Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵՐՍԻՄ. ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՇԽԱՐՀ

22/08/2014
- 22 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Ճակատագրակից ժողովուրդ, հայկական շերտեր

1960-ականներին դերսիմահայերը կարծում էին, թե իրենք հայոց ցեղասպանությունից փրկված աշխարհի երեսին ապրող միակ հայերն են: Այս մտայնությունը հիմնավոր պատճառ ուներ: Բանն այն է, որ թուրքերը Դերսիմը կտրել էին արտաքին աշխարհից. տեղեկատվության անհասանելիությունն ու վերահսկողությունը թուրքերի կողմից Դերսիմը բռի մեջ պահելու եւ ենթարկեցնելու նպատակ էր հետապնդում: Թուրքական իշխանությունները պարբերաբար իսլամ են պարտադրել ու պարտադրում դրեսիմցիներին: Դերսիմն ամեն առավոտ արթնանում է մոլլայի ձայնից, որ բոլորին մզկիթներ է կանչումՙ աղոթելու: Բայց դերսիմցիներն անհաղորդ են այդ հրավերին. նրանք միայն առերես, սեփական կյանքը չվտանգելու համար են ընդունում սուննի դավանանքը, իսկ իրականում ալեւի եղել են ու ալեւի էլ մնում են: Այդ փաստը հունից հանում է թուրքերին: Ինչքան էլ նրանք ջանում են Եվրոպայի աչքին թոզ փչել, թե իբր հարգում են իրենց երկրում ապրող այլ ազգերի հավատքը, բայց ազգայնամոլների ձեռքով հալածում են այլադավաններինՙ իրենց ձեւակերպմամբՙ հավատուրացներին: Ալեւիներն, ի տարբերություն թուրքերի, խոստավանում են, որ Դերսիմն իրենց հայրենիքը չէ, որ իրենք իրանական ժողովուրդ են ու այստեղ են եկել 10-11-րդ դարերում: Դերսիմում հայկական հնագույն կոթողներ կան. ալեւիները մզկիթները թողածՙ այդ ավերակ եկեղեցիներում են մոմ վառում ու աղոթում: Նրանք մերժում են թուրքական ամեն ինչՙ լինի կրոն, լեզու, թե անգամ խոհանոց: Եթե սրճարանում սուրճ պատվիրեք ու մատուցողին կողմնորոշելու համար շեշտեք, որ սեւՙ թուրքական կոչվող սուրճ եք ուզում, նա դուրս կհարվիրի ձեզ սրճարանիցՙ ասելով, որ դա թուրքական սուրճ չէ, եւ իրենք առհասարակ թուրքական ոչինչ չունեն:

Ալեւիների մշակույթը, պատմությունը, կենցաղն ուսումնասիրված չեն. մատների վրա կարելի է հաշվել այն գիտնականներին, որոնք երբեւէ հետաքրքրվել են ալեւիներով: Ալեւիզմը բազմաստվածության, բնապաշտության է նման. ալեւիները ծառի, արեւի, ջրի պաշտամունք ունեն: Նրանց սուրբ գետը Մնձուրին է (արժե նորից հիշել հրաշալի գրող Հակոբ Մնձուրու հրաշք պատմվածքները այդ վայրերի բնության ու ժողովրդի մասին: Խմբ.), որին անվանում են Անահիտի ջրեր: Դերսիմցիները թույլ չեն տա լվացվելուց ու ջուր խմելուց բացի, ասենք, լողաք այդ գետում: Մնձուրի գետում են նրանք երդվում, մկրտվում, ամուսնության ու բարեկամության ուխտ անում: Դերսիմցիները լեռնցիներին հատուկ կուռ ու անխախտ ավանդույթներ ունեն:

Դերսիմում 1915-ին թուրքերը ցեղասպանություն չեն իրականացրել: Անառիկ ամրոցի է նման Դերսիմըՙ շրջապատված բարձրաբերձ լեռներով: Թուրքերը ժամանակ չեն վատնելՙ բարձրանալու լեռների ծերպերն ու կոտորելու տեղաբնակներին: Արեւմտյան Հայաստանի հայաբնակ մյուս բնակավայրերն ավելի դյուրահաս են եղել. Դերսիմը նրանք թողել են հետագայի համար: Դերսիմում ապրող զազաներն ու քրդերը նույնպես չեն մասնակցել հայկական կոտորածներին: Ավելին, իրենք էլ են շուտով յաթաղանի բաժին դարձել:

Թուրքերը Դերսիմին ասում են Թունջելի. «թունջն» այն օպերացիան է, որը թուրքերը ձեռնարկել ենՙ Դերսիմում ցեղասպանություն իրականացնելու համար: Աթաթուրքի ցեղասպան վերջին գործողությունն իրագործվել է հենց այստեղ 1938-ին: Այդ ոճրագործությունը դերսիմցիները չեն մոռացել ու ներքին ընդվզումով անընդհատ հիշեցնում են այդ մասին: Անգամ տոնական հանդիսությունների ժամանակ կարելի է տեսնել երիտասարդներիՙ ձեռքներին պաստառներՙ «Դերսիմ-1938» վերտառությամբ: Թուրքերը լավ գիտեն, որ այդ ցեղասպանությունը դեռ չեն մարսել, դրա համար էլ առավոտից երեկո Դերսիմը հսկում են ուղղաթիռներով ու ժանդարմներով: Ժանդարմները Դերսիմում ապրող միակ թուրքերն են: Մշտական հալածանքներն ու վերահսկողությունը ստիպում են դերսիմցիներին արտագաղթել: Միայն արտագաղթածներն են բարձրաձայնում, որ իրենք ալեւի են, ոչ թե սունի-մահմեդականներ: Ստամբուլում ու Թուրքիայի մյուս քաղաքաներում ազատ արտահայտվելու հնարավորություն որոշ չափով կա, իսկ Դերսիմումՙ բացարձակ ոչ:

Ամեն տարիՙ ամռանը, Դերսիմում տեղի է ունենում «Մունզուր» մշակութային ու բնապահպանական փառատոնը: Այն պատեհ առիթ է, որպեսզի Թուրքիայի մյուս բնակավայրերից ու Եվրոպայից գոնե ժամանակավորապես հայրենիք վերադառնան դերսիմցիները: Ազգային երգ, պար, խոսք, խոհանոց. «Մունզուրն» իր հարկի տակ է հավաքում դերսիմցիներին, հյուրընկալում նաեւ այլ ազգերի երաժշտական խմբերի:

«Կարին» ավանդական երգի, պարի խումբը երկրորդ անգամ է մասնակցել «Մունզուր» փառատոնին: Դերսիմ մեկնելուն աջակցել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնը: Նման ճամփորդությունները մշակութային համագործակցություն ստեղծելուց բացի, նպատակ ունեն Դերսիմում ծպտված հայերի հայտնաբերել: Առավել համարձակ դերսիմահայերը խոստովանում են իրենց հայկական ծագումն ու անգամ ցանկություն հայտնում որպես հայ քրիստոնյաՙ մկրտվել: Անցյալ տարի, օրինակ, մի դերսիմցի եկել է Հայաստան ու հայ առաքելական եկեղեցում մկրտություն ստացել: Դերսիմցիները հայ հյուրերի ականջին թաքուն շշնջում են. «Եթե Դերսիմում կլինի մեկը, որ կասի, թե ինքը հայկական ծագում չունի, ուրեմն նա ստախոս է»: Բայց հենց որ շրջապատում թուրքեր են հայտնվում, նրանք հայտարարում են, որ մահմեդական են, խոսում են թուրքերեն ու թուրքահպատակ են: Ինչքան էլ ըմբոստ ու սեփական պատմության արյունոտ էջերի նկատմամբ ցասումով լցված լինեն, այնուամենայնիվ, դերսիմցիները ներքին կայուն վախ ունեն թուրքերի նկատմամբ, որ արյան հետ հոսում է երակներում ու սերնդեսերունդ փոխանցվում:

Քաղաքագետների կարծիքովՙ մեր երկիրը պետք է Դերսիմի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատի ու պահպանի: Ի դեմս դերսիմցիներիՙ մենք ունենք համախոհներՙ թուրքական իշխանությունների ծայրահեղ իսլամիստական քաղաքականությունը մերժողներ: Եթե մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Թուրքիայի հետ, եւ մեկս մյուսի հանդեպ թշնամանքով ենք լցված, ուրեմն կարելի է այդ երկրում գտնել էթնիկ կամ կրոնական այնպիսի խմբեր, որոնք բարյացակամ են տրամադրված հայերիս հանդեպ: Ջերմ հարաբերություններ ուենալ Դերսիմի հետ, որտեղ ապրում է 17-20 մլն. ալեւի, Հայաստանի շահերից է բխում միայն: Մանավանդ որ Դերսիմն էլ մեզ նման ունի ցեղասպանության ճանաչման խնդիր:

Վերջին տարիներին Հայաստանի ու Դերսիմի միջեւ սկսված հարաբերություններն աշխուժանալու միտում ունեն: Ոչ ոք չգիտեՙ Դերսիմում քանի հայ է ապրում: Էթնիկ, կրոնական, պատմական, մշակութային զարգացումներն ու հասարակական շերտերն ուսումնասիրված, բացահայտված չեն, ուստի դժվար է ասել, թե դերսիմահայերի ազգային ու մշակութային նկարագրից ինչ է մնացել: Դերսիմից վերադարձողները վստահեցնում են, որ դերսիմահայերի երգերի ու պարերի մեջ հայկական պահպանված ու բյուրեղացած շերտեր կան: Ապրելով այլ ազգերի հետՙ ժամանակի ընթացքում կենղացի, մշակույթի ու ավանդույթների փոխանակում է տեղի ունեցել: Բայց ինչպես դերսիմահայ մամիկներն են շապիկի տակ թաքուն պահում-պահպանում մետաղե խաչը, այնպես էլ հայկական ծագումն ու մշակույթն է ծպտված ապրում Դերսիմի լեռներում, ձորերում, ավերակ եկեղեցիներում ու պատմության հեռավոր տարեթվերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՏԵՐՊՈԼԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՓԱԽԱԾ ՕԼԻԳԱՐԽԻ

Հաջորդ գրառումը

ՅԱՆՈՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ…

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՅԱՆՈՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական