Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿՈՒՄ

Երեկ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում` սպանվել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբայրը` Հարություն Գրիգորյանը: Նրա դին հայտնաբերվել է Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում` հրազենային վնասվածքով: Գյուղացիների ահազանգով գնալով ֆերմայի տարածք` դին եւ սպիտակ գույնի «Ֆորդ» մակնիշի մեքենան հայտնաբերել է Գետք համայնքի ղեկավար Հովիկ Մխիթարյանը, ով իր հերթին ահազանգել է ոստիկանություն:

Հարուցվել է քրեական գործ, տարվում է քննություն: