Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանել է Կանադայի արտաքին հարաբերությունների գերատեսչության՝ Լաչինի ճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետ դնելու անթույլատրելիության մասին հայտարարությանը։
«Ապրիլի 25-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հայտարարությունը Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբնամասում՝ ադրբեջանահայկական սահմանին, Ադրբեջանի կողմից անցակետ դնելու վերաբերյալ, տարակուսելի է»,-նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։