Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այլևս ոչ մի ուժ Ադրբեջանին այդ կետից չի հանելու՝ բացի ԱՀ պաշտպանության բանակից և ՀՀ զինված ուժերից. վերլուծաբան

26/04/2023
- Քաղաքականություն

1994 թվականից ի վեր՝ Ադրբեջանն արհամարհել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, էլ չասած, որ գտել է իշխանություն, ում փորձում է ամեն գնով պահել՝ չնայած ինքն էլ կապիտուլյանտ է անվանում։ Այնպես որ, պարտված իշխանությունները միայն նոր պարտություններ են բերելու,  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում Ադրբեջանի դրոշ բարձրացնելու փաստին։

«Դեռ երկու տարի առաջ մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Ադրբեջանն անելու է հետևյալ քայլերը. այն րոպեից, երբ դելիմիտացիա և դեմարկացիա իրականացվի կամ խաղաղության պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանն ասելու է՝ ի՞նչ գործ ունեն ձեր անձնագրերը, դրամը, կրթական համակարգը և մնացած մյուս բաներն իմ տարածքում։ Բոլոր այդ քայլերն այսօր նրա կողմից կյանքի են կոչվում»,- ասաց մեր զրուցակիցը։

Թևան Պողոսյանի համոզմամբ՝ միակ ուժը, որը կարող է իրավիճակ փոխել, ՀՀ զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակն են։

«Այն օրը, երբ կունենանք  այդ որոշումն ընդունող հրամանատարություն, Ադրբեջանին պարտավորեցնող միջազգային փաստաթղթերը կյանքի կկոչվեն։ Դրանից առաջ Հաագայի դատարանը թեկուզ տասը որոշում ընդունի, ոչինչ չի փոխվելու։

Իհարկե, Արդարադատության միջազգային դատարան դիմող հայաստանյան թիմը և անձամբ Եղիշե Կիրակոսյանը սրտանց կատարում են իրենց ձեռքից եկածը՝բրավո և շնորհակալություն նրանց, բայց չէ՞ որ երբ որոշում է ստացվում, այն պետք է կյանքի կոչվի։
Սրանից հետո միայն մեկ լուծում է մնացել՝ 1992 թվականի լուծումը։

Կրկնում եմ՝ այլևս ոչ մի անգամ ոչ մի ուժ Ադրբեջանին այդ կետից չի հանելու՝ բացի ԱՀ պաշտպանության բանակից և ՀՀ զինված ուժերից։ Վերջ՝ միայն այդ սցենարն է մնացել։ Որքան շուտ մտածենք այդ սցենարը կյաքի կոչելու, այնքան ավելի լավ։

Վերջին երկու տարում մենք բանակն պետք է այնքան հզորացնեինք, որ այս օրը չհասունանար, Ադրբեջանի մտքով էլ չանցներ գնալ նման քայլերի»,- ասաց վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտարարել է Հայաստանի հետ սահմանի նոր սահմանային անցակետում «երկրի դրոշի բարձրացման արարողության մասին»։

Հայաստանն իր հերթին Հակարիի կամրջին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցով դիմել է Հաագայի դատարան։

Նախորդ գրառումը

Ռուսաստանը մեկնաբանում է Ծինփին-Զելենսկի հեռախոսազրույցը

Հաջորդ գրառումը

Արցախի նախագահն առաջարկում է անցնել կառավարման կիսանախագահական մոդելի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արցախի նախագահն առաջարկում է անցնել կառավարման կիսանախագահական մոդելի

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական