Դ Դաշնության խորհուրդը հուլիսի 9-ին վավերացրեց միջկառավարական համաձայնագիր, ըստ որի Մոսկվան դուրս կգրի այն 32 մլրդ դոլարը, որ Կուբան ՌԴ-ին պարտք է ԽՍՀՄ-ի օրոք իրեն տրամադրված վարկերի գծով:
ՌԴ-ին Կուբայի ամբողջ պարտքը կազմում է մոտ 35,2 մլդր դոլար: Դրա 90 տոկոսը (32 մլրդ) դուրս կգրվի, իսկ մնացյալ 10 տոկոսը կմարվի 10 տարվա ընթացքում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ վճարումները կկատարվեն Կուբայի Ազգային բանկում «Վնեշէկոնոմբանկի» բացած հատուկ հաշվին: