Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ. ՀԱՐՑԵՐ ԵՏՄ ԳՐԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

17/10/2014
- 17 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորհրդային Միությունը ոչ մի կերպ տնտեսական միություն չէիր կոչի, բայց Հայաստանի պարագայում 70 տարի տեւեց: Նախկին միության արդեն անկախացած միավորներով տարածքում ԽՍՀՄ-ի նման կառույցներ ստեղծելու բոլոր փորձերը ակնհայտորեն չաշխատող մոդելներ են, որոնք ավելի հաճախ կոնկրետ մեկ շահի սպասարկման նպատակով ստեղծվել ու այդպես էլ աշխատում են, եթե իհարկե գոյության ու բովանդակության մեջ հսկայական տարբերությունը աշխատել կարելի է անվանել:

Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցելու փաստաթուղթը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Մինսկում հոկտեմբերի 10-ին, արագ բանակցվեց, համաձայնեցվեց` երեւի նաեւ հաշվի առնելով Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագրի բազմամյա բանակցությունների փորձը: Արագ բանակցվեց, արագ վճռվեց, ինչ-որ փոփոխություններ իրականացվեցին եւ արդյունքում 2015թ. հունվարի 1-ից իրավիճակն այլ է լինելու` բոլոր առումներով:

Նախ, ԵՏՄ ստեղծման մոդելը գրեթե ոչ մի բանով չի տարբերվում հետխորհրդային տարածքում ինտեգրող կառույց ստեղծելու նախկին փորձերից: Ավելին, տնտեսական շահերի հիման վրա ստեղծելու նկրտումների մասին հայտարարությունը արդեն իսկ անհեռանկարային է դարձնում այս միավորումը, քանի որ ռուսաստանակենտրոն կազմակերպության դեպքում տնտեսությունը չի եղել ու չի կարող լինել գերակա շահ:

Ամեն դեպքում, Եվրասիական տնտեսական միությունը աշխարհակարգի այլ պայմաններում է ձեւավորվում, ուստի գոյատեւելու առնչությամբ համեմատությունները աշխարհի մնացյալ մասից երկաթե վարագույրի հետեւում փակված ԽՍՀՄ-ի «երկարակեցության» հետ բնավ էլ համարժեք չեն: Աշխարհակարգի ձեւավորվող նոր պայմանները նպաստավոր չեն այնպիսի մի կառույցի կայացման համար, որտեղ երեք միմյանց հետ բազում խնդիրներ ունեցող երկրներ մի չորրորդին էլ ակումբ թողնելու շուրջը համաձայնության գալ չէին կարողանում, այն էլ երկար:

Այդպես էլ բաց ու չբացատրված է մնում այդ միության հետ ընդհանուր սահման չունենալու հարցը, այն էլ այնպիսի մի երկրի համար, որը Արեւմուտքի հետ հարաբերակցելու միայն մեկ սահման ունի, որն անցնում է Վրաստանով: Իսկ քանի որ վերջերս գլուխն եվրոպական ուղղությամբ է թեքել արդեն հիմնովին, այդ սահմանին էլ ավելի շուտ խնդիրներ ենք ունենալու, քան համագործակցություն` թեկուզ տնտեսական զարգացման մոդելների տարբերության պատճառով:

Այս ամենի ֆոնին անհասկանալի են Հայաստանի նախագահի խոսքերը ԵՏՄ առնչությամբ, թե այնՙ «հիմնվելով համընդհանուր եւ բոլորի համար հասկանալի սկզբունքների վրա, այդ թվումՙ Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերի վրա, բաց բնույթ է կրում եւ ենթադրում է լիարժեք ու իրավահավասար համագործակցություն այլ ինտեգրացիոն միավորումների եւ երրորդ երկրների հետ»:

Լավ կլիներ գոնե մեկ անգամ բացատրվեր, թե այդ ինչպես եւ ինչ ձեւաչափերով է հնարավոր «լիարժեք եւ իրավահավասար համագործակցություն» այն ինտեգրացիոն միավորումների հետ, երբ ի մասնավորի Եվրոպական միության հետ գրեթե 4 տարի բանակցություններ վարելուց հետո անգամ Հայաստանն այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչպես թույլատրելի կլինի շփվել ԵՄ հետ:

Որպես փաստարկ բերվում է նաեւ այնպիսի մի բացատրություն, թե «միավորվելով տնտեսական ինտեգրացիոն կազմավորումների ձեւաչափում ՙ զարգացող երկրները կարող են զարգացման եւ մրցունակության բարձրացման ավելի մեծ տեմպեր գրանցել, եթե, իհարկե, բոլոր մասնակիցների ներուժը եւ առավելությունները ճիշտ օգտագործվեն»:

Հրաշալի է ասված, քանի որ խոսքը տնտեսական ինտեգրացիոն կառույցների մասին է, ոչ թե այնպիսի մի ձեւավորման, որտեղ զարգացումը նավթագազային իրողություններից ու զենքի առեւտրով կուտակվող միջոցների շուրջ է կենտրոնացած:

2013թ. սեպտեմբերի 3-ից հետո ամենից հաճախ հնչած մտահոգությունն այն է, թե Հայաստանը կկորցնի ինքնիշխան որոշումներ կայացնելու իր կարողությունը`պատվիրակելով այդ իրավասությունը վերազգային միավորի: Հայաստանի իշխանությունների կողմից քանիցս փորձեր արվեցին պարզաբանելու, թե ինքնիշխան որոշումներ կայացնելու կորստի մասին խոսք լինել չի կարող:

Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Եվրոպական բիզնեսի միության ներկայացուցիչների հետ հանդիպմանն արած հայտարարությունը ամենաուղղակի պատասխանն է հենց այս հարցին: Իսկ Լավրովը, ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է, թե Ռուսաստանը, ընդգծենք, Ռուսաստանը պատրաստ է Եվրոմիության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հեռանկարների քննարկմանը: 2015թ.-ի հունվարի 1-ից գործել սկսող ԵՏՄ-ը Լավրովը ներկայացրել է որպես «բաց, զարգացող, հեռանկարային ծրագիր»:

Այսինքն` Եվրոմիության հետ հարաբերությունների հետագա ընթացքը իրապես ոչ մի բանով կախված չի լինելու Հայաստանից, թեեւ վերջին շրջանում եվրոպական կողմից հնչող միակ հայտարարությունն այն է, որ սպասում են, թե որ ուղղություններով կարող է Հայաստանը շարունակել իր համագործակցությունը ԵՄ հետ` չհակադրվելով ԵՏՄ ուղղությամբ ստանձնած նոր պարտավորություններին:

Այս համատեքստում էլ Հայաստանից ամենաբարձր մակարդակով կրկին ու կրկին եվրոպական ուղղությամբ ուղերձներ են ուղարկվում, թե Հայաստանը ԵՏՄ ուղղությամբ ինտեգրումը չի «հակադրում Եվրոպական միության հետ մեր ունեցած երկխոսությանը»: «Այն շարունակվում է եւ շարունակվելու է, քանի որ մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր, մենք ունենք ընդհանուր ժառանգություն, որի վրա հենվելովՙ շարունակում ենք մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը», ավելի շուտ ստանդարտ ձեւաչափի նախադասություն հիշեցնող այսպիսի ձեւակերպմամբ էլ է մատուցվում ԵՄ հետ հնարավոր հարաբերությունների հեռանկարը:

Ակնհայտորեն Հայաստանը Եվրոմիությանը դեռ ասելիք չունի, թեեւ որոշ տեղեկությունների համաձայն` ինչ-որ բան նախապատրաստման փուլում է: Թե կոնկրետ ինչ տեսքով եւ ինչ կարող է Հայաստանը առաջարկել Եվրոմիությանը, դեռ պարզ չէ, ու դա նաեւ այն պատճառով, որ Հայաստանի որոշումն այս հարցում անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Սպասումներ Եվրոմիությունից, թե կարող են լինել առաջարկներ կամ գոնե իրավիճակի ճիշտ ու համարժեք ըմբռնում, առանձնակի պետք չէ ունենալ, քանի որ Եվրոմիությունն էլ, ինչպես ուկրաինական իրադարձությունները ցույց տվեցին, մինչեւ կարգի է գցում գործելու մեխանիզմները, բավականին ուշ է լինում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՈԶԳԱԹՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԿԱՏԱԼՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿՓՈԽԱՐԻՆՎԻ ՀԱՐՑՈՒՄՈՎ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՏԱԼՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿՓՈԽԱՐԻՆՎԻ ՀԱՐՑՈՒՄՈՎ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական