Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բաց և կանոնավոր շփումներին. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան. հայտնում է ԱՊԱ-ն։
«Կարևոր է խուսափել բախումներից։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնությամբ, իսկ Ֆրանսիան ողջունել է դա։ Սա դժվար ճանապարհ է, խաղաղության ճանապարհը պահանջում է համբերություն, հաստատակամություն, թիմային աշխատանք և ծրագրեր։ Պրահայի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, եղել են շփումներ, և սա կարևոր է։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և սա է ամեն ինչի հիմքը։ Մենք չպետք է հետ գնանք, մենք պետք է առաջ գնանք. Խաղաղության համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է գնալ այս դժվարին ճանապարհով։ Ֆրանսիան ողջունում է միջնորդական ջանքերը և կխրախուսի դրանք։ Մենք ցանկանում ենք, որ բանակցություններն արդյունավետ լինեն։ Մենք դատապարտում ենք ադրբեջանական կողմի անցակետի միակողմանի տեղադրումը, մենք այդ մասին հայտարարել ենք։ Բացի այդ, պետք է կատարվի Միջազգային դատարանի որոշումը։ Այս բոլոր քայլերը վստահություն կստեղծեն»,- ասել է Կոլոնան։