Սույն կանոնակարգը սահմանում է 2014 թվականին Հայաստանի դպրոցներում անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի կարգավիճակը, նպատակներն ու խնդիրները, ընթացակարգը:
Փառատոնի նպատակն է ` Աջակցել ռուսաց լեզվի մասսայականացմանը, Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային եւ հոգեւոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի նկատմամբ նրանց հետաքրքրության ակտիվացմանը, աջակցել ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի մասին ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը, Ռուսաստանի` որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ վերաբերյալ գիտելիքների տարածմանը:
Փառատոնի խնդիրներն են `
– մատաղ սերնդի միջավայրում մասսայականացնել ռուսաց լեզուն եւ ռուսական մշակույթը` օգտագործելով ռուսական երգարվեստի ռուսալեզու տեղեկատվական ընդարձակ տարածքի, ինչպես նաեւ ռուսական երգի բարձր վարկանիշի առավելությունների ընձեռած հնարավորությունները
– ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի օրերի շրջանակներում կազնակերպվող տարաբնույթ միջոցառումների շնորհիվ դպրոցականների համար ձեւավորել մի այնպիսի գրավիչ հարթակ, որը կնպաստի ըստ նախասիրությունների վերջիններիս ունակությունների առավել դրսեւորմանը, ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի նկատմամբ հետաքրքրվածության արթնացմանն ու զարգացմանը
– փառատոնի շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումները նպատակաուղղել Ռուսաստանի նկատմամբ բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը, այն դիտելով որպես ռուսաց լեզվի եւ մշակույթի վարկը կանխորոշող գլխավոր բաղադրիչներից մեկը
– անցկացվող բոլոր միջոցառումները նպատակաուղղել ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի մասսայականացմանը հանրապետության մատաղ սերնդի ամենաբազմաքանակ լսարանի` դպրոցականների շրջանում:
Փառատոնը կազմակերպվում է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության, «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ` ՀՀ Կրթության եւ Գիտության նախարարության, ՀՀ Մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ մասնակցությամբ “ՀցրրՍՌռ ՎՌՐ” հիմնադրամի (Ռուսաստանի Դաշնություն) մասնակի ֆինանսավորմամբ:
Փառատոնի մասնակիցները
Փառատոնի մասնակիցներ են համարվում Հայաստանի Հանրապետության դպրոցների աշակերտները` առանց տարիքային սահմանափակումների:
Փառատոնի շրջանակներում հանրապետության դպրոցներում նախատեսվում է անցկացնել.
– ռուսաց լեզվի եւ ուսական մշակույթի Օրեր
– ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ
– ռուսաց լեզվով լավագույն շարադրության մրցույթ
Փառատոնն անց է կացվում չորս փուլով` նախապատրաստական, դպրոցական, մարզային եւ եզրափակիչ փուլ:
Նախապատրաստական փուլ. (ժամկետը` օգոստոսի 1- 31-ը)
Այս փուլում ձեւավորվում է փառատոնի Կազմակերպչական կոմիտեն, մշակվում է փառատոնի կանոնակարգը եւ որպես հավելվածներ` շարադրությունների գնահատման չափորոշիչները, ռուսական երգի մրցույթի համար երաշխավորվող երգերի ցանկը, ռուսական առաջին եւ երկրորդ փառատոններից հետո ռուսաց լեզվի նկատմամբ ձեւավորված վերաբերմունքի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով անցկացվելիք հարցաթերթիկային ուսումնասիրությունների փաստաթղթերը, երգի մրցույթին մասնակցելու համար հայտի ձեւը, ձեւավորվում է աշխատակազմը, կամավորների ցուցակները:
Այս փուլում նախատեսվում է նաեւ փառատոնի կազմակերպման եւ անցկացման հարցերը քննարկելու նպատակով Կազմկոմիտեի անդամների հանդիպումները մարզերի եւ Երեւան քաղաքի ղեկավարության հետ, ինչպես նաեւ փառատոնի մասին տեղեկատվության տարածում դպրոցներում եւ փառատոնի կազմակերպման հարցում շահագրգիռ բոլոր կազմակերպություններում:
Դպրոցական փուլ. (ժամկետը` սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 20-ը)
Փառատոնի դպրոցական փուլն անց է կացվում հանրապետության դպրոցներում:
Դպրոցական փուլի շրջանակներում նախատեսվում է`
– դպրոցներում անցկացնել ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի Օրեր, որի շրջանակում դպրոցականների նախասիրութունների հաշվառմամբ կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում` գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, ռուսական պոեզիայի երեկոներ, թատերական ներկայացումներ, ռուսաց լեզվի բաց դասեր, Կլոր սեղաններ, վիկտորինաներ, լեզվի վարպետության դասեր: Օրերի շրջանակներում նախատեսվում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ երկարատեւ հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Ռուսաստանի դպրոցների միջեւ, որը կարող է վերածվել նաեւ անմիջական շփման, տեղեկությունների փոխանակման, փոխադարձ այցելությունների, մշակութային երկխոսության եւ այլն:
Հիշատակված բոլոր միջոցառումներն անց են կացվում ռուսաց լեզվով:
1. ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ հետեւյալ ժանրերում`
– Ռուսական ժողովրդական երգ,
– Ռուսական հայրենասիրական երգ,
– Ռուսական ռոմանս,
– Ռուսական Էստրադային եւ մանկական երգ,
– Հայկական երգ ռուսերեն լեզվով:
Մրցույթի արդյունքներով ձեւավորվում է հաղթողների դպրոցական թիմը` մարզային փառատոնին մասնակցելու համար: Յուրաքանչյուր թիմում կարող են ներգրավվել առավելագույնը հինգ հոգի` մեկական հաղթող յուրաքանչյուր ժանրից:
2. ռուսաց լեզվով լավագույն շարադրության մրցույթ երաշխավորվող հետեւյալ թեմաներով (մասնակիցների ընտրությամբ)`
– Ռուսաստանը եւ ռուսաց լեզուն իմ կյանքում
Ռուսաց լեզուն որպես միջազգային եւ ազգամիջյան հաղորդակցման լեզու
Միաժամանակ դպրոցի ղեկավարությունը իրավասու է առաջադրել շարադրության իր կողմից ընտրած թեման, իսկ մրցույթի մասնակցին հնարավորություն է տրվում շարադրության թեման ընտրել ինքնուրույն:
Դպրոցական փուլում հաղթողների հայտերը, ինչպես նաեւ մրցութային շարադրությունների տեքստերը մարզային ժյուրի (Երեւանում` քաղաքային ժյուրի) են ներկայացվում դպրոցական փուլն ավարտելուց հետո` հինգ օրվա ընթացքում: Դպրոցներից մարզային ժյուրիի քննարկմանը ներկայացվող շարադրությունների քանակը որոշում են կրթության մարզային մարմինները:
Մարզային փուլ. (ժամկետը` հոկտեմբերի 21 – նոյեմբերի 10-ը)
Մարզային փուլում անց են կացվում ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ դպրոցական փուլում հաղթած թիմերի մասնակցությամբ: Այս փուլում կատարողի գնահատման չափանիշ կդիտվի նաեւ մասնակցի կողմից ռուսերեն բառերի ճիշտ արտասանությունը, կատարողի իրազեկվածությունը երգի հեղինակների, երգի ստեղծման պատմության մասին: Կատարողը երգի մասին տեղեկատվությունը ներկայացնում է կատարումից առաջ:
Հանրապետական փուլին մասնակցելու համար մարզային փուլից ընտրվում են առավելագույնը 5 մասնակից (յուրաքանչյուր ժանրից մեկական հաղթող): Երեւան քաղաքից եզրափակիչ փուլին մասնակցելու համար կարող են ընտրվել ընդհանուր հաշվով 15 հոգի` յուրաքանչյուր ժանրից երեքական լավ կատարող:
Այս փուլում մարզային ժյուրին ընտրում է ռուսաց լեզվով շարադրության մրցույթի լավագույն 5-ական աշխատանք, իսկ Երեւան քաղաքի ժյուրին` մինչեւ 10 աշխատանք` հանրապետական փուլ ներկայացնելու համար:
Մարզային փուլի ավարտից հետո լավագույն կատարողները համերգով հանդես կգան մարզկենտրոններում եւ Երեւան քաղաքում:
Եզրափակիչ փուլին մասնակցելու համար հայտերը եւ շարադրությունները ներկայացվում են հանրապետական փուլ մինչեւ նոյեմբերի 15-ը:
Եզրափակիչ փուլին ներկայացված շարադրությունները պետք է հավաքված լինեն համակարգչով, Word ֆորմատով եւ չպետք է գերազանցեն 4 համակարգչային էջը:
Մրցութային աշխատանքը պետք է ունենա տիտղոսաթերթիկ, որի վրա անհրաժեշտ է նշել
– Ազգանուն
– Անուն
– Ծննդյան թիվ
– Հասցե
– Հեռախոս, էլ. փոստ (եթե առակա է)
– Ուսումնական հաստատության անվանումը, վայրը, դասարանը
Հանրապետական փուլ ուղարկված շարադրություններին կից պետք է ներկայացվի նաեւ մարզային (քաղաքային) ժյուրիի որոշումները:
Եզրափակիչ փուլ (ժամկետը` նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 30-ը)
Եզրափակիչ փուլը տեղի կունենա Երեւանում, որին կմասնակցեն հանրապետության մարզային եւ Երեւան քաղաքի թիմերը:
Հանրապետական երգի մրցույթը տեղի կունենա Երեւանում` մարզային փուլի հաղթողների մասնակցությամբ: Հանրապետական երգի մրցույթը, ինչպես նաեւ ռուսաց լեզվի շարադրությունների մրցույթի ամփոփումը կանցկացվի նոյեմբերի երրորդ տասնօրյակում: Փառատոնի դափնեկիրների եւ շարադրությունների մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի կունենա 2014 թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակում:
Եզրափակիչ փուլի մասնակիցների Երեւանում կեցության եւ սննդի հետ կապված ծախսերը հոգում են փառատոնի կազմակերպիչները:
Հաղթողների պարգեւատրումը
Փառատոնի հանրապետական փուլի բոլոր մասնակիցները պարգեւատրվում են պատվոգրերով:
Փառատոնի հաղթողները պարգեւատրվում են արժեքավոր նվերներով եւ փառատոնի դափնեկրի դիպլոմներով:
Փառատոնի դափնեկիրները իրավունք են ստանում հանդես գալ Երեւանում տեղի ունենալիք եզրափակիչ համերգին:
Ռուսաց լեզվով լավագույն շարադրության մրցույթի հաղթողները պարգեւատրվում են արժեքավոր նվերներով եւ դիպլոմներով:
Փառատոնի կազմակերպչական կոմիտեն
Փառատոնի աշխատանքները կազմակերպում եւ ղեկավարում է Կազմկոմիտեն, որը ձեւավորվում է Ռուսաստանի հայերի միության, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ տուրիզմի վարչությունների, ինչպես նաեւ այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Փառատոնի կազմակերպիչների հասցեն
0009,ք. Երեւան, Տերյան 69
Հեռ. 51 04 40, 51 04 42, 51 04 43, 51 04 45
Ֆաքս `51 04 41
E-mail: vladis@netsys.am