 թ. հոկտեմբերին խոչընդոտեց Ն. Խրուշչովի գլխավորությամբ խորհրդային ղեկավարության փաստորեն արդեն կայացրած վճռինՙ Լեհաստան զորքեր մտցնել «սոցիալիզմը պաշտպանելու եւ կարգուկանոն հաստատելու համար»: Միկոյանը նույնպիսի չափավորական դիրք բռնեց նաեւ 1962 թ. Նովոչերկասսկի ողբերգական դեպքերի (անկարգությունների ուժային ճնշման) ժամանակ:

1962 թ. Կարիբյան ճգնաժամի ընթացքում աշխարհը հայտնվել էր նոր աշխարհամարտի շեմին, եւ հենց Անաստաս Միկոյանի քաղաքական հանճարն ու դիվանագիտական իմաստնությունը թույլ տվեցին կանխել համաշխարհային աղետը: Ֆիդել Կաստրոյի հետ դժվարին բանակցությունները, սիրելի կնոջՙ Աշխենի հուղարկավորության առիթով Մոսկվա վերադառնալուց հրաժարվելը եւ հանուն խաղաղության պահպանման բանակցությունների շարունակումը, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հետ հանդիպումները Միկոյանին արժանացրին համաշխարհային հարգանքի եւ իր արտասովոր տաղանդի ճանաչմանը: Այդ տարիներին Արեւմուտքը Միկոյանին ընկալում էր որպես խորհրդային միակ խելամիտ ու գործունակ քաղաքական գործչի եւ ղեկավարի:

1950-1960-ական թթ. Ա.Ի. Միկոյանը օգտակար շատ բան արեց նաեւ Հայաստանի տնտեսության զարգացման համար, ներառյալ էներգահամակարգի ձեւավորումը, Արփա-Սեւան ջրանցքի կառուցումը, կուսակցական ու խորհրդային մարմինների համար նոր ղեկավար կադրերի դաստիարակումը, ինչպես նաեւՙ գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում: Անաստաս Միկոյանը մշտապես ջանում էր կապ պահպանել Հայաստանի եւ Մոսկվայի հայության հետ: Նրա ամառանոցում հաճախ տեղի էին ունենում հանդիպումներ մարշալներ Հ. Բաղրամյանի, Ա. Բաբաջանյանի եւ ծովակալ Հ. Իսակովի, շախմատիստ Տ. Պետրոսյանի, կոմպոզիտոր Ա. Խաչատրյանի եւ այլոց հետ: Հայաստանի երիտասարդ պատվիրակների հետ հաճախ հանդիպելովՙ Միկոյանը աշխուժորեն հետաքրքրվում էր հանրապետության կյանքով եւ նրանց ընտանեկան գործերով, ներառյալՙ երեխաների թվով եւ խորհուրդ էր տալիս բարելավել հայ ազգի ժողովրդագրությունը: Այդպես կարող էր վարվել միայն նա, ում համար թանկ են Հայաստանը եւ հայերը:

Ա.Ի. Միկոյանը կարճ ժամանակ աշխատել է որպես ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, այսինքնՙ խորհրդային պետության ղեկավար: Միկոյանի երկարատեւ քաղաքական կյանքը հազվագյուտ կամքի ուժի, համոզելու զարմանալի ձիրքի, սուր ու աշխույժ մտքի, հսկայական գիտելիքների ու փորձառության արդյունք է: Այդ բոլոր հատկանիշները նա ստացել է իր նախնիներից, բազմապատկել Ներսիսյան դպրոցում եւ Գեւորգյան ճեմարանում իր ուսումնառությամբ, ինչպես նաեւ քաղաքական կյանքի սեփական համալսարաններով, որոնք լի էին ողբերգական շրջադարձերով ու բարդ ժամանակահատվածներով: Անաստաս Միկոյանը 20-րդ դարում հայ ժողովրդի առավել նշանավոր եւ պանծալի ներկայացուցիչներից մեկն է:

Այն հանգամանքը, որ Հայաստանում Ա.Ի. Միկոյանի հուշարձանի կանգնեցման հարցին միջամտեց Երեւանում Լեհաստանի դեսպան Չդիսլավ Ռաչինսկին եւ «անբարոյական» համարեց հուշարձանի կանգնեցումը , քանի որ Ա.Ի. Միկոյանը ի թիվս մյուս խորհրդային ղեկավարների ստորագրել էր 1940 թ. գարնանը Կատինում 22 հազար լեհ սպաների գնդակահարության փաստաթուղթը, համարում ենք անտեղի եւ վիրավորական: Միկոյանը բռնությունների կողմնակից չէր եւ, ընդհակառակը, միշտ ձգտում էր փոխզիջումների, ճկունության եւ չափավորության:

Հայաստանի մայրաքաղաքում Անաստաս Միկոյանի հուշարձանը սեփական պատմության եւ հայ ժողովրդի մեծ ներկայացուցիչների հիշատակի հարգման վկայությունն է, ներկայացուցիչներ, որոնք անգնահատելի ավանդ են ներդրել համաշխարհային պատմության մեջ: Միկոյանը հեղափոխության խորհրդանիշ է, 20-րդ դարի խորհրդային մեծ պետության հիմնադիրներից ու շինարարներից մեկը, Հայրենական մեծ պատերազմում Կարմիր բանակի հաղթանակը կերտողներից մեկը, միջուկային պատերազմի աղետից աշխարհը փրկողներից մեկը: Նա խորհրդային պետությունը ղեկավարած միակ հայն է: Միկոյանը հայ ժողովրդի ականավոր ներկայացուցիչն է, որը երբեք չէր խզում կապերը սեփական ժողովրդի հետ, մշտապես ջանում էր օժանդակել Խ. Հայաստանի զարգացմանը, հայ կադրերի դաստիարակմանն ու առաջխաղացմանը:

Պատմությունը եւ այն կերտած անձանց գնահատելիս հարկավոր է ելնել ոչ թե մեր ժամանակի, այլ անցյալի իրողություններից: Այսօր Ա.Ի. Միկոյանի հուշարձանի տեղադրման ընդդիմախոսները պետք է ոչ թե քննադատեն անցյալ դարը եւ դրա առաջնորդներին, այլ ցուցադրեն սեփական սկզբունքայնությունն ու ազնվությունը մեր ժամանակի ղեկավարների վնասների նկատմամբ:

Արդի Հայաստանում կան աշխույժ քննարկման արժանի շատ ավելի հրատապ հարցեր: Դրանք են Ղարաբաղի խնդրի կարգավորումը եւ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացումը, քաղաքացիական հասարակության վիճակը եւ փոխհարաբերությունները իշխանության մարմինների հետ, տնտեսական ճգնաժամը եւ հարաբերությունները սփյուռքի հետ, երիտասարդական քաղաքականությունը եւ քաղաքական համակարգի զարգացումը, կաշառակերությունը, զանգվածային արտագաղթը եւ այլն:

Մոսկվա, Ռուս. թարգմ. Պ. Ք.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԲԱԺԻՆ Է ԸՆԿԵԼ ՀՀԿ-ՈՎ ՄԻԱՅՆԱԿ ՔՎՈՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԺՎԱՐԻՆ ԽՆԴԻՐԸ

Հաջորդ գրառումը

ԶԲՈՍԱՆՔ` ԲԱՔՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԶԲՈՍԱՆՔ` ԲԱՔՎՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ...

ԿարդալDetails

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական