Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ՕԲԱՄԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՇՏՎԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Պ. Ք.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ստեղծել չին-ամերիկյան հարաբերությունների «նոր մոդել», որը կարտահայտվի ծագող բոլոր տարաձայնությունների կառուցողական կարգավորմամբ: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:

«Միացյալ Նահանգները ողջունում է կայուն, խաղաղ եւ բարգավաճ Չինաստանի ձեւավորումը», ասել է Օբաման: Նրա խոսքերովՙ երկկողմ հարաբերությունները պետք է միտված լինեն համագործակցությանը:

Այս տարվա ապրիլին Օբաման շրջագայություն կատարեց Ասիայի երկրներում: Թեեւ Չինաստանը դուրս էր շրջագայության երթուղուց (Սեուլ, Տոկիո, Մանիլա), բայց բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը դաշնակից երկրների պաշտպանությունն էր «չինական վտանգից»: