Մեծ Բրիտանիայում միապետության կողմնակիցների թիվը նկատելիորեն նվազում է։
Միապետության աջակիցները հիմնականում բրիտանացի ավագ սերունդն է։ 50-64 տարիքային խմբի հարցվածների մեջ միապետականները կազմել են 67%, 65 տարեկանից բարձր խմբում՝ 78%։
18-ից 24 տարեկան երիտասարդների միայն մեկ երրորդն է կողմ արտահայտվել միապետությանը, մնացածը պատասխանել են, որ իրենց ընդհանրապես չի հետաքրքրում թագավորական ընտանիքը։
Միևնույն ժամանակ, շատերը հարցեր ունեն՝ ուղղված Չարլզ III-ին։ 45%-ը կարծում է, որ նա կտրված է հասարակությունից ու նրա հոգսերից։