Կլիմայի հարցերով զբաղվող բրիտանացի մասնագետները պարզել են, որ օվկիանոսների «խավար հատվածների» «բնակիչների» թվաքանակն առաջիկայում մինչև 20-40 տոկոս կարող է կրճատվել։ Այս մասին Nature Communications ամսագրում հոդված-հետազոտություն է տպագրվել, ինչին էլ հղում է արել ռուսական ТАСС լրատվական գործակալությունը։
«Խավար հատվածը» համաշխարհային օվկիանոսի հիդրոսֆերայից 200-1000 մետր խորության վրա գտնվող հատվածն է, որտեղ տարատեսակ միկրոբներ, ջրային կենդանիներ ու օրգանական մնացուկներ են ապրում։ Լույսի գրեթե բացարձակ բացակայության պայմաններում՝ այս խորության վրա օվկիանոսներում բավական յուրօրինակ էկոհամակարգ է ձևավորված։
Հետազոտողները, սակայն, ահազանգում են, որ առաջիկա տասը տարվա ընթացքում, կապված կիլմայի սրընթաց փոփոխությունների հետ, այդ էկոհամակարգը լրջագույն փոփոխությունների կարող է ենթարկվել։
Ս․Վ