Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԲԱԺԻՆ Է ԸՆԿԵԼ ՀՀԿ-ՈՎ ՄԻԱՅՆԱԿ ՔՎՈՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԺՎԱՐԻՆ ԽՆԴԻՐԸ

20/06/2014
- 20 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու փաստով` մեծամասնություն ՀՀԿ-ից պատգամավորների գործուղումների, հիվանդության եւ այլ պատճառներով բացակայության դեպքում խորհրդարանում կարող է քվորումի խնդիր լինել: Կառավարության հրավիրած արտահերթ նիստով, որն ի դեպ կարող է շարունակվել մինչեւ եկող շաբաթվա առաջին երկու օրերը ներառյալ, խորհրդարան են բերվել մի տրցակ նախագծեր, այդ թվում` հանրության համար կենսական նշանակության, եւ առաջարկվում է դրանք քննարկել եւ ընդունել արտահերթ ռեժիմով: Երբ ընդդիմադիր քառյակն ու ՕԵԿ-ը պայմանավորվելով` չմասնակցեցին գրանցմանը, չնայած ներկա էին, քվորում չեղավ: Ընդամենը 63 պատգամավոր էր գրանցվել` անհրաժեշտ 66 ի փոխարեն: Երեքժամյա դադարի ռեժիմի առաջին 15 րոպեներիղ հետո ՀՀԿ-ն կարողացավ գտնել պակասող մի քանի քվեն (որոնց թվում էր, ի դեպ, ընդդիմադիր համարվող Խաչատուր Քոքոբելյանը) ու քվորում ապահովել: Ընդդիմությունը հաղթական էր` առել էր նիստը տապալելու համն ու դեռ հետո էլ փակ նիստ գումարեց` մտմտալու. թե ինչպես վիժում առաջացնի իշխանության ծրագրերում: Ընդդիմադիր պատգամավորները շրջում էին փայլող աչքերով, հարցազրույցներ տալիս, թե ոնց կարելի է առանց նախապես քննարկելու այդքան կարեւորագույն օրնագծեր ուղարկել խորհրդարան, խորհրդարանը դարձնելով օրենք դակող մարմին, պարտադիր կուտակայինի փոխարեն «նպատակային սոցալական վճար» անունով նույն պարտադիրը հրամցնել` արհամարհելով հանրությանը, եւ այլն: Չգիտենք, Հովիկ Աբրահամյաննը որ լիներ ԱԺ նախագահը` նույն բանը կանեի՞ն մեր ընդդիմադիրները, սակայն հշեցնենք, որ արտահերթով օրենք «սղղացնելու» սովորույթն ամենեւին էլ նոր չէ մեր իրականության մեջ, կառավարությունները հենց այդպես էլ վարվել են խորհրդարանի հետ, այժմ էլ դա բացատրվում է նրանով, որ մի շարք օրենքներ պետք է համապատասխանեցվեն Եվրասիական տնտեսական տարածքի օրենսդրությանը: Սակայն նույն ընդդիմությունը Հովիկ Աբրահամյանի ժամանակ պայմանավորվելով ու չգրանցելով նիստ չէր տապալում, իսկ հիմա անում է:

Ընդհանրապեես` Ազգայն ժողովի մեծամասնության համար դժվարին ժամանակ է սկսվել, եւ դա բաժին է ընկել Գալուստ Սահակյանի պաշտոնավարմանը: Մեկ օր առաջ, օրինակ, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Փիրումյանն էր ուշացել հարցը ներկայացնելուց, եւ բարկացած ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ժամանակից շուտ փակեց նիստը, այդպիսի դեպքերը մատների վրա կարելի է հաշվել վերջին տասնամյակի խորհրդարանական պատմության մեջ: ՀՀԿ-ն պետք է կողմնորոշվի` կամ մինչեւ աշուն բավարար թվով պատգամավորների գայթակղի-դարձնի ՀՀԿ խմբակցության անդամ, կամ իշխանությունը լծակներ պետք է զիջի ուզողներին, կամ` խորհրդարանը էս դժվար վիճակի մեջ լինի անընդհատ` մինչեւ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՉԳԻՏԵՄ ԻՆՉ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՀԻ, ԲԱՅՑ ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՆԿՅՈՒՆԱԴԱՐՁԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ»

Հաջորդ գրառումը

ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆԸՙ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԿԱՆԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՆԾԱԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆԸՙ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԿԱՆԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՆԾԱԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025

Սեպտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության` թերևս ամենածանր հիշողության օրն է։ Հինգ տարի առաջ սկսվեց պատերազմ, որն ունեցավ ողբերգական հետևանքներ՝ հազարավոր...

ԿարդալDetails

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը շարունակում է աջակցել Երուսաղեմի հայ համայնքին․ հայտարարություն

27/09/2025

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը. Սուրեն Սուրենյանց

27/09/2025

Եվ ինչքան մեղավորները շարունակեն անպատիժ մնալ, վիճակն ավելի է սրվելու, կորուստներն էլ՝ շատանալու. Արսեն Ջուլֆալակյան

27/09/2025

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական