Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԱՌ, ԲԱԹՈՒՄԻ, ԾՈՎԱՓՆՅԱ ՀԱՆԳԻՍՏ

19/09/2014
- 19 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Մարդ անկախ ընտրած մասնագիտությունից եւ զբաղումից` հոգով միշտ նույնն է մնում: Իմ դեպքում էլ կարծես էդպես է. տարիների ընթացքում ստանալով երկու տարբեր մասնագիտական կրթությունՙ էությամբ մնացի լրագրող, ուղեգրող կամ նման մի բան: Ու ամեն անգամ ճամփորդելիս ակամա դիմում եմ թուղթ-գրիչ կտավին, մարդկանց հետ կիսում խոհերս:

Առողջական խնդիրների պարտադրանքով ես էլ ուղեւորվեցի վերջին տարիների համահայակական հանգստավայր դարձած Բաթումի: Ժամանակակից զարգացած երկրներին բնորոշ հարթ ու բարեկարգ ճանապարհները աչք էին շոյում, հաճելի դարձնում ուղեւորությունը: Ակամա մտածում ես, որ ամերիկյան ձեռագիրը որոշ դեպքերում իսկապես բարեհաջող ազդեցություն ունի: Մի փոքր էլ բարի նախանձով ես լցվում, մտածում` մենք էլ կարող ենք, ինչու չենք անում…

Ծովը մեզ դիմավորեց միանգամից, դարավոր իր հանդարտությամբ: Հանդարտություն, որի խորքում ամեհի ուժեր կան պարուրված: Ժպտաց մեզ: Կապույտ էր Ծովը, որ արեւի պայծառ շողերի տակ բեկբեկում, ծիծաղում էր այս ու այն կողմ թռչող, կարոտի փշրանքներ հավաքող ճայերի վրա: Չնայած ամենուր արագ թափով սլացող ավտոմեքենաների անվերջանալի հոսքին, շրջակա հարուստ բուսականությունն ու անտառների անվերջ ծածկույթը հանդարտության, խաղաղության զգացողություն էին պարգեւում այցելուին:

Տեղավորվեցինք մասնավոր բնակարանում, քանի որ հյուրանոցներն անիմաստ ու, բացի պահանջարկի ամենազոր գործոնից, ոչնչով չպատճառաբանված թանկ էին: Թանկ էին նաեւ սնունդն ու մնացյալ ամեն ինչ: Դեղատանը երբ պարզվեց, որ ինձ անհրաժեշտ դեղորայքը մեկուկես անգամ թանկ է նույնիսկ Թբիլիսիում գործող գներից եւ երբ բարձրաձայնեցի այդ մասին, տարիքն առած մի հաճախորդ տխուր արձագանքեց` ուրեմն մենք հարուստ ենք ապրում: Նրա ձայնում ցավ կար, զայրույթ, կարոտախտ ու էլի չգիտեմ ինչ:

Իհարկե, շատ է փոխվել Բաթումին, զարգացել: Կլիման էլ է փոխվել, մեղմացել: Անձրեւները նախկինի նման օրերով չեն շարունակվում, ծովն էլ անձրեւի ժամանակ առաջվա նման չի կատաղում, փոթորկվում: Սակայն մի շատ կարեւոր բան կորցրել է. քաղաքի յուրակերպ դիմագիծն ու բաթումցու ավանդակերպարը: Նոր ու բարձրահարկ շենքերը աչք են շոյում, բայց ավելի շատ նաեւ աղավաղում են քաղաքի դիմագիծը: Կարծում եմ, համոզված եմ, որ ապագայում այդ կտրուկ անհարթությունները չեն լինի: Քաղաքն առանձնանում է հատկապես գիշերային կյանքով, որի մեջ եվրոպականին ու ամերիկյանին յուրակերպ նմանվելու ձգտում կա: Հաճախ զգացնել է տալիս նաեւ ալկոհոլի եւ տարատեսակ խթանիչների ազդեցությունը: Երբեմն գիշերային լռությունը աղճատվում է ոչ բնական, ռնգային տարօրինակ ձայնարտահայտություններից: Աղջիկների մեծ մասը ծխում էին, ընդ որում, այդ գործընթացը կատարում էին ավելի հաճախ ցուցադրաբար, մի տեսակ շրջապատին նետվող մարտահրավերի տեսքով: Ափսոս, նախկին գեղանի, սլացիկ, մի քիչ էլ ամոթխած ու պատվարժան վրացուհիների տեսակը գրեթե չկար, մեծ մասը ժամանակակից ու գերզարգացած էին ներկայանում, անգլերեն բառեր օգտագործում, հեռախոս ու պլանշետ գրկած շրջում:

Նախկինում տարածված էր այն կարծիքը, որ եթե բաթումցի է, ռուսերեն լավ է խոսում եւ` հակառակը: Այսօր շատերը չուզելով են ռուսերեն պատասխանում, երբեմն տուրք տալով ազգայնականության ախտին` նույնիսկ զլանում են պատասխանել հարցերիդ: Մի տեսակ գոռոզացել է բաթումցին: Հավանաբար իր տխուր դերակատարությունն ունեցել է հարստանալը, չէ որ մեր օրերում դոլարի պաշտամունքն ամեն ինչից վեր է բարձրացել: Նախկին հայաշատ Բաթումիում քիչ հայեր են մնացել: Մեզ հյուրընկալած բակում նախկին 16 հայ ընտանիքներից մնացել էին չորսը: Նրանք էլ ոչ միշտ էին ներկայանում որպես հայեր, զգացվում էր, մի տեսակ խուսափում էին: Էլ չեմ խոսում քաղաքի հին թաղամասերի կամ կենտրոնի մասին, որոնք տարիներ առաջ հիմնականում հայաբնակ էին, իսկ սննդի օբյեկտներն ու խանութները` նրանց սեփականությունը:

Շատ կարեւոր փոփոխություն էլ նկատեցի. քաղաքում աննախադեպ շատ էին ադրբեջանցի զբոսաշրջիկները, որոնք, որպես կանոն, հիմնականում նոր ու թանկարժեք մեքենաներով էին շրջում: Բոլորովին նորություն էր Թուրքիայից եկածների առկայությունը քաղաքում: Նույնիսկ սննդի ցանց ունեն, շաուրմա են մատուցում շատ վայրերում: Հետաքրքրական է, նրանք ինչու են գալիս: Իհարկե, դա ապագայի ու մանրամասն հետազոտության կարիք ունեցող խնդիր է, սակայն համոզված եմ, որ այդ եկվորների մեծ մասը մահմեդականացած հայեր էին կամ նրանց ժառանգորդներ: Մի տեսակ վախվորած, զգուշավոր, սակայն ձգտում էին մեզ հետ շփվել, իսկ մի քանիսին էլ նկատեցի հայկական եկեղեցու բակում, որն ինձ չգիտեմ ինչու այնքան էլ չզարմացրեց…

Աշխարհի մի շարք քաղաքների նման Բաթումիում նույնպես շատ էին աղավնիները: Եղբորս տղայի` Կարենի դիտարկմամբ, որտեղ աղավնի շատ կա, այնտեղ բարությունն է իշխում: Իսկապես, Փարիզում, Բրյուսելում, նույնիսկ` Ստամբուլում, դրանք շատ էին ու ամենակարեւորը` վստահում էին մարդկանց, բոլորովին չէին խուսափում հարաբերվելուց: Օրինակ` Փարիզում, Էյֆելյան հայտնի աշտարակի մոտակա այգու տարածքում եթե ձեռքիդ փոքրիկ հացի կտոր երեւա, վայրկյանների ընթացքում կարող ես վերածվել աղավնիներից կերտված մարդու: Ակամա մտածում եմ, որ Երեւանում, հատկապես նախկին Լենինի անվան հրապարակում եւս հազարավոր աղավնիներ կային ու նրանք էլ էին վստահում մարդկանց, բայց անկախությանը զուգընթաց նրանք վերացան, բարությունն էլ իսկապես շատ պակասեց մեր քաղաքից:

Վերադարձի ճանապարհին վերապրելով մեկշաբաթյա հանգիստս հասկացա, որ աշխարհը փոխվում է, փոխվել է Բաթումին եւ Աստծո կամոք դեպի լավը կփոխվենք նաեւ մենք…:

Երեւան-Բաթումի, օգոստոս, 2014 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆԵՐԻ ՅՈԹՆՅԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՍԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ՇԱՌԼ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՍԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ՇԱՌԼ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է...

ԿարդալDetails

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025

Վատիկանը գաղտնազերծում է հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը

10/05/2025

Պակիստանը հաստատում է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը

10/05/2025

Առանց ավելորդ հուզականության պետք է արձանագրել հետևյալ իրողությունը. Արման Աբովյան

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական