Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵՌԵՎՍ ՈՒՇ ՉԷ ԽՈՒՍԱՓԵԼ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԱՂԵՏԻՑ

10/10/2014
- 10 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիմում Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներՙ Նորի գերազանցություններ պարոն Վլադիմիր Պուտինին եւ պարոն Բարաք Օբամային

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը ս. թ. հոկտեմբերի 7-ի նիստում, արտահայտելով մտահոգություն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խորացող առճակատման կապակցությամբ, ընդունեց դիմում` ուղղված Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ, Նորին գերազանցություններ պարոն Վլադիմիր Պուտինին եւ պարոն Բարաք Օբամային` նրանց կոչ անելով վերադառնալու ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների «վերաբեռնման» քաղաքականությանը: Դիմումի տեքստը բաժանվել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր միջազգային ներկայացուցչություններին: Ստորեւ հրապարակվում է Դիմումի լրիվ տեքստը, որը տրամադրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Պաշտպանության ազգային համալսարանի (ԱՄՆ) առաջատար հրավիրված պրոֆեսոր եւ Հարվարդի համալսարանի Ջ. Քենեդիի անվան Պետութենաշինության դպրոցի հրավիրված հետազոտող, ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Ռուսաստանի Դաշնության մեծարգո Նախագահ Վլադիմիր Պուտին

Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո Նախագահ Բարաք Օբամա

Համայն մարդկությունը լրջորեն անհանգստացած ու մտահոգված է միջուկային երկու տերությունների` ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների լարվածության խորացմամբ, որը հղի է հակամարտության վերածվելու վտանգով: Ժամանակակից աշխարհում Ձեր գլխավորած պետությունների բացառիկ կարեւոր դերը, դիրքը եւ ազդեցությունը հաշվի առնելով` աշխարհի ժողովուրդներն սկսում են ավելի ու ավելի մտահոգվել այն բանի համար, որ եթե աշխարհի երկու առաջատար պետությունների միջեւ առճակատումը շարունակվի եւ խորանա, ինչի նշաններն արդեն ցայտունորեն արտահայտվում են, այն կարող է դուրս գալ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ դիմակայության սահմաններից: Գիտնական-փորձագետները վաղուց են զգուշացնում, որ Ձեր երկու պետությունների միջուկային ներուժը լիովին բավարար է մեր ընդհանուր տունը` Երկիր մոլորակը, մի քանի անգամ ոչնչացնելու համար: Համոզված ենք, որ չի կարելի թույլ տալ, որ այս մտահայեցական եզրակացությունն ստանա գործնական հաստատում, հատկապես, որ նման իրադարձության վկաներ այլեւս չեն լինի, քանի որ երկրագնդի հետ կոչնչանա նաեւ այն բնակեցնող ամբողջ մարդկությունը: Մենք վստահ ենք, որ Դուք եւս այդպիսի բան չեք ցանկանում:

Մեծարգո պարոն Վլադիմիր Պուտին

Մեծարգո պարոն Բարաք Օբամա

Ձեր ղեկավարած պետություններին Ճակատագրով վիճակված է այնպիսի կարեւոր առաքելություն, ինչպիսին է մոլորակի եւ նրա վրա բնակվող բոլոր մարդկանց անվտանգ գոյության, զարգացման, բարեկեցության ու խաղաղ կյանքով ապրելու իրավունքի ապահովումը: Միեւնույն ժամանակ, ներկայիս քաղաքական իրավիճակում ավելի ու ավելի ազդու են դառնում այն մարտահրավերները, որոնց աղբյուրներն են միջազգային ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրաբիզնեսն ու մարդկանց առեւտուրը, մոլորակային մասշտաբի բնապահպանական խնդիրները: Հենց Ձեր ղեկավարած պետություններին` որպես համաշխարհային քաղաքականության առանցքային դերակատարների է նախանշված այդ սպառնալիքների դեմ պայքարում ուղղորդել համաշխարհային հանրության ջանքերը:

Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում ելքը վերադարձն է այն քաղաքականությանը, որը Դուք դեռ վերջերս էիք վարում, եւ որը պատմության մեջ արդեն մտել է «ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբեռնման քաղաքականություն» անվամբ: Դա բանակցությունների, երկխոսության, փոխադարձ հարգանքի ու փոխզիջման սկզբունքների վրա հիմնված եւ իրեն արդարացրած քաղաքականություն է, որն արթնացրել է ինչպես Ձեր ղեկավարած ժողովուրդների, այնպես էլ համայն մարդկության խաղաղ, կայուն զարգացման հույսեր եւ արժանացել համաշխարհային հանրության մեծ աջակցությանը: Մենք միանում ենք այն գիտնականներին, որոնց կարծիքով տվյալ քաղաքականությունը իրեն տակավին չի սպառել եւ կարող է ծառայել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման եւ լարվածության թուլացման շահերին, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունները նորմալ հուն վերադարձնելու նպատակին:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի խնդրելու Ձեզ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար: Անտարակույս, Ձեր գլխավորած պետություններն ունեն մերձեցման քաղաքականությունն ապահովելու եւ իրացնելու համար հսկայական մասնագիտական ռեսուրս, ինչպես նաեւ այդ երկու տերությունների միջեւ ծագած հակամարտությունների լուծման փորձ: Համաշխարհային առճակատման աճման ներկայիս միտումները նախադեպ չունեցող կարեւորություն են տալիս վստահության ու համընդհանուր անվտանգության շահերի գերակայության սկզբունքների հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում Ձեր պետությունների համագործակցությանը: Բացի այդ, Ասոցիացիան Ձեզ կոչ է անում օգտագործելու ԵԱՀԿ շրջանակներում Ձեր պետությունների միջեւ համագործակցության լավ մշակված ու փորձարկված մեխանիզմները, մի կազմակերպության, որը միմյանց է մոտեցնում ինչպես Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության, այնպես էլ անվտանգության ու համագործակցության համընդհանուր արժեքներն ընդունող մի շարք պետությունների շահերը: Եվրոպայում առճակատման ներուժի ներկայիս զարգացման համատեքստում ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ինտենսիվացումը անհրաժեշտ է առաջին հերթին Ձեր գլխավորած տերությունների` որպես համաեվրոպական անվտանգության երաշխավորների առաջատար դերի տեսակետից:

Հայաստանի քաղաքագետների, քաղաքական սոցիոլոգների եւ հակամարտաբանների գիտական ներուժը համախմբող Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, ելնելով աշխարհի քաղաքագետներին միավորող մասնագիտական պարտքից, պատիվ ունի դիմելու Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիային եւ ԱՄՆ-ի քաղաքական գիտության ասոցիացիային` առաջարկելով գործի դնել իրենց գիտափորձաքննական ծառայություններն այս ամենակարեւոր, համայն մարդկության համար բախտորոշ խնդիրը լուծելու նպատակով:

Ռուսաստանի Դաշնության մեծարգո նախագահ Վլադիմիր Պուտին, ԱՄՆ-ի մեծարգո նախագահ Բարաք Օբամա, համայն մարդկությունը խորապես երախտապարտ կլինի Ձեզ այդ որոշման համար, որը Ձեզ պատվավոր տեղ կապահովի համաշխարհային պատմության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԵՆ

Հաջորդ գրառումը

ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է, ՊԱՐՏԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆԸ` ՊԱՀՊԱՆՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է, ՊԱՐՏԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆԸ` ՊԱՀՊԱՆՎՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական