Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

04/07/2014
- 04 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օգոստոսի 1-ից` էլեկտրաէներգիայի նոր սակագին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 1-ի նիստում սահմանվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողներին, այդ թվում բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի նոր սակագները: Համաձայն դրանց, բնակչությանը վաճառվող էլեկտրաէներգիայի նոր սակագինը օգոստոսի 1-ից կկազմի 41,85 դրամ ցերեկային ժամերին եւ 31,85 դրամ` գիշերային ժամերին, նախկինում եղած, համապատասխանաբար` 38 դրամի եւ 28 դրամի փոխարեն:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր էլեկտրաէներգիայի գործող սակագների 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) բարձրացման անհրաժեշտության մասին: «էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար»` սա հանձնաժողովի հիմնավորումն էր: Նման իրավիճակի առաջացման հիմնական պատճառներից առաջինը ատոմակայանի տուրբիններից մեկում վթարային կանգառը եւ դրա պատճառով 300 մլն կՎտ/ժ-ով, ապա ջրասակավության պատճառով Որոտանի ՀԷԿ-երի կողմից 200 մլն կՎտ/ժ-ով ավելի քիչ էլեկտրական էներգիայի արտադրությունն էր, որոնց փոխարեն արտադրվել է «ՀրազՋԷԿ»-ի ավելի թանկ էլեկտրաէներգիան: Երկրորդ պատճառը կառուցված նոր, ժամանակակից եւ ավելի խնայողական Երեւանի ՋԷԿ-ի էներգաբլոկի համար տրված վարկի արտոնյալ ժամանակահատվածի ավարտն ու դրա համար վերցված վարկի մարման սկիզբն էր:

Մեր նախորդ հրապարակման մեջ բարձրացրել էինք հարցերը, թե որքանո՞վ են արդյունավետ կառավարվում էներգետիկ ոլորտի ընկերությունները եւ ի՞նչ ռեսուրսներ կան կառավարման բարելավման համար: Ցավոք, այս ընթացքում ոչ հանձնաժողովը, ոչ էլ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արտահայտվող քաղաքական ուժերն ու ՀԿ-ները որեւէ ուսումնասիրության փորձ անգամ չկատարեցին այս հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը սահմանափակվեց միայն հայտարարությամբ` պատրաստակամություն հայտնելով ընդունել բոլոր այն առաջարկները, որտեղ կնշվեն սակագնի բարձրացումը կանխող ռեսուրսները: Սեփական նախաձեռնությամբ նման ռեսուրսներ բացահայտելու քայլեր հանձնաժողովը չի ձեռնարկում: Միայն էներգետիկ ոլորտի ընկերությունների ներկայացրած հաշվարկներն ուսումնասիրելը բավարար չի իմանալու` դրանք արդյունավե՞տ են կառավարում, թե՞, այնուամենայնիվ, ուռճացված եւ ավելորդ ծախսեր ունեն, որոնք կարելի է սահմանափակել:

Մյուս կողմից, նման ուսումնասիրություն անցկացնելու համար ոչինչ չարեցին նրանք, ովքեր խիստ մտահոգ կեցվածք էին ընդունել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման կապակցությամբ: Ինչը խոսում էր այն մասին, որ վերջիններիս իրական նպատակը ոչ թե բնակչության վրա սակագների բարձրացման ազդեցությունն է, այլ սեփական փիարը (PR): ՀԱԿ-ի կամ նախկին ՀՀՇ-ի գործիչը, մոռանալով իրենց կառավարման տարիների սարսափելի էներգետիկ ճգնաժամի մասին, ինչ-որ «սենսացիոն» բացահայտումներ էր անում Վրաստանից Հայաստանի հոսանք գնելու մասին, իսկ հաստիքային ցուցարարներ դարձած 2-3 տասնյակ «ակտիվիստներն» էլ հավատարիմ էին իրենց գործելաոճին` դատարկ եւ հայհոյախառն մեղադրանքներին:

Արդյունքում, այս անգամ եւս պարզ չեղավ, թե ի վերջո, կա՞ն ռեսուրսներ, որոնք թույլ կտային զերծ մնալ էլեկտրական էներգիայի սակագնի հերթական թանկացումից: Ոչ իշխանության, ոչ էլ հակառակ կողմում չցանկացան ըստ էության պարզել հնարավոր խնայողությունների առկայությունն այս ոլորտում: Թե մեկ, թե մյուս կողմը, սեփական մասնագիտական կարողությունների չբավարարման պարագայում կարող էին նման ուսումնասիրություն պատվիրել մասնավոր կազմակերպությանը: Հավանաբար դա ձեռնտու չէր կողմերից ոչ մեկին: Էներգետիկ ոլորտի ընկերությունները չէին ցանկանա նման ուսումնասիրություն իրենց հնարավոր հավելյալ եկամուտները եւ չհիմնավորված ծախսերը չբացահայտելու համար: Նրանց լոբբիինգը կկաշկանդեր հանձնաժողովին եւ կբացառեր վերջինիս մոտ նման ուսումնասիրություն անցկացնելու ցանկությունը: Սակագնի բարձրացմանը ընդդիմացողներին էլ դա ձեռնտու չէ, որովհետեւ իրենց համար անցանկալի արդյունքի դեպքում, նրանք կզրկվեին չհիմնավորված եւ պոպուլիստական հայտարարություններ անելուց եւ այդպիսով` բնակչությանը դուր գալու հնարավորությունից:

Այն, որ էներգետիկ ոլորտում խնայողությունների ռեսուրս, այնուամենայնիվ, ունենք, փաստ է: Հայաստանի կառավարությունն ունի «ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագիր» ընդունված դեռես 2007-ին, ինչպես նաեւ այն կյանքի կոչելու գործողությունների ծրագիր: Ճիշտ է, այն չի առչնվում կոնկրետ էներգետիկ ոլորտի ընկերությունների հնարավոր ռեսուրսներին, բայց գոնե բնակչության համար էլեկտրաէներգիայի խնայողության հնարավարություններ է ստեղծում: Բազմիցս ենք գրել այս ծրագրի եւ նրա իրագործման անհրաժեշտության մասին:

Ծրագրի հիմնական եզրակացությունն այն է, որ Համաշխարհային բանկի 2008-ի ուսումնասիրության համաձայն, էներգախնայողությամբ Հայաստանը կարող է խնայել տարեկան 132 մլրդ դրամ, որը համարժեք է եղել այն ժամանակվա ՀՆԱ-ի գրեթե 5 տոկոսին: Սակայն 2007-ից ի վեր փոփոխված երեք կառավարություններից ոչ ոք չի փորձում գործնական քայլեր ձեռնարկել այս ծրագրի իրագործման ուղղությամբ:

Վերադառնալով էլեկտրական էներգիայի սակագնի թանկացմանը, նշենք նաեւ, որ որեւէ պարագայում, այն թանկանալու միտում ունի, քանի որ հիմնված է սպառվող ռեսուրսի` գազի եւ ատոմային վառելիքի վրա: Այդ թանկացումներից հնարավորինս երկար ժամանակ զերծ մնալու համար հարկ է առավելագույնս օգտագործել բոլոր հնարավորությունները` զարգացնել վերականգնվող եւ այլընտրանքային էներգետիկան (առավելապես հիդրոէներգետիկան), իրականացնել էներգախնայողության ազգային ծրագիրը, արդյունավետ կառավարման եղանակներ գտնել եւ ներդնել էներգետիկական ոլորտի ձեռնարկություններում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

1000 ԴՐԱՄ ՆՊԱՍՏԱՌՈՒ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԲ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԲ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական