Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է, ՊԱՐՏԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆԸ` ՊԱՀՊԱՆՎՈՒՄ

10/10/2014
- 10 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առեւտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են հաշվառել իրենց ապրանքի մնացորդը եւ տեղեկություն ներկայացնել հարկային մարմին»: Այսպիսի հիմնավորմամբ երեկ կառավարությունը հավանություն տվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությանը, որի շուրջ ավելի վաղ համաձայնության էին եկել տոնավաճառների առեւտրականներն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կատարվող փոփոխությունն առնչվում է օրենքի անցումային դրույթներին: Մասնավորապես, մինչեւ հոկտեմբերի 1-ը ձեռք բերած ապրանքային մնացորդի գույքագրման եւ դրա մասին հարկային մարմին ներկայացվող տեղեկանքի պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կհետաձգվի մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը: Այդ ընթացքում ֆինանսների նախարարությունը 20 օրյա ժամկետում գույքագրման ձեւանմուշը հնարավորինս կպարզեցնի եւ տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերման վերաբերյալ ուսուցողական դասընթացներ կանցկացնի:

Ներկայացնելով այս փոփոխությունը, երեկ, կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ կառավարությունն ընդառաջ քայլ է կատարել փոքր եւ միջին ձեռնարկատերերին, որոնք դժվարություններ կունենային իրենց ապրանքային մնացորդի վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ հայտնելիս: Միեւնույն ժամանակ, փոխնախարարը փաստեց, որ օրենքը չի կասեցվել, այն շարունակվելու է գործել, 3,5 տոկոս հարկի փոխարեն առեւտրականները վճարելու են 1 տոկոս շրջանառության հարկ, իսկ փաստաթղթավորման պահանջը պահպանվում է:

Տեղեկացնելով, որ վերջին 5 տարիներին պետական բյուջեի եկամուտները կրկնապատկվել են, Արմեն Ալավերդյանը ընդգծեց, որ այնուամենայնիվ, հասել ենք մի կետի, որ համախառն ներքին արդյունքի աճին զուգահեռ հարկային եկամուտների աճը անհնար կլինի առանց ստվերի կրճատման: «Փաստաթղթաշրջանառությունը պետք է ներդրվի եւ կիրառվի բոլոր տեղերում», ըստ ֆինանսների փոխնախարարի, սա կառավարության միանշանակ մոտեցումն է:

ՀԴՄ-ներ նաեւ ապրանք առաքող մեքենաներում

Խոսելով մեծածախ ապրանք մատակարարող խոշոր ընկերությունների վերաբերյալ երեկ կառավարության ընդունած որոշման մասին, ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային տարբերակին անցնելու համար հնարավորություն կտրվի այդ ընկերություններին ՀԴՄ-ներ ներդնել ապրանքն առաքող մեքենաներում: Նա նշեց, որ նման որոշումը պայմանավորված է այն բանով, որ շատ հաճախ մատակարարվող ապրանքը ամբողջությամբ չի իրացվում առեւտրի կետերում եւ դուրս գրված ապրանքի որոշ մասը մնում է: ՀԴՄ-ների առկայությունը ապրանք առաքող մեքենաներում հնարավորություն կտա անմիջապես նույն պահին մատակարավող ապրանքին համարժեք կտրոն տրամադրել մանրածախ առեւտրի կետին: Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ ՀԴՄ-ների ներդրումը ապրանք առաքող մեքենաներում կամավոր է լինելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԵՌԵՎՍ ՈՒՇ ՉԷ ԽՈՒՍԱՓԵԼ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԱՂԵՏԻՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 3 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 3 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական