Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ»

27/06/2014
- 27 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նաիր ՅԱՆ

Արտասահմանյան խոշոր գրադարաններում եւ գիտական կենտրոններում Հայաստանը ներկայացնող գրքեր համարյա թե չկան: Սփյուռքահայ մտավորականները տարիներ շարունակ կոչ ու հորդոր են անում հայաստանյան իշխանություններին դիվանագիտորեն մոտենալ խնդրին, մեր երկրի պատմությունը, ծագումնաբանությունը, մշակույթը, աշխարհագրությունը ներկայացնող օտարալեզու գրքեր տպագրել ու տարածել աշխարհով մեկ: Եթե օտարերկրացիներն ուզում են որեւէ տեղեկություն իմանալ Հայաստանի մասին, գրադարանի համակարգչային ծրագրով Հայաստան բառը փնտրելիս ադրբեջանական գրականություն է հայտնվում էկրանին, ու ստիպված են լինում թերթել ադրբեջանական գրքերը, որտեղ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին պատմությունը շաղախված է կեղծիքով, ատելությամբ ու զրպարտություններով: Իսկ Ադրբեջանն իր մասին օտարալեզու զանազան գրքեր տպել-տարածելը ծրագրված պետական ռազմավարություն է դարձրել: Եթե անգամ օտարազգի 100 մտավորական դրական կարծիք կազմի Ադրբեջանի եւ բացասականՙ Հայաստանի մասին, ապա մենք մտահոգվելու լուրջ պատճառ ունենք, որովհետեւ արտերկրում մտավորականները մասնակցություն ունեն անգամ քաղաքական որոշումներում:

Օտար երկրներում մեր հայրենիքի ու ժողովրդի մասին մի գրքույկը, մի տող ակնարկը, մի լավ ելույթը դրական տպավորություն է ստեղծում, որն ալիք-ալիք տարածվում է ու հետաքրքրություն առաջացնում Հայաստանի նկատմամբ: Իհարկե, ցավալի է, որ լինելով աշխարհի հնագույն քաղաքակրթության օրրան, նորաթուխ շատ ժողովուրդների աչքերը կլորանում են, երբ լսում են, որ աշխարհում Հայաստան անունով երկիր էլ կա: Բայց կաթիլը քար է ծակում:

Այդ կաթիլներից մեկն էլ Գերմանիայում բնակվող Սուսաննա Սարգսյանի գիրքն էՙ հայ խոհարարական արվեստի մասին: Լինելով հայ տանտիկին, որ իր ընտանիքին մշտապես գոհացրել է համեղ ուտեստներովՙ Սուսաննան տասնամյակների ընթացքում հավաքել է հայկական խոհանոցի բաղադրատոմսերը: Մտադրվելով, որ գիրք է գրելուՙ վերջին վեց տարում նա ամբողջ ուժերը նվիրել է այդ նպատակին. լուսանկարել Հայոց աշխարհի հեռավոր անկյունները, տեսարժան վայրերը, կոթողները, ինչպես նաեւ իր պատրաստած համադամ կերակուրներըՙ մատուցման պահին: Հայկական համ ու հոտով, կոլորիտով, երանգներով ու պատկերներով ծավալուն նյութ է ստացվել, որը Սուսաննան համադրել է ու զետեղել իր գիրք-ալբոմում: Ապրելով օտարության մեջՙ նա պատվախնդրորեն որոշել է գիրքը հրատարակել գերմաներեն, որպեսզի գերմանացիները ծանոթանան մեր մշակույթին, խոհանոցին ու պատմությանը: Սուսաննան հնարամիտ քայլ է կատարել, որը ծառայել է ազգանվեր նպատակի. նա իր գիրքը չի դարձրել հայկական ճաշատեսակների բաղադրատոմսերի հավաքածու, այլ լուսանկարներով, տեղեկատվական պատմություններով ու բաղադրատոմսերով համակողմանիորեն ներկայացրել է Հայաստանն ու հայ ժողովրդին:

Գրքում նա անդրադառնում է տոնական, ծիսական, ավանդական ճաշատեսակներին, զուգահեռ պատմում, թե Հայոց աշխարհի որ շրջանից է ծնունդ առել տվյալ ուտեստը, եւ տեղեկություններ հաղորդում նաեւ ուտեստի հայրենիքի մասին: Գրքում զետեղված են Արեւմտյան Հայաստանը, Արցախը, բնականաբար, նաեւ Արեւելահայաստանը ներկայացնող պատմություններ, թե ինչպես են հայերը տվյալ ճաշատեսակը մատուցում, ինչ ավանդույթներ ունեն, ծիսական կերակուրներն ինչ խորհուրդ ունեն: Գառնի-Գեղարդ, Սեւան, Նորավանք, Դիլիջան, Գյումրի, Արցախ աշխարհՙ իր ժենգյալով հացով, ընդհուպՙ Մատենադարան, Օպերայի շենք, Հանրապետության հրապարակ. հանրամատչելի նկարագրությունները ներդաշնակորեն համադրված են ուտեստների պատմության ու բաղադրատոմսերի հետ:

Եթե խաշլամա, ուրեմն կճուճների մեջ. Սուսաննան հայացք է գցել դեպի դարերի խորքեր ու ներկայացրել հայկական խեցեգործության պատմությունը, հնագիտական ժառանգությունն ու պեղումների արդյունքները:

Եթե հացամթերք, ուրեմն հացի տարատեսակներն են իրենց պատմություններով, լավաշըՙ պատրաստման հնավանդ եղանակով:

Եթե տոլմա, ուրեմն բոլոր տարատեսակներով ու ծագումնաբանությամբ: Հատուկ ենթագլուխ կաՙ նվիրված հայկական հյուրասիրության ու հյուրընկալության ավանդույթներին: Օրինակՙ ինչ է խաշը եւ խաշի հրավիրվածն ինչ պետք է վերցնի իր հետ, ինչով է առանձնանում Սուրբ Զատիկը, Խաչվերացը, Նոր տարին, ոչ միայն խոհանոցում, այլեւ բժշկության մեջ ինչ գորածածություն ունեն վայրի բույսերը: Առանձին ներկայացված են մեր տատիկների ճաշատեսակներըՙ չխրթման, թանապուրը, արշտայով ճաշերը, բոզբաշը, ղավուրման:

Գրքի գաղափարն այնքան է դուր եկել գերմանական հրատարակչությանը, որ հանձն է առել այն տպագրել սեփական միջոցներով: Գերմանական հրատարակչություներն այդպես են աշխատում. եթե համոզվում են, որ տվյալ նախագիծը մեծ ռեզոնանս կառաջացնի, տպագրության ծախսերն իրենց վրա են վերցնում:

Լայպցիգում տեղի ունեցած գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին, որին ներկա է եղել մեկ միլիոն մարդ, ներկայացվել է նաեւ «Խոհարարական ճամփորդություն Հայաստանով» գիրքը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Սուսաննա Սարգսյանը մի կրակոցով երկու նապաստակ է խփել. նախաձեռնել է գրքի շնորհանդեսըՙ միաժամանակ հյուրերին ներկայացնելով Հայաստանը: Պատրաստել է Հայաստանի մասին պատմող լուսանկարչական ֆիլմ ու գրքից բացի, զուգահեռաբար ֆիլմի միջոցով պատմել Հայաստանի մասին: Օտարերկրացիները մեծ հետաքրքրությամբ են դիտել ֆիլմըՙ իրենց համար բացահայտելով մեր երկիրը:

Գերմանացիներն էլ իրենց հերթին են անակնկալ մատուցել Սուսաննային: Տոնական հանդիպման ժամանակ նրանք հյուրերին ներկայացրել են հայկական ուտեստներովՙ բաստուրմայով լցոնված հավ, գաթա, աղցաններ, տաք ուտեստներ: Ազգային խոհանոցի գիտակ Սուսաննան հայի քիմքով է համտեսել գերմանացիների պատրաստած կերակուրները: Օտարերկրացիները ջանք ու եռանդ չեն խնայել հայկական համն ու հոտը վերարտադրելու համար, բայց ամեն ինչ չէ, որ լավ է ստացվել: Գաթան, օրինակ, մոտավորապես է ստացվել, բայց ընկույզով սուջուխի շփոթը, որ գերմանացիներն իմպրովիզացիայի են ենթարկել ու մատուցել փոքրիկ ամաններով, համային իր բոլոր հատկանիշները պահպանել է:

«Խոհարարական ճամփորդություն Հայաստանով» գիրքը Սուսաննա Սարգսյանը հրատարակել է նաեւ ռուսերեն: Մեր երկրի մասին պատմությունները, լուսանկարներն ու ազգային խոհանոցի առանձնահատկություններն օտարազգիների համար էկզոտիկա են:

Այնքան մեծ է եղել արձագանքը հայկական խոհանցի նկատմամբ, որ գերմանացիները որոշել են հյուրասիրությունը կրկնել նաեւ սեպտեմբերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԵՏԱՏԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ

Հաջորդ գրառումը

ՔԱՂՑԿԵՂԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՂՑԿԵՂԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական