3-րդ փառատոնը մոտեցավ իր ավարտին
Ռուսաստանի հայերի միության եւ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնը մոտեցավ իր ավարտին: Սեպտեմբերի 1-ից մեկնարկած երգի փառատոնը իր շուրջը համախմբեց Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցների աշակերտներինՙ հնարավորություն տալով նրանց առավել հաղորդակից լինելու ռուսաց լեզվին. ռուսական մշակութային արժեքներին:
Արդեն երրորդ փառատոնն է, որ անց է կացվում Ռուսաաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ: Այդ ծրագրի իրագործմանը մասնակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՌԴ «Ռուսկիյ միր» հիմնադրամը:
Սահմանված կանոնակարգի համաձայն փառատոնը պետք է անցկացվեր 3 փուլով` դպրոցական, մարզային, այդ թվում նաեւ Երեւանի քաղաքային եւ հանրապետական: Սակայն դպրոցական փուլի ավարտից հետո պարզվեց, որ այդ թվում հաղթած երեխաների թիվը բավականին մեծ է եւ հնարավոր չէ մարզային փուլով լսել բոլորին: Ուստի բոլոր մարզերում, մինչեւ մարզային փուլը անց են կացվել տարածքային (շրջանային) մի քանի փուլ: Միայն Երեւանում դպրոցական փուլի հաղթողների թիվը անցնում է հազարից, ինչի համար Երեւանում անցկացվեց լրացուցիչ տարածքային 5 փուլ, որում հաղթողներն էլ իրավունք ստացան մասնակցելու քաղաքային փուլին:
Ավարտվել են դպրոցական եւ մարզային փուլերը: Փառատոնի մասնակցության մասին տվյալները դեռեւս ամփոփված չեն, սակայն նախնական տվյալների հանաձայն, փառատոնն ընդգրկել է հանրապետության բոլոր դպրոցները: Փառատոնի թիրախ, կամ ինչպես ասում ենՙ նպատակային լսարանը կազմել է շուրջ 400 հազար դպրոցական: Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառումների հետ ուղղակի կամ անուղղակի առնչվել է ավելի քան մեկ միլիոն մարդ` այդ թվում մանկավարժներ, աշակերտների ծնողներ, հանրապետության բնակչության լայն խավեր:
Յուրաքանչյուր տարածքային կամ մարզային փուլ վեր է ածվել իսկական տոնական համերգի:
Նոյեմբերի 21-ին, «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճում տեղի ունեցավ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին մարզային փուլում հաղթած 90 մասնակից: Մասնակիցները հանդես եկան հետեւյալ ժանրերում` ռուսական ժողովրդական երգ, ռուսական հայրենասիրական երգ, ռուսական ռոմանս, ռուսական էստրադային եւ մանկական երգ, հայկական երգՙ ռուսերեն լեզվով:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, դպրոցների տնօրեններ, մանկավարժական, ծնողական կոլեկտիվների, հանրության լայն խավերի ներկայացուցիչներ:
Ներածական խոսքով բացելով հանրապետական փուլը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Աղայանը նշեց.
«Փառատոնը տարեցտարի ընդլայնելով իր շրջանակները, հաստատուն քայլերով մտավ հանրակրթական դպրոցներ եւ միաձուլվելով ուսումնադաստիարակչական աշխատանքներին, դարձավ նրա կարեւոր բաղկացուցիչ մասերից մեկը: Մրցույթը հանգեցրեց նրան, որ կտրուկ փոխվել է վերաբերմունքը ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի նկատմամբ:
Անցած տարիների ընթացում փառատոնի ծրագրում տեղի են ունեցել որակական լուրջ տեղաշարժեր: Այսպես, եթե նախկինում միայն երգի փառատոն էր, ապա այսօր այն բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներիցՙ 1. մրցույթ ռուսաց լեզվից (սա մտել է հենց 3-րդ փառատոնի ժամանակ), 2. երգի մրցույթ, եւ 3. ռուսաց լեզվի եւ ռուսաց մշակույթի օրերը դպրոցներում: Այսինքն դպրոցներում ստեղծվել է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր դպրոցական իր նախասիրությունների շրջանակում կարող է իր ակտիվորեն մասնակցել փառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառումներում: Ո՞րն է փառատոնի հաջողության մեր գրավականը: Մեր հաջողությունը պայմանավորված է մատաղ սերնդի դաստիարակության հետ առնչվող բոլոր օղակների համատեղ, համագործակցված աշխատանքով: Ուստի օգտվելով առիթից ցանկանում եմ փառատոնի կազմակերպիչների անունից շնորհակալություն հայտնել ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ մշակույթի նախարարություններին, Երեւանի քաղաքապետարանին, իշխանության տեղական մարմիններինՙ փառատոնի կազմակերպման նկատմամբ ցուցաբերած աջակցության եւ օգնության համար: Մենք մեր երախտիքի խոսքն ենք ասում հանրապետության դպրոցների ղեկավարությանը, մանկավարժական կոլեկտիվներին, ծնողներին եւ բոլոր նրանց, որոնք աջակցել են այս կարեւոր ծրագրի իրականացմանը: Այսօր մենք հանրապետական փուլի մասնակիցների անունից պետք է մեր երախտիքի խոսքը ուղղենք նաեւ հատկապես Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, նրա համար, որ նա ոչինչ չի խնայում մատաղ սերնդի բազմակողմանի զարգացման համար»:
Հանրապետական փուլի մասնակիցներին ողջունեց եւ հաջողություններ ցանկացավ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը :
«Այս փառատոնը լայն մասշտաբի միջոցառում է,- իր ելությում նշեց ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը : -Ես շատ ուրախ եմ, որ մեր նախարարությունը նշանակալի մասնակցություն ունեցավ այս կարեւոր ծրագրի իրականացման գործում»:
Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը , որը նշեց. «Մենք մշակույթի նախարարությունում մեր գործառույթներին համապատասխան մշտապես կազմակերպում ենք տարբեր ֆորմատի միջոցառումներ, բայց այս մեկը իր լայնածավալ հնչողությամբ, իսկապես, տպավորիչ էր: Հատկապես կարեւորում եմ փառատոնում առկա այն հենքը, որն է աշակերտներին մշակութային գաղափարներ, արժեքներ փոխանցելը: Սա շատ կարեւոր է մեզ համար: Լսելով երեխաների կատարումները ինձ մոտ նոստալգիկ հիշողություններ են առաջանում, քանի որ ժամանակին ես նույնպես եղել եմ ռուս մշակույթի կրողներից: Անգամ հիշում եմ, թե ինչպես բանակում ծառայելիս երգում էի այն նույն երգերը, որոնք այսօր հնչում են այս բեմից»:
Փառատոնի մրցութային հեղինակային հանձնաժողովը, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանի գլխավորությամբ, շուրջ 7 ժամ լսեց բոլոր մասնակիցներին: Հանձնաժողովում բուռն քննարկումներից հետո, հանրապետական փուլի 90 մասնակիցներից փառատոնի դափնեկիրների կոչմանն արժանացան 19 հոգի: Նրանք իրավունք ստացան մասնակցելու գալա-համեգին, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում: Եվս 10 մասնակից ստացան խրախուսական մրցանակներ:
«Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապատեկան երրորդ փառատոնի հաղթողների ցուցակ
Ռուսական ժողովրդական երգ
Ը/հ | Անուն, ազգանուն | Երգի անվանումը | Մարզի անվանումը | Դպրոցը |
1 | Հովհաննիսյան Քրիստինե | Коробейники | Արարատ | Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոց |
2 | Հովհաննիսյան Գայանե | Валенки | Երեւան | Երեւանի Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց |
Ռուսական ռոմանս
Ը/հ | Անուն, ազգանուն | Երգի անվանումը | Մարզի անվանումը | Դպրոցը |
1 | Այվազյան Նարինե | Ночь светла | Երեւան | Երեւանի թիվ 103 ավագ դպրոց |
2 | Սարգսյան Զոյա | Гори, гори, моя звезда | Վայոց Ձոր | Մալիշկայի թիվ 1 դպրոց |
Ռուսական հայրենասիրական երգ
Ը/հ | Անուն, ազգանուն | Երգի անվանումը | Մարզի անվանումը | Դպրոցը |
1 | Ղալումյան Բենիամին | Синий платочек | Տավուշ | Իջեւանի թիվ 1 հիմնական դպրոց |
2 | Դանուղյան Նանե | Ах, эти тучи в голубом | Վայոց Ձոր | Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց |
3 | Ալմասյան Լեւոն | Москва | Արագածոտն | Աշտարակի թիվ 1 դպրոց |
4 | Սարգսյան Միլենա | Песня о солдате | Լոռի | Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց |
5 | Մովսիսյան Մարիաննա | Песня о далекой родине | Երեւան | Երեւանի թիվ 122 հիմնական դպրոց |
Ռուսական էստրադա
Ը/հ | Անուն, ազգանուն | Երգի անվանումը | Մարզի անվանումը | Դպրոցը |
1 | Ղուկասյան Մանուշակ | Крылатые качели | Շիրակ | Գյումրու թիվ 1 հիմնական դպրոց |
2 | Եդիգարյան Հարություն | Первое сентября | Արմավիր | Արմավիրի զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 դպրոց |
3 | Հակոբյան Նավասարդ | Шарманка | Կոտայք | Գառնու թիվ 2 հիմնական դպրոց |
4 | Սահակյան Սաթենիկ | Песенка брадобрея | Գեղարքունիք | Գավառի թիվ 1 հիմնական դպրոց |
5 | Գրիգորյան Հովհաննես | Дружба | Երեւան | Երեւանի Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց |
6 | Տոնոյան Վարդուհի | Куда уходит детство | Երեւան | Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց |
7 | Եկշատյան Գրետա | Лучший город земли | Երեւան | Երեւանի թիվ 8 հիմնական դպրոց |
Հայկական երգ ռուսերեն լեզվով
Ը/հ | Անուն, ազգանուն | Երգի անվանումը | Մարզի անվանումը | Դպրոցը |
1 | Թամազյան Գայանե | Ереван | Արագածոտն | Աշտարակի թիվ 1 դպրոց |
2 | Վարդանյան Դավիթ | Твои следы | Երեւան | Երեւանի թիվ 38 հիմնական դպրոց |
3 | Հակոբյան Արմեն | Воскресенье | Երեւան | Երեւանի թիվ 88 հիմնական դպրոց |
Խրախուսական մրցանակներ
1. | Միրզոյան Օնիկ | Крылатые качели | Արմավիրի մարզի Ջանֆիդաի անվան միջնակարգ դպրոց |
2. | Ռուբենյան Անի | Маленькая страна | Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց |
3. | Արշակյան Սամվել | Ой, полным полна моя коробушка | Արմավիրի մարզի Ջանֆիդայի Էդ. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց |
4. | Պողոսյան Լեւոն | День победы | Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2 հիմնական դպրոց |
5. | Ամիրջանյան Արեն, Խաչատրյան Շահեն | Господа офицеры | Կապանի թիվ 2 ավագ դպրոց |
6. | Գրիգորյան Դիանա | В лесу прифронтовом | Չարենցավանի ավագ դպրոց |
7. | Եփրեմյան Յանա | Солнечный круг | Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոց |
8. | Առաքելյան Միքայել | Льется песня | Երեւանի թիվ 99 հիմնական դպրոց |
9. | Մալխասյան Հարություն | Катюша | Երեւանի թիվ 84 հիմնական դպրոց |
10. | Խաչատրյան Գեւորգ | Ты – моя вселенная | “Փոքր Մհեր” Կրթահամալիր |